Ուղերձ Առաջին Նախագահությունից
նախորդ հաջորդ

Ուղերձ Առաջին Նախագահությունից

Դուք ապրում եք մեծ խնդիրների և հնարավորությունների օրերում, երբ վերականգնվել է քահանայությունը: Դուք Ահարոնյան Քահանայության ծեսերը կատարելու իշխանությունն ունեք: Այդ իշխանությունը աղոթքով և արժանիորեն գործադրելու դեպքում, դուք մեծապես կօրհնեք ձեր շուրջը գտնվողների կյանքը:

Այս գիրքը սուրբ գրությունների և Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի հետ միասին կօգնի ձեզ կատարել ձեր պարտականությունները:

Երկնային Հայրը մեծապես վստահում և հավատում է ձեզ և կարևոր առաքելություն ունի ձեզ համար: Նա կօգնի ձեզ, եթե դիմեք Նրան աղոթքով, լսեք Հոգու հուշումներին, հնազանդվեք պատվիրաններին և պահեք ձեր կապած ուխտերը: Կատարելով ձեր պարտականությունները, դուք բավարվածության լիարժեք զգացում կապրեք և պատրաստ կլինեք ստանալու Մելքիսեդեկյան Քահանայություն, տաճարի ուխտերը և ծեսերը, արժանիորեն ծառայելու լիաժամկետ միսիայում և դառնալու արդար ամուսին և հայր: Թող Տերը շարունակի օրհնել ձեզ այս աշխատանքում:

Առաջին Նախագահություն