«18. Կատարել քահանայության արարողությունները և օրհնությունները», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։
«18. Կատարել քահանայության արարողությունները և օրհնությունները», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից
18.
Կատարել քահանայության արարողությունները և օրհնությունները
18.0
Նախաբան
Արարողություններն ու օրհնությունները սուրբ գործողություններ են, որոնք կատարվում են քահանայության իշխանությամբ և Հիսուս Քրիստոսի անունով: Քահանայության արարողություններն ու օրհնությունները հասանելի են դարձնում Աստծո զորությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 84.20):
Արարողությունները և օրհնությունները պետք է կատարվեն Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով և համաձայն Սուրբ Հոգու առաջնորդության: Ղեկավարները հավաստիանում են, որ դրանք կատարվեն պատշաճ թույլտվությամբ (անհրաժեշտության դեպքում), քահանայության պահանջվող իշխանությամբ, պատշաճ ձևով և արժանավոր մասնակիցների կողմից (տես 18.3):
18.1
Փրկության և վեհացման արարողությունները
Քահանայությունը ներառում է ավետարանի արարողությունները սպասավորելու իշխանությունը, որոնք անհրաժեշտ են փրկության և վեհացման համար: Մարդիկ սուրբ ուխտեր են կապում Աստծո հետ, երբ ստանում են այս արարողությունները: Փրկության և վեհացման արարողությունները թվարկված են ստորև.
-
Մկրտություն
-
Սուրբ Հոգու հաստատում և պարգև
-
Մելքիսեդեկյան քահանայության շնորհում և կոչման կարգում (տղամարդկանց համար)
-
Տաճարային օժտում
-
Տաճարային կնքում
Եթե երեխան, որը ծնվել է ուխտի մեջ, մահանում է 8 տարեկանը չլրացած, ոչ մի արարողություն չի պահանջվում և չի կատարվում: Եթե երեխան չի ծնվել ուխտի մեջ, նրան անհրաժեշտ միակ արարողությունը ծնողների հետ կնքվելն է: Փրկչի Քավության շնորհիվ բոլոր երեխաները, որոնք մահանում են մինչև 8 տարեկանը, «փրկվում են երկնքի սելեստիալ արքայությունում» (Վարդապետություն և Ուխտեր 137.10, տես նաև Մորոնի 8.8–12):
18.3
Մասնակցել արարողությանը կամ օրհնությանը
Նրանք, ովքեր կատարում կամ մասնակցում են արարողության կամ օրհնության, պետք է ունենան անհրաժեշտ քահանայության իշխանությունը և լինեն արժանավոր: Ընդհանուր առմամբ, արժանավորության չափանիշը վերաբերում է տաճարային երաշխավորագիր ունենալուն: Այնուամենայնիվ, առաջնորդվելով Հոգով և այս գլխի ցուցումներով, եպիսկոպոսները և ցցերի նախագահները կարող են թույլ տալ, որ հայրերն ու ամուսինները, որոնք ունեն անհրաժեշտ քահանայության կոչումը, կատարեն կամ մասնակցեն որոշ արարողությունների և օրհնությունների, նույնիսկ, եթե նրանք լիովին արժանի չեն տաճարային երաշխավորագրին: Քահանայություն կրողը, որն ունի չլուծված լուրջ մեղքեր, չպետք է մասնակցի:
Որոշ արարողություններ և օրհնություններ կատարելու կամ ստանալու համար թույլտվություն է պահանջվում նախագահող ղեկավարից, որը կրում է քահանայության անհրաժեշտ բանալիները (տես 3.4.1): Ըստ անհրաժեշտության, թույլտվությունը կարող է տրվել իր կողմից լիազորված խորհրդականի կողմից: Տես հետևյալ աղյուսակները։ Ցցերի նախագահներին վերաբերվող հղումները վերաբերում են նաև միսիաների նախագահներին: Եպիսկոպոսներին վերաբերվող հղումները վերաբերում են նաև ճյուղերի նախագահներին:
Ո՞ր ղեկավարներն են կրում են փրկության և վեհացման արարողությունները կատարելու կամ ստանալու համար թույլտվություն տալու բանալիները:
Արարողություն |
Բանալիներ կրող անձը |
---|---|
Արարողություն Մկրտություն | Բանալիներ կրող անձը Եպիսկոպոս (8 տարեկան երեխաների, ինչպես նաև 9 և ավելի մեծ տարիքի գրանցում ունեցող անդամների համար, որոնց մկրտությունը հետաձգվել է մտավոր հաշմանդամության պատճառով) Միսիայի նախագահ (նորադարձների համար) |
Արարողություն Սուրբ Հոգու հաստատում և պարգև | Բանալիներ կրող անձը Եպիսկոպոս (8 տարեկան երեխաների, ինչպես նաև 9 և ավելի մեծ տարիքի գրանցում ունեցող անդամների համար, որոնց մկրտությունը հետաձգվել է մտավոր հաշմանդամության պատճառով) Միսիայի նախագահ (նորադարձների համար) |
Արարողություն Մելքիսեդեկյան քահանայության շնորհում և կոչման կարգում (տղամարդկանց համար) | Բանալիներ կրող անձը Ցցի նախագահ |
Արարողություն Տաճարային օժտում | Բանալիներ կրող անձը Եպիսկոպոս և ցցի նախագահ |
Արարողություն Տաճարային կնքում | Բանալիներ կրող անձը Եպիսկոպոս և ցցի նախագահ |
Ո՞ր ղեկավարներն են կրում այլ արարողություններ և օրհնություններ կատարելու կամ ստանալու համար թույլտվություն տալու բանալիները:
Արարողություն կամ օրհնություն |
Բանալիներ կրող անձը |
---|---|
Արարողություն կամ օրհնություն Երեխաների անվանակոչում և օրհնում | Բանալիներ կրող անձը Եպիսկոպոս |
Արարողություն կամ օրհնություն Հաղորդություն | Բանալիներ կրող անձը Եպիսկոպոս |
Արարողություն կամ օրհնություն Ահարոնյան քահանայության շնորհում և կոչման կարգում (երիտասարդ տղաների և տղամարդկանց համար) | Բանալիներ կրող անձը Եպիսկոպոս |
Արարողություն կամ օրհնություն Ի սպաս դնել անդամներին՝ կոչումներում ծառայելու համար | Բանալիներ կրող անձը Տես 30.8 |
Արարողություն կամ օրհնություն Յուղի օծում | Բանալիներ կրող անձը Թույլատրությունն անհրաժեշտ չէ |
Արարողություն կամ օրհնություն Հիվանդների սպասավորում | Բանալիներ կրող անձը Թույլատրությունն անհրաժեշտ չէ |
Արարողություն կամ օրհնություն Խորհրդի ու սփոփանքի օրհնություններ, ներառյալ հայրական օրհնությունները | Բանալիներ կրող անձը Թույլատրությունն անհրաժեշտ չէ |
Արարողություն կամ օրհնություն Տների նվիրագործում | Բանալիներ կրող անձը Թույլատրությունն անհրաժեշտ չէ |
Արարողություն կամ օրհնություն Գերեզմանների օծում | Բանալիներ կրող անձը Քահանայության ղեկավարը, որը նախագահում է ծառայությունը |
Արարողություն կամ օրհնություն Հայրապետական օրհնություններ | Բանալիներ կրող անձը Եպիսկոպոս |
18.4
Արարողություններ անչափահաս երեխաների համար
Անչափահաս երեխան կարող է օրհնվել, մկրտվել, հաստատվել, կարգվել քահանայության պաշտոնում կամ ի սպաս դրվել կոչման մեջ միայն 1) ծնողների համաձայնությամբ, որոնք օրինական իրավունք ունեն մասնակցելու որոշմանը կամ (2) օրինական խնամակալների համաձայնությամբ:
18.6
Երեխաների անվանակոչում և օրհնում
Երեխաները սովորաբար անվանակոչվում և օրհնվում են ծոմի և վկայության ժողովի ժամանակ այն ծխում, որտեղ ապրում են նրանց ծնողները:
18.6.1
Ո՞վ է տալիս օրհնությունը
Երեխային անվանակոչելու և օրհնելու արարողությունը կատարվում է Մելքիսեդեկյան քահանայություն կրողների կողմից՝ Վարդապետություն և Ուխտեր 20.70 հատվածի համաձայն:
Անձը կամ ընտանիքը, որը ցանկանում է, որ երեխան ստանա անուն և օրհնություն, համաձայնեցնում է արարողությունը եպիսկոպոսի հետ: Եպիսկոպոսը կրում է քահանայության բանալիները ծխի երեխաներին անուններ տալու և օրհնելու համար:
Եպիսկոպոսը կարող է թույլ տալ, որ հայրը, որը կրում է Մելքիսեդեկյան քահանայություն, անվանակոչի և օրհնի իր երեխային, նույնիսկ, եթե հայրը լիովին արժանի չէ տաճարային երաշխավորագրին (տես 18.3): Եպիսկոպոսները խրախուսում են հայրերին նախապատրաստվել իրենց երեխաներին օրհնելու համար:
18.6.2
Հրահանգներ
Եպիսկոպոսության ղեկավարության ներքո Մելքիսեդեկյան քահանայություն կրողները շրջան են կազմում՝ անվանակոչելու և օրհնելու երեխային: Նրանք ձեռքերը դնում են երեխայի տակ, կամ իրենց ձեռքերը թեթևակի դնում են ավելի մեծ երեխայի գլխին: Այնուհետև նրանցից մեկը խոսում է․
-
Աղոթքով դիմում է Երկնային Հորը։
-
Նշում է, որ օրհնությունը կատարվում է Մելքիսեդեկյան քահանայության իշխանությամբ:
-
Երեխային անուն է տալիս։
-
Դիմում է երեխային։
-
Օրհնություն է տալիս երեխային՝ առաջնորդվելով Հոգով:
-
Փակում է Հիսուս Քրիստոսի անունով:
Naming and Blessing of Children
18.6.3
Երեխայի գրանցման ձևաթուղթը և օրհնության վկայականը
Նախքան երեխայի օրհնությունը՝ գործավարը Ղեկավարի և գործավարի ռեսուրսների (LCR) միջոցով պատրաստում է երեխայի գրանցման ձևաթուղթը: Օրհնությունից հետո նա այդ համակարգում ստեղծում է անդամության գրանցումը և պատրաստում Օրհնության հավաստագիրը։ Այս հավաստագիրը ստորագրվում է եպիսկոպոսի կողմից և տրվում է երեխայի ծնողներին կամ խնամակալներին:
Անդամության գրանցման մեջ և հավաստագրում նշված անունը պետք է համապատասխանի ծննդյան վկայականի անվանը, քաղաքացիական ծննդյան գրանցմանը կամ ներկայիս օրինական անվանը:
18.7
Մկրտություն
Իշխանություն ունեցող անձի կողմից ջրի մեջ ընկղմումով մկրտությունն անհրաժեշտ է, որպեսզի մարդը դառնա Եկեղեցու անդամ և ստանա Սուրբ Հոգին: Բոլոր նրանք, ովքեր վեհացում են փնտրում, պետք է հետևեն Փրկչի օրինակին՝ ստանալով այս արարողությունները:
18.7.1
Անձի մկրտության և հաստատման թույլտվություն
18.7.1.1
Երեխաներ, որոնք գրանցում ունեցող անդամներ են
Եպիսկոպոսը կրում է քահանայության բանալիները՝ ծխի 8 տարեկան գրանցում ունեցող անդամներին մկրտելու համար: Այդ երեխաները պետք է մկրտվեն և հաստատվեն իրենց 8 տարեկանը լրանալու օրը կամ դրանից անմիջապես հետո, որքանով դա նպատակահարմար է (տես Վարդապետություն և Ուխտեր 68.27): Դրանք այն երեխաներն են, որոնց համար Եկեղեցու անդամության գրանցումներ արդեն գոյություն ունեն (տես 33.6.2): Երբ նրանք դառնում են 8 տարեկան, եպիսկոպոսը հոգ է տանում, որ նրանք բոլոր հնարավորություններն ունենան՝ ընդունելու ավետարանը, մկրտվելու և հաստատվելու:
Եպիսկոպոսը կամ նշանակված խորհրդականը գրանցում ունեցող երեխաների հետ հարցազրույցներ է անցկացնում մկրտության և հաստատման համար: Հրահանգները գտնվում են 31.2.3.1-ում:
Մկրտության և հաստատման գրանցումը լրացնելու մասին տեղեկությունների համար տես 18.8.3։
18.7.1.2
Նորադարձներ
Միսիայի նախագահը կրում է միսիայում նորադարձներին մկրտելու համար անհրաժեշտ քահանայության բանալիները: Այդ իսկ պատճառով, լիաժամկետ միսիոներները հարցազրույց են անցկացնում նորադարձների հետ մկրտության և հաստատման համար:
18.7.2
Մկրտության ծառայություններ
Մկրտության ծառայությունը պետք է լինի պարզ, կարճ և հոգևորապես ոգեշնչող: Այն կարող է ներառել հետևյալը.
-
Նախերգանք
-
Ծառայությունը վարող եղբոր կարճ ողջույնը
-
Բացման օրհներգ և աղոթք
-
Մեկ կամ երկու կարճ ելույթ ավետարանի թեմաներով, ինչպիսիք են մկրտությունը և Սուրբ Հոգու պարգևը
-
Երաժշտական որևէ կատարում
-
Մկրտության արարողությունը
-
Ակնածանքի պահ, մինչ նրանք, ովքեր մասնակցել են մկրտությանը, հագնում են չոր հագուստ (օրհներգները կամ Երեխաների միության երգերը կարող են հնչել կամ երգվել այս ընթացքում)
-
Գրանցում ունեցող 8-ամյա երեխաների հաստատումը. նորադարձների հաստատումը, եթե որոշվում է եպիսկոպոսի կողմից (տես 18.8)
-
Ցանկության դեպքում՝ նորադարձների վկայություններ
-
Փակման օրհներգ և աղոթք
-
Վերջերգ
Երբ գրանցում ունեցող երեխան պատրաստվում է մկրտվել, եպիսկոպոսության որևէ անդամ և Երեխաների միության նախագահությունը խորհրդակցում է ընտանիքի հետ, որպեսզի պլանավորեն և որոշեն մկրտության ծառայության օրը և ժամը: Ծառայությունը վարում է եպիսկոպոսության անդամը: Եթե նույն ամսում մեկից ավելի երեխաներ են մկրտվելու, նրանք կարող են մասնակցել նույն մկրտության ծառայությանը:
Այն ցցերում որտեղ կան գրանցում ունեցող շատ երեխաներ, տարբեր ծխերի երեխաները կարող են մասնակցել նույն մկրտության ծառայությանը: Ծառայությունը վարում է ցցի նախագահության անդամը կամ նշանակված բարձրագույն խորհրդականը:
Ընտանիքի անդամի մկրտությունը չպետք է հետաձգվի այնքան ժամանակ, մինչև որ հայրը ստանա քահանայությունը և անձամբ կատարի մկրտությունը:
Եպիսկոպոսության ղեկավարության ներքո ծխի միսիայի ղեկավարը (եթե կանչված է) կամ Երեցների քվորումի նախագահության անդամը, որը ղեկավարում է միսիոներական աշխատանքը ծխում, պլանավորում և մկրտության ծառայություններ է անցկացնում նորադարձների համար: Նրանք համակարգում են լիաժամկետ միսիոներների հետ:
18.7.3
Արարողությունը կատարող անձը
Մկրտության արարողությունը կատարվում է քահանայի կամ Մելքիսեդեկյան քահանայություն կրողի կողմից: Մկրտություն կատարող անձը պետք է հաստատվի եպիսկոպոսի կողմից (կամ միսիայի նախագահի կողմից, եթե լիաժամկետ միսիոներն է կատարում մկրտությունը):
Եպիսկոպոսը կարող է թույլ տալ, որ հայրը, որը քահանա է կամ Մելքիսեդեկյան քահանայություն կրող է, մկրտի իր երեխային, նույնիսկ եթե հայրը լիովին արժանի չէ տաճարային երաշխավորագրին (տես 18.3): Եպիսկոպոսները խրախուսում են հայրերին նախապատրաստվել իրենց երեխաներին մկրտելու համար:
18.7.4
Արարողությունը կատարելու վայրը
Մկրտությունները պետք է կատարվեն մկրտության ավազանում, եթե այդպիսին առկա է: Եթե չկա ավազան, կարող է օգտագործվել անվտանգ ջրային մարմին:
Անվտանգության նկատառումներից ելնելով, պատասխանատու որևէ չափահաս պետք է ներկա լինի ավազանը լցնելիս և մնա այնքան, մինչև ջուրը դատարկվի, մաքրվի և կողպվի: Յուրաքանչյուր մկրտության ծառայությունից անմիջապես հետո ավազանի ջուրը պետք է դատարկվի: Ավազանի դռները պետք է կողպված լինեն, երբ այն չի օգտագործվում:
18.7.5
Հագուստ
Մկրտություն կատարող անձը և մկրտվողը կրում են սպիտակ հագուստ, որը թաց վիճակում չի թափանցում: Օժտում ստացած անձը մկրտությունը կատարելիս տաճարային հագուստը կրում է մկրտության հագուստի տակից: Տեղական միավորները մկրտության հագուստը գնում են բյուջեի միջոցներով և դրա օգտագործման համար գումար չեն գանձում:
18.7.6
Վկաները
Երկու վկաներ, որոնք հաստատվել են նախագահող ղեկավարի կողմից, դիտում են յուրաքանչյուր մկրտություն՝ համոզվելու համար, որ այն ճիշտ է կատարվում: Եկեղեցու մկրտված անդամները, ներառյալ երեխաները և երիտասարդները, կարող են ծառայել որպես վկաներ:
Մկրտությունը պետք է կրկնվի, եթե խոսքերը չասվեն ճիշտ այնպես, ինչպես գրված են Վարդապետություն և Ուխտեր 20.73-ում: Այն պետք է կրկնվի նաև, եթե մարդու մարմնի, մազերի կամ հագուստի մի մասը ամբողջությամբ ընկղմված չէ:
18.7.7
Հրահանգներ
Մկրտության արարողությունը կատարելու համար քահանան կամ Մելքիսեդեկյան քահանայություն կրողը.
-
Կանգնում է ջրի մեջ մկրտվողի հետ:
-
Ձախ ձեռքով բռնում է մարդու աջ դաստակը (հարմարության և անվտանգության համար): Մկրտվող անձը ձախ ձեռքով բռնում է քահանայություն կրողի ձախ դաստակը:
-
Աջ ձեռքը բարձրացնում է զևայի տեսքով։
-
Նշում է անձի լրիվ անունը և ասում. «Լիազորված լինելով Հիսուս Քրիստոսի կողմից, ես մկրտում եմ քեզ անունով Հոր և Որդու և Սուրբ Հոգու։ Ամեն» (Վարդապետություն և Ուխտեր 20․73)։
-
Մկրտվող անձը իր քիթը փակում է աջ ձեռքով (հարմարության համար), այնուհետև մկրտող անձը իր աջ ձեռքը դնում է մկրտվող անձի մեջքին և ամբողջությամբ ընկղմում մարդուն, ներառյալ հագուստը:
-
Օգնում է մարդուն դուրս գալ ջրից:
Baptism of a New Member
18.8
Հաստատումը և Սուրբ Հոգու պարգևը
Անձի մկրտվելուց հետո նա հաստատվում է Եկեղեցու անդամ և ձեռնադրմամբ ստանում Սուրբ Հոգին (տես Վարդապետություն և Ուխտեր 20.41, Գործք Առաքելոց 19.1–6): Անձը դառնում է Եկեղեցու անդամ, երբ այս երկու արարողությունները ավարտվեն և պատշաճ կերպով գրանցվեն (տես Հովհաննես 3.5, Վարդապետություն և Ուխտեր 33.11, 3 Նեփի 27.20):
Եպիսկոպոսը վերահսկում է հաստատումների կատարումը: Ութ տարեկան երեխաները սովորաբար հաստատվում են մկրտության օրը: Նորադարձները սովորաբար հաստատվում են իրենց բնակության վայրի ծխում, հաղորդության ցանկացած ժողովի ժամանակ՝ նախընտրելի է իրենց մկրտության հաջորդ կիրակի օրը:
Եպիսկոպոսության անդամը նոր անդամներ ներկայացնելիս հետևում է 29.2.1.1 կետի ուղեցույցներին:
18.8.1
Արարողությունը կատարող անձը
Հաստատման խոսքերը կարող է ասել միայն այն Մելքիսեդեկյան քահանայություն կրողը, որը տաճարին արժանի է: Եպիսկոպոսը կարող է թույլ տալ, որ հայրը, որը կրում է Մելքիսեդեկյան քահանայություն, կանգնի շրջանում իր երեխայի հաստատման համար, նույնիսկ եթե հայրը լիովին արժանի չէ տաճարային երաշխավորագրին (տես 18.3):
Եպիսկոպոսության առնվազն մեկ անդամ մասնակցում է այս արարողությանը: Երբ միսիոներ երեցներն ուսուցանում են նորադարձին, եպիսկոպոսը հրավիրում է նրանց նույնպես մասնակցել:
18.8.2
Հրահանգներ
Եպիսկոպոսության ղեկավարության ներքո Մելքիսեդեկյան քահանայության մեկ կամ մի քանի կրողներ կարող են մասնակցել հաստատմանը: Նրանք ձեռքերը թեթևակի դնում են մարդու գլխին: Այնուհետև նրանցից մեկը խոսում է․
-
Տալիս է անձի լրիվ անունը։
-
Նշում է, որ արարողությունը կատարվում է Մելքիսեդեկյան քահանայության իշխանությամբ:
-
Հաստատում է անձին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ:
-
Արտասանում է՝ «ստացիր Սուրբ Հոգին» (ոչ թե «ստացիր Սուրբ Հոգու պարգևը»):
-
Օրհնության խոսքեր է ասում՝ առաջնորդվելով Հոգով:
-
Փակում է Հիսուս Քրիստոսի անունով:
Confirming a Recently Baptized Member
18.8.3
Մկրտության և հաստատման գրանցում և վկայական
Նախքան մկրտության հարցազրույցի անցկացումը այն երեխայի հետ, որը գրանցում ունեցող անդամ է, գործավարը LCR-ի միջոցով պատրաստում է Մկրտության և հաստատման ձևաթուղթը: Եպիսկոպոսը կամ նշանակված խորհրդականը վարում է հարցազրույցը և ստորագրում ձևաթուղթը: Մկրտությունից և հաստատումից հետո գործավարը օգտագործում է այս ձևաթուղթը՝ LCR-ում երեխայի անդամության գրանցումը թարմացնելու համար:
Երբ լիաժամկետ միսիոները մկրտության հարցազրույց է անցկացնում նորադարձի հետ, նա լրացնում է Մկրտության և հաստատման գրանցումը՝ օգտագործելով Տարածաշրջանի ծրագրավորման գրքի (ABP) հավելվածը: Մկրտությունից և հաստատումից հետո միսիոներները գրանցում են տեղեկատվությունը ABP-ում և այն էլեկտրոնային եղանակով ներկայացնում ծխի գործավարին: Ծխի գործավարը ստուգում է տեղեկատվությունը LCR-ում և ստեղծում անդամության գրանցում:
Անդամության գրանցումը ստեղծելուց հետո գործավարը պատրաստում է մկրտության և հաստատման վկայականը: Այս վկայականը ստորագրվում է եպիսկոպոսի կողմից և տրվում է անձին:
Անդամության գրանցման մեջ և հավաստագրում նշված անունը պետք է համապատասխանի ծննդյան վկայականի անվանը, քաղաքացիական ծննդյան գրանցմանը կամ ներկայիս օրինական անվանը:
18.9
Հաղորդությունը
Եկեղեցու անդամները հավաքվում են Հանգստության օրը, որպեսզի երկրպագեն Աստծուն և ճաշակեն հաղորդությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 20.75, 59.9, Մորոնի 6.5–6): Այս արարողության ընթացքում նրանք ճաշակում են հացից և ջրից՝ հիշելով Իր մարմնի և արյան Փրկչի զոհաբերությունը և նորոգելով իրենց սուրբ ուխտերը (տես Մատթեոս 26.26–28, Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մարկոս 14.20–25, Ղուկաս 22.15–20, 3 Նեփի 18, Մորոնի 6.6):
18.9.1
Հաղորդությունը սպասավորելու թույլտվություն
Եպիսկոպոսը կրում է քահանայության բանալիները ծխում հաղորդությունը սպասավորելու համար: Բոլոր նրանք, ովքեր պատրաստում են, օրհնում և բաժանում հաղորդությունը, պետք է թույլտվություն ստանան նրանից կամ նրա ղեկավարության տակ գտնվող որևէ մեկից:
18.9.2
Արարողությունը կատարող անձը
-
Ուսուցիչները, քահանաները և Մելքիսեդեկյան քահանայություն կրողները կարող են պատրաստել հաղորդությունը:
-
Քահանաները և Մելքիսեդեկյան քահանայություն կրողները կարող են օրհնել հաղորդությունը:
-
Սարկավագները, ուսուցիչները, քահանաները և Մելքիսեդեկյան քահանայություն կրողները կարող են բաժանել հաղորդությունը:
18.9.3
Հաղորդության արարողության ուղեցույցներ
Հաղորդության սուրբ բնույթի պատճառով քահանայության ղեկավարները պետք է մանրակրկիտ պատրաստվեն, որպեսզի այն անցնի կարգով և ակնածանքով:
Նրանք, ովքեր սպասավորում են հաղորդությունը, պետք է դա անեն արժանապատիվ կերպով՝ գիտակցելով, որ իրենք ներկայացնում են Տիրոջը:
Հաղորդության բաժանումը պետք է լինի բնական և չպետք է լինի շատ պաշտոնական:
Թեև հաղորդությունը Եկեղեցու անդամների համար է, ոչ մի կերպ չպետք է խանգարել ուրիշներին ճաշակել դրանից:
18.9.4
Հրահանգներ
-
Նրանք, ովքեր պատրաստում, օրհնում կամ բաժանում են հաղորդությունը, առաջին հերթին իրենց ձեռքերը լվանում են օճառով կամ այլ մաքրող միջոցով:
-
Ուսուցիչները, քահանաները կամ Մելքիսեդեկյան քահանայություն կրողները համոզվում են, որ սկուտեղները՝ չմանրացված հացով և մաքուր ջրով լի բաժակներով, ինչպես նաև մաքուր սփռոցները տեղում լինեն ժողովից առաջ:
-
Երբ ծխի անդամները երգում են հաղորդության օրհներգը, նրանք, ովքեր պետք է օրհնեն հաղորդությունը, ակնածանքով կանգնում են, բացում են սփռոցը, որը ծածկում է հացի սկուտեղները և հացը մանրացնում են փոքր պատառների։
-
Օրհներգից հետո հացը օրհնող անձը ծնկի է գալիս և ասում հաղորդության աղոթքը հացի համար (տես Վարդապետություն և Ուխտեր 20.77):
-
Եպիսկոպոսը հոգ է տանում է, որ հաղորդության աղոթքները արտասանվեն հստակ, ճշգրիտ և արժանապատվությամբ: Եթե ինչ-որ մեկը սխալվում է բառերի մեջ և ինքն իրեն ուղղում, հետագա շտկման կարիք չկա: Եթե այդ անձը չի ուղղում իր սխալը, եպիսկոպոսը սիրով խնդրում է նրան կրկնել աղոթքը:
-
Աղոթքից հետո քահանայություն կրողները հացը ակնածանքով բաժանում են անդամներին: Սկզբում այն տալիս են նախագահողին, որից հետո սահմանված կարգ չկա։ Երբ սկուտեղը տրվում է անդամներին, նրանք կարող են այն փոխանցել միմյանց:
-
Անդամները հնարավորության դեպքում ճաշակում են իրենց աջ ձեռքով:
-
Երբ հացը բաժանվում է բոլոր անդամներին, հաղորդությունը բաժանող եղբայրները վերադարձնում են սկուտեղները և դնում հաղորդության սեղանին: Հաղորդությունը օրհնողները սփռոցով ծածկում են հացի սկուտեղները և բացում ջրի սկուտեղները:
-
Ջուրը օրհնող անձը ծնկի է գալիս և ասում հաղորդության աղոթքը ջրի համար (տես Վարդապետություն և Ուխտեր 20.79): Նա ջուր բառը ասում է գինի բառի փոխարեն։
-
Աղոթքից հետո քահանայություն կրողները ջուրը ակնածանքով բաժանում են անդամներին: Սկզբում այն տալիս են նախագահողին, որից հետո սահմանված կարգ չկա։
-
Երբ ջուրը բաժանվում է բոլոր անդամներին, հաղորդությունը բաժանող եղբայրները վերադարձնում են սկուտեղները և դնում հաղորդության սեղանին: Հաղորդությունը օրհնողները սփռոցով ծածկում են սկուտեղները, իսկ հաղորդությունը օրհնողներն ու բաժանողները լուռ նստում են իրենց տեղերը:
-
Ժողովից հետո հաղորդությունը պատրաստողները մաքրում են, ծալում սփռոցները և հեռացնում չօգտագործված հացը:
Blessing the Sacrament
18.10
Քահանայության շնորհում և պաշտոնի կարգում
Գոյություն ունի քահանայության երկու բաժին՝ Ահարոնյան և Մելքիսեդեկյան (տես 3.3, Վարդապետություն և Ուխտեր 107.1, 6): Երբ քահանայությունը շնորհվում է անձին, նա նաև կարգվում է այդ քահանայության որևէ պաշտոնի: Այս քահանայություններից որևէ մեկը շնորհելուց հետո տղամարդուն պետք է կարգել մյուս պաշտոններին միայն այդ քահանայությունում:
18.10.1
Մելքիսեդեկյան քահանայություն
Ցցի նախագահը կրում է քահանայության բանալիները՝ Մելքիսեդեկյան քահանայություն շնորհելու և երեցի ու քահանայապետի պաշտոններին կարգելու համար: Այնուամենայնիվ, եպիսկոպոսն է սովորաբար անուններ ներկայացնում այս կարգումների համար:
18.10.1.1
Երեցներ
Արժանավոր եղբայրները կարող են ստանալ Մելքիսեդեկյան քահանայություն և կարգվել երեց, երբ նրանք 18 և ավելի բարձր տարիքի լինեն: Ելնելով անհատական հանգամանքներից՝ եպիսկոպոսն է որոշում, թե արդյո՞ք երիտասարդ տղամարդու 18 տարեկանը լրանալուց անմիջապես հետո նրա անունը պետք է ներկայացնել երեցի կարգման համար, թե՞ նա պետք է ավելի երկար մնա քահանաների քվորումում:
Այս որոշումը կայացնելիս եպիսկոպոսը նախ խորհրդակցում է երիտասարդի տղամարդու և նրա ծնողների կամ խնամակալների հետ: Արժանավոր տղամարդիկ պետք է կարգվեն երեցներ մինչև 19 տարեկանը կամ նախքան տնից հեռանալը՝ համալսարան հաճախելու, լիաժամկետ միսիայում ծառայելու, բանակում ծառայելու կամ լրիվ դրույքով աշխատանքի ընդունվելու նպատակով:
18 տարեկան և ավելի բարձր տարիքի վերջերս մկրտված տղամարդիկ կարգվում են երեցներ այն բանից հետո, երբ նրանք.
-
ստացել են Ահարոնյան քահանայություն և ծառայել որպես քահանա:
-
զարգացրել են ավետարանի մասին բավականաչափ հասկացողություն:
-
ապացուցել են իրենց արժանավորությունը։
Եկեղեցու անդամ լինելու սահմանված ժամանակ չի պահանջվում:
18.10.1.2
Քահանայապետներ
Տղամարդիկ կարգվում են քահանայապետներ, երբ կանչվում են ցցի նախագահություն, բարձրագույն խորհուրդ կամ եպիսկոպոսություն:
18.10.1.3
Հարցազրույց և հաստատում
Ցցի նախագահության թույլտվությամբ եպիսկոպոսը հարցազրույց է անցկացնում այդ եղբոր հետ, ինչպես հրահանգված է Մելքիսեդեկյան քահանայության կարգման գրանցման մեջ: Այնուհետև ցցի նախագահության անդամը նույնպես հարցազրույց է անցկացնում նրա հետ։ Միսիայի նախագահի թույլտվությամբ շրջանի նախագահը կարող է հարցազրույց անցկացնել այդ եղբոր հետ՝ երեց կարգվելու համար (տես 6.3):
18.10.2
Ահարոնյան քահանայություն
Եպիսկոպոսը կրում է քահանայության բանալիները՝ Ահարոնյան քահանայություն շնորհելու և սարկավագի, ուսուցչի ու քահանայի պաշտոններին կարգելու համար: Արժանավոր եղբայրները սովորաբար կարգվում են այս պաշտոններում հետևյալ տարիքում, բայց ոչ ավելի շուտ.
-
Սարկավագ՝ այն տարվա հունվարից, երբ նրանք դառնում են 12 տարեկան
-
Ուսուցիչ՝ այն տարվա հունվարից, երբ նրանք դառնում են 14 տարեկան
-
Քահանա՝ այն տարվա հունվարից, երբ նրանք դառնում են 16 տարեկան
Եպիսկոպոսը կամ նշանակված խորհրդականը հարցազրույց է անցկացնում նրանց հետ, ովքեր պետք է կարգվեն սարկավագներ կամ ուսուցիչներ՝ որոշելու համար, թե արդյոք նրանք հոգևորապես պատրաստ են: Եպիսկոպոսը հարցազրույց է անցկացնում այն եղբայրների հետ, որոնք պետք է կարգվեն քահանաներ:
Երիտասարդ տղամարդու հետ քահանայության կարգման հարցազրույց անցկացնելուց առաջ եպիսկոպոսության անդամը թույլտվություն է ստանում երիտասարդի ծնողներից կամ խնամակալներից: Եթե ծնողները ամուսնալուծված են, նա թույլտվություն է ստանում օրինական խնամակալություն ունեցող ծնող(ներ)ից:
18.10.3
Ներկայացնել անդամին հաստատման նախքան նրա կարգումը
Երբ որևէ եղբոր հետ հարցազրույց են անցկացնում և արժանավոր գտնում քահանայության պաշտոնի կարգվելու համար, նա ներկայացվում է հաստատման համար (տես Վարդապետություն և Ուխտեր 20.65, 67): Այն եղբայրները, որոնք պետք է կարգվեն երեցներ կամ քահանայապետներ, ցցի նախագահության անդամի կողմից ներկայացվում են ցցի համաժողովի ընդհանուր նիստում (տես 6.3-ը՝ շրջանների նախագահների հրահանգների համար): Այն եղբայրները, որոնք պետք է կարգվեն սարկավագներ, ուսուցիչներ կամ քահանաներ, եպիսկոպոսության անդամի կողմից ներկայացվում են հաղորդության ժողովին:
Հաստատումները վարող անձը այդ եղբորը խնդրում է կանգնել։ Նա հայտարարում է Ահարոնյան կամ Մելքիսեդեկյան քահանայություն շնորհելու (անհրաժեշտության դեպքում) և այդ եղբորը քահանայության պաշտոնում կարգելու առաջարկը։ Այնուհետև նա հրավիրում է անդամներին հաստատել այդ մարդուն: Օրինակ՝ եղբորը երեց կարգելու համար նա կարող է օգտագործել հետևյալ բառերը.
«Մենք առաջարկում ենք, որ [անունը] ստանա Մելքիսեդեկյան քահանայություն և կարգվի երեց: Ովքեր կողմ են, կարող են արտահայտել դա աջ ձեռքի բարձրացումով: [Կարճ դադար] Նրանք, ովքեր դեմ են, եթե այդպիսիք կան, նույնպես կարող են արտահայտել: [Կարճ դադար]»:
Եթե արժանավոր որևէ անդամ դեմ է կարգմանը, նախագահող ղեկավարը կամ քահանայության նշանակված մեկ այլ ղեկավար ժողովից հետո առանձին հանդիպում է այդ անդամի հետ: Ղեկավարը ձգտում է հասկանալ, թե ինչու է այդ անդամը դեմ: Նա իմանում է, թե արդյոք այդ անդամը տեղյակ է այնպիսի վարքագծից, որը կարող է որակազրկել այդ անձին քահանայության պաշտոնում կարգվելուց:
Որոշ դեպքերում եղբայրը կարող է երեց կամ քահանայապետ կարգվել՝ նախքան նրան կներկայացնեն ցցի համաժողովում: Երբ դա տեղի է ունենում, հաստատման համար նա ներկայացվում է իր ծխի հաղորդության ժողովում: Այնուհետև նա ներկայացվում է ցցի հաջորդ համաժողովի ժամանակ` կարգումը վավերացնելու համար (վերը նկարագրված հաստատման գործընթացը կիրառելու համար):
18.10.4
Արարողությունը կատարող անձը
Ցցի նախագահը կամ նրա ղեկավարության ներքո գտնվող Մելքիսեդեկյան քահանայություն կրողը կարող է տղամարդուն կարգել երեցի պաշտոնում: Միսիայի նախագահի թույլտվությամբ շրջանի նախագահը կամ նրա ղեկավարության ներքո գտնվող որևէ անձ կարող է կատարել կարգումը (տես 6.3): Շրջանում կարող են կանգնել միայն Մելքիսեդեկյան քահանայություն կրողները:
Ցցի նախագահը կամ նրա ղեկավարության ներքո գտնվող որևէ քահանայապետ կարող է տղամարդուն կարգել քահանայապետի պաշտոնում: Շրջանում կարող են կանգնել միայն քահանայապետները:
Անձը, որը մարդուն կարգում է Մելքիսեդեկյան քահանայության պաշտոնում, պետք է տաճարին արժանի լինի: Ցցի նախագահը կամ այն մարդը, ում նա նշանակում է, պետք է ներկա լինի:
Քահանան կամ Մելքիսեդեկյան քահանայություն կրողը կարող է եղբայրներին կարգել սարկավագի, ուսուցչի կամ քահանայի պաշտոններում: Նա պետք է լիազորված լինի եպիսկոպոսի կողմից: Եպիսկոպոսը կամ այն մարդը, ում նա նշանակում է, պետք է ներկա լինի:
Ահարոնյան Քահանայության կարգմանը մասնակցելու համար անձը պետք է լինի քահանա կամ Մելքիսեդեկյան քահանայություն կրող:
Եպիսկոպոսը կարող է թույլ տալ, որ հայրը, որը քահանա է կամ Մելքիսեդեկյան քահանայություն կրող, իր որդուն կարգի սարկավագի, ուսուցչի կամ քահանայի պաշտոնում, նույնիսկ եթե հայրը լիովին արժանի չէ տաճարային երաշխավորագրին (տես 18.3): Եպիսկոպոսները խրախուսում են հայրերին նախապատրաստվել իրենց որդիներին կարգելու համար:
18.10.5
Հրահանգներ
Քահանայություն շնորհելու և անձին քահանայության պաշտոնի կարգելու համար մեկ կամ մի քանի լիազորված քահանայություն կրողներ իրենց ձեռքերը թեթևակի դնում են անձի գլխին: Այնուհետև նրանցից մեկը խոսում է․
-
Տալիս է անձի լրիվ անունը։
-
Նշում է այն իշխանությունը, որը նա կրում արարողությունը կատարելու համար (Ահարոնյան կամ Մելքիսեդեկյան քահանայություն):
-
Շնորհում է Ահարոնյան կամ Մելքիսեդեկյան Քահանայություն, եթե այն արդեն շնորհված չէ:
-
Կարգում է անձին Ահարոնյան կամ Մելքիսեդեկյան քահանայության պաշտոնին և շնորհում է այդ պաշտոնի իրավունքները, զորությունները և իշխանությունը:
-
Օրհնության խոսքեր է ասում՝ առաջնորդվելով Հոգով:
-
Փակում է Հիսուս Քրիստոսի անունով:
Երբ անձին արդեն շնորհվել է համապատասխան քահանայություն, ապա նրան քահանայության պաշտոնի կարգող անձը կարգման ժամանակ բաց է թողնում 3-րդ քայլը:
Ordination to the Priesthood
18.10.6
Կարգման գրանցում և վկայական
Նախքան եղբայրը հարցազրույց կանցնի Ահարոնյան քահանայության պաշտոնում կարգվելու համար, գործավարը LCR-ի միջոցով պատրաստում է Ահարոնյան քահանայության կարգման գրանցումը։ Եպիսկոպոսը կամ նշանակված խորհրդականը վարում է հարցազրույցը և ստորագրում ձևաթուղթը, եթե արժանավորության բոլոր պայմանները պահպանված են:
Կարգումից հետո եպիսկոպոսը կամ նշանակված խորհրդականը լրացնում է ձևաթուղթը և տալիս է այն գործավարին: Նա կարգումը գրանցում է LCR-ում և պատրաստում կարգման վկայականը։
Անձի գործող օրինական անունը պետք է օգտագործվի կարգման գրանցման և վկայականի վրա:
18.11
Ի սպաս դնել անդամներին՝ կոչումներում ծառայելու համար
Այն անդամները, ովքեր կանչված և հաստատված են Եկեղեցու պաշտոնների մեծ մասում, պետք է ի սպաս դրվեն այդ պաշտոնում ծառայելու համար (տես Հովհաննես 15.16, Վարդապետություն և Ուխտեր 42.11, տես նաև այս ձեռնարկի 3.4.3.1-ը): Ի սպաս դնելու ժամանակ մարդուն տրվում է 1) իշխանություն՝ գործելու կոչման մեջ և 2) օրհնության խոսքեր՝ առաջնորդվելով Հոգով:
Ցցերի նախագահները, եպիսկոպոսները և քվորումի նախագահները ստանում են նախագահության բանալիներ, երբ նրանք ի սպաս են դրվում (տես 3.4.1.1): Սակայն, բանալիներ բառը չպետք է օգտագործվի, երբ անդամներին ի սպաս եք դնում այլ կոչումներում ծառայելու համար, այդ թվում՝ նախագահությունների խորհրդականների կոչումներում:
18.11.1
Ի սպաս դնող անձը
Ի սպաս դնելու արարողությունը կատարվում է Մելքիսեդեկյան քահանայություն կրողի կողմից: Նա պետք է ստանա այն ղեկավարի թույլտվությունը, որը կրում է համապատասխան քահանայության բանալիները: Նրանք, ովքեր լիազորված են կատարելու ի սպաս դնելու արարողությունը, նշված են 30.8-ում: Երեցը չպետք է ասի արարողության խոսքերը կամ կանգնի շրջանում, երբ տղամարդը ի սպաս է դրվում մի պաշտոնում, որի համար անհրաժեշտ է, որ նա լինի քահանայապետ:
Նախագահող ղեկավարի ղեկավարության ներքո Մելքիսեդեկյան քահանայության մեկ կամ մի քանի կրողներ կարող են մասնակցել ի սպաս դնելու արարողությանը: Նախագահները ի սպաս են դրվում իրենց խորհրդականներից առաջ:
Նախագահող ղեկավարը կարող է թույլ տալ, որ ամուսինը կամ հայրը, որը կրում է Մելքիսեդեկյան քահանայություն, կանգնի շրջանում՝ իր կնոջը կամ երեխային ի սպաս դնելու համար, նույնիսկ, եթե նա լիովին արժանի չէ տաճարային երաշխավորագրին (տես 18.3):
18.11.2
Հրահանգներ
Մելքիսեդեկյան քահանայության մեկ կամ մի քանի լիազորված կրողներ իրենց ձեռքերը թեթևակի դնում են մարդու գլխին: Այնուհետև նրանցից մեկը խոսում է․
-
Տալիս է անձի լրիվ անունը։
-
Նշում է, որ գործում է Մելքիսեդեկյան քահանայության իշխանությամբ:
-
Անձին ի սպաս է դնում ցցի, ծխի, քվորումի կամ դասարանի կոչումներից որևէ մեկում:
-
Շնորհում է բանալիները, եթե անձը պետք է ստանա դրանք:
-
Օրհնության խոսքեր է ասում՝ առաջնորդվելով Հոգով:
-
Փակում է Հիսուս Քրիստոսի անունով:
18.12
Յուղի սրբագործում
Մելքիսեդեկյան քահանայություն կրողները պետք է սրբագործեն ձիթապտղի յուղը՝ նախքան այն կօգտագործվի հիվանդներին կամ տառապյալներին օծելու համար (տես Հակոբոս 5.14): Ուրիշ ոչ մի տեսակի յուղ չի կարող օգտագործվել:
Անդամները չպետք է օգտագործեն սրբագործված յուղը կամ քսեն այն մարմնի տուժած մասերին:
18.12.1
Արարողությունը կատարող անձը
Մեկ կամ մի քանի Մելքիսեդեկյան քահանայություն կրողներ կարող են սրբագործել յուղը: Անհրաժեշտություն չկա, որ նրանք թույլտվություն ստանան քահանայության ղեկավարից:
18.12.2
Հրահանգներ
Յուղը սրբագործելու համար Մելքիսեդեկյան Քահանայություն կրողը.
-
Պահում է ձիթապտղի յուղի բաց տարան։
-
Աղոթքով դիմում է Երկնային Հորը։
-
Նշում է, որ գործում է Մելքիսեդեկյան քահանայության իշխանությամբ:
-
Սրբագործում է յուղը (ոչ թե տարան) և ի սպաս դնում այն հիվանդներին ու տառապյալներին օծելու և օրհնելու համար:
-
Փակում է Հիսուս Քրիստոսի անունով:
Consecrating Oil
18.13
Ծառայել հիվանդներին
«Ձեռնադրությամբ» հիվանդներին սպասավորելը բաղկացած է երկու մասից՝ օծում յուղով և օրհնության միջոցով օծման կնքում։ Եթե սրբագործված յուղը բացակայում է, օրհնությունը կարող է տրվել Մելքիսեդեկյան քահանայության իշխանությամբ՝ առանց օծման:
18.13.1
Ո՞վ է տալիս օրհնությունը
Միայն Մելքիսեդեկյան քահանայության արժանի կրողները կարող են սպասավորել հիվանդներին կամ տառապյալներին: Անհրաժեշտություն չկա, որ նրանք թույլտվություն ստանան քահանայության ղեկավարից: Եթե հնարավոր է, հայրը, որը կրում է Մելքիսեդեկյան քահանայություն, սպասավորում է իր ընտանիքի հիվանդ անդամներին:
Սովորաբար, երկու կամ ավելի Մելքիսեդեկյան քահանայություն կրողներ են սպասավորում հիվանդներին։ Այնուամենայնիվ, մեկ անձը կարող է կատարել և օծումը, և կնքումը:
18.13.2
Հրահանգներ
Յուղով օծումը կատարվում է Մելքիսեդեկյան քահանայություն կրողի կողմից: Նա․
-
Մի կաթիլ սրբագործված յուղ է լցնում մարդու գլխին:
-
Ձեռքերը թեթևակի դնում է այդ անձի գլխին և տալիս է անձի լրիվ անունը։
-
Նշում է, որ գործում է Մելքիսեդեկյան քահանայության իշխանությամբ:
-
Նշում է, որ նա օծում է յուղով, որը սրբագործվել է հիվանդներին և տառապյալներին օծելու և օրհնելու համար:
-
Փակում է Հիսուս Քրիստոսի անունով:
Օծումը կնքելու համար, Մելքիսեդեկյան քահանայության մեկ կամ մի քանի կրողներ իրենց ձեռքերը թեթևակի դնում են մարդու գլխին: Այնուհետև նրանցից մեկը կնքում է օծումը․
-
Տալիս է անձի լրիվ անունը։
-
Նշում է, որ նա կնքում է օծումը Մելքիսեդեկյան քահանայության իշխանությամբ:
-
Օրհնության խոսքեր է ասում՝ առաջնորդվելով Հոգով:
-
Փակում է Հիսուս Քրիստոսի անունով:
Administering to the Sick
18.14
Խորհրդի ու սփոփանքի օրհնություններ, ներառյալ հայրական օրհնությունները
18.14.1
Ո՞վ է տալիս օրհնությունը
Մելքիսեդեկյան քահանայություն կրողները կարող են սփոփանքի և խորհրդի օրհնություններ տալ ընտանիքի անդամներին և այլոց, որոնք դիմում են խնդրանքով։
Մելքիսեդեկյան քահանայություն ունեցող հայրը, կարող է հայրական օրհնություններ տալ իր զավակներին: Ծնողները խրախուսում են իրենց երեխաներին կարիքի ժամանակ դիմել հայրական օրհնությունների համար: Հայրական օրհնությունները կարող են գրանցվել անձնական օգտագործման համար:
Անհրաժեշտություն չկա, որ Մելքիսեդեկյան քահանայություն կրողը թույլտվություն ստանա քահանայության ղեկավարից՝ սփոփանքի և խորհրդի կամ հայրական օրհնություն տալու համար:
18.14.2
Հրահանգներ
Սփոփանքի և խորհրդի կամ հայրական օրհնություն տալու համար Մելքիսեդեկյան քահանայության մեկ կամ մի քանի կրողներ իրենց ձեռքերը թեթևակի դնում են անձի գլխին: Այնուհետև նրանցից մեկը խոսում է․
-
Տալիս է անձի լրիվ անունը։
-
Նշում է, որ օրհնությունը կատարվում է Մելքիսեդեկյան քահանայության իշխանությամբ:
-
Օրհնության, սփոփանքի և խորհրդի խոսքեր է ասում՝ առաջնորդվելով Հոգով:
-
Փակում է Հիսուս Քրիստոսի անունով:
18.15
Տների նվիրագործում
Եկեղեցու անդամների տները կարող են նվիրագործվել Մելքիսեդեկյան քահանայության իշխանությամբ:
18.15.2
Հրահանգներ
Տունը նվիրագործելու համար Մելքիսեդեկյան քահանայություն կրողը.
-
Աղոթքով դիմում է Երկնային Հորը։
-
Նշում է, որ գործում է Մելքիսեդեկյան քահանայության իշխանությամբ:
-
Նվիրագործում է տունը որպես սուրբ վայր, որտեղ Սուրբ Հոգին կարող է բնակվել և ասում է այլ խոսքեր՝ առաջնորդվելով Հոգու կողմից:
-
Փակում է Հիսուս Քրիստոսի անունով:
18.16
Գերեզմանների նվիրագործում
18.16.1
Ո՞վ է նվիրագործում գերեզմանը
Գերեզմանը նվիրագործող անձը պետք է ունենա Մելքիսեդեկյան քահանայություն և լիազորված լինի քահանայության այն ղեկավարի կողմից, որն իրականացնում է ծառայությունը:
18.16.2
Հրահանգներ
Գերեզմանը նվիրագործելու համար Մելքիսեդեկյան քահանայություն կրողը.
-
Աղոթքով դիմում է Երկնային Հորը։
-
Նշում է, որ գործում է Մելքիսեդեկյան քահանայության իշխանությամբ:
-
Նվիրագործում և սրբագործում է թաղման վայրը՝ որպես հանգուցյալի մարմնի հանգստավայր։
-
Աղոթում է, որ այդ վայրը սրբացված և պաշտպանված լինի մինչև Հարությունը (եթե տեղին է):
-
Խնդրում է Երկնային Հորը մխիթարել ընտանիքին և արտահայտում է մտքեր՝ առաջնորդվելով Հոգով:
-
Փակում է Հիսուս Քրիստոսի անունով:
Եթե Եկեղեցու անդամի մարմինը դիակիզվում է, նախագահող ղեկավարն օգտագործում է իր դատողությունը՝ որոշելու, թե արդյոք պետք է նվիրագործել այն վայրը, որտեղ պահվում է մոխիրը:
Dedication of Graves
18.17
Հայրապետական օրհնություններ
Յուրաքանչյուր արժանավոր, մկրտված անդամ իրավունք ունի ստանալու հայրապետական օրհնություն, որը ոգեշնչված ուղղություն է տրամադրում Երկնային Հորի կողմից (տես Ծննդոց 48.14–16, 49, 2 Նեփի 4.3–11):
Եպիսկոպոսը կամ նշանակված խորհրդականը հարցազրույց է անցկացնում այն անդամների հետ, որոնք ցանկանում են ստանալ հայրապետական օրհնություն: Եթե անդամն արժանավոր է, հարցազրուց վարողը պատրաստում է Հայրապետական օրհնության երաշխավորագիրը: Նա այն ներկայացնում է Հայրապետական օրհնության համակարգի միջոցով ChurchofJesusChrist.orgկայքում։
Հայրապետական օրհնության երաշխավորագիր տվող անձը հավաստիանում է, որ անդամը բավականաչափ հասուն է՝ օրհնության նշանակությունն ու սուրբ բնույթը հասկանալու համար:
18.17.1
Ստանալ Հայրապետական օրհնություն
Երաշխավորագիրը ստանալուց հետո այդ անդամը կապ է հաստատում հայրապետի հետ՝ հայրապետական օրհնություն ստանալու համար հանդիպում նշանակելու համար: Հանդիպման օրը Եկեղեցու անդամը հայրապետի մոտ պետք է գնա աղոթքը մտքում և կիրակնօրյա հագուստով։
Յուրաքանչյուր հայրապետական օրհնություն սուրբ է, գաղտնի և անձնական: Հետևաբար, այն տրվում է առանձին, բացառությամբ սահմանափակ թվով ընտանիքի անդամների, որոնք կարող են ներկա գտնվել:
Անձը, որը ստանում է հայրապետական օրհնությունը, պետք է արժևորի դրա խոսքերը, խորհի դրանց մասին և ապրի այնպես, որ արժանի լինի ստանալու խոստացված օրհնությունները այս կյանքում և հավերժության մեջ:
Եկեղեցու անդամները չպետք է համեմատեն օրհնությունները և չպետք է կիսվեն դրանցով՝ բացառությամբ ընտանիքի մոտ անդամների հետ: Հայրապետական օրհնությունները չպետք է ընթերցվեն Եկեղեցու ժողովներում կամ այլ հանրային հավաքներում: