Հին Կտակարան 2022
Մտքեր հիշելու համար. Իսրայելի տունը


Մտքեր հիշելու համար. Իսրայելի տունը «Ե՛կ, հետևիր ինձ». Անհատների և ընտանիքների համար, Հին Կտակարան 2022 (2021)

«Մտքեր հիշելու համար. Իսրայելի տունը», Եկ հետևիր Ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2022

Նկար
ուսուցման պատկերակ

Մտքեր հիշելու համար

Իսրայելի տունը

Ինչ-որ տեղ Քանանի արևելյան կողմում ամայի մի վայրում Հակոբը անհանգիստ սպասում էր իր երկվորյակ եղբոր՝ Եսավի հետ հանդիպմանը: Վերջին անգամ, երբ Հակոբը տեսել էր Եսավին 20 տարի առաջ, Եսավը սպառնում էր սպանել նրան: Հակոբը ողջ գիշեր անցկացրեց այդ ամայի վայրում՝ գոտեմարտելով, ձգտելով օրհնություն ստանալ Աստծուց: Որպես Հակոբի հավատքի, համառության և վճռականության արդյունք, Աստված պատասխանեց նրա աղոթքներին: Այդ գիշեր Հակոբի անունը փոխվեց Իսրայէլ անունով, մի անուն, որը նշանակում է «նա մարտնչում է Աստծո հետ» (Ծննդոց 32.28, ծանոթություն բ, տես նաև Ծննդոց 32.24–32):1

Նկար
Յաբոկ գետ

Յաբոկ գետի մոտ Հակոբը ստացավ Իսրայէլ անունը:

Սա առաջին անգամն էր, որ Իսրայէլ անունը հայտնվեց Աստվածաշնչում, և դա մի անուն է, որ մարտնչում է ամբողջ գրքում և ողջ պատմության ընթացքում: Անունը շուտով սկսեց վերաբերել ավելի քան մեկ մարդու: Իսրայելն ուներ 12 որդի, իսկ նրանց սերունդները հավաքականորեն հայտնի էին որպես «Իսրայելի տուն», «Իսրայելի ցեղեր», «Իսրայելի որդիներ» կամ «իսրայելացիներ»:

Պատմության ընթացքում Իսրայելի որդիները մեծ նշանակություն էին տալիս իրենց ծագմանը, որպես Իսրայելի տասներկու ցեղերից մեկը: Նրանց տոհմածառը նրանց ուխտի ինքնության կարևոր մասն էր կազմում: Պողոս Առաքյալը հայտարարել է, որ նա «Բենյամինի ցեղից էր» (Հռովմայեցիս 11.1): Երբ Լեքին ուղարկեց իր որդիներին Երուսաղեմ` արույրե թիթեղները բերելու, պատճառներից մեկն այն էր, որ թիթեղները պարունակում էին «նրա հայրերի տոհմաբանությունը» (1 Նեփի 5.14, տես նաև 1 Նեփի 3.3): Լեքին բացահայտեց, որ ինքը Հովսեփի հետնորդներից էր, և նրա սերնդի հասկացողությունը Իսրայէլի տան հետ նրանց կապի վերաբերյալ իրենց համար կարևոր նշանակություն ունեցավ գալիք տարիների ընթացքում (տես Ալմա 26.36, 3 Նեփի 20.25):

Եկեղեցում այսօր դուք կարող եք լսել Իսրայելի մասին այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են ՝ «Իսրայելի հավաքումը»: Մենք երգում ենք «Իսրայելի Քավիչը», «Իսրայելի հույսը» և «Դուք Իսրայելի երեցներ»:2 Այս դեպքերում մենք չենք խոսում կամ երգում միայն Իսրայէլի հնադարյան թագավորության մասին կամ ժամանակակից ազգի, որը կոչվում է Իսրայել: Ավելի շուտ մենք նկատի ունենք նրանց, ովքեր աշխարհի ազգերից հավաքվել են Հիսուս Քրիստոսի Եկեղեցում: Մենք նկատի ունենք այն մարդկանց, ովքեր մարտնչում են Աստծո հետ, ովքեր ջանասիրաբար ձգտում են Նրա օրհնություններին և ովքեր մկրտության միջոցով դարձել են Նրա ուխտի ժողովուրդը:

Ձեր հայրապետական օրհնությունը հայտարարում է ձեր կապը Իսրայելի տան այդ ցեղերից մեկի հետ: Դա ավելին է, քան ընտանեկան պատմության մի հետաքրքիր տեղեկության մաս լինելը: Իսրայելի տան մասը լինելը նշանակում է, որ դուք ուխտի փոխհարաբերություն ունեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: Դա նշանակում է, որ Աբրահամի նման դուք պետք է «օրհնություն լինեք» Աստծո զավակների համար (Ծննդոց 12.2, Աբրահամ 2.9–11): Իսկ Պետրոսի խոսքերով նշանակում է, որ «դուք ընտիր ազգ էք, թագաւորական քահանայութիւն, սուրբ ազգ, [յուրահատուկ ժողովուրդ], որ քարոզեք նորա առաքինութիւնները, որ ձեզ խաւարիցը կանչեց իր զարմանալի լոյսի մեջ» (Ա Պետրոս 2.9): Դա նշանակում է դուք մեկն եք, ով «մարտնչում է Աստծո հետ», երբ դուք պատվում եք Նրա հետ կապած ձեր ուխտերը:

Հղումներ

  1. Կան այլ հնարավոր իմաստներ Իսրայել անվան համար, ներառյալ` «Աստված է կառավարում» կամ «Աստված կռվում է կամ մարտնչում»:

  2. Օրհներգեր, հմ. 6, 259, և 319:

Նկար
Հակոբի տոհմածառը

Հակոբի տոհմածառի պատկերը, Քեյթ Լ. Բիվերս