Եկ, հետևիր ինձ
Հունիսի 8-14-ը Ալմա 8–12․ «Հիսուս Քրիստոսը կգա փրկագնելու Իր ժողովրդին»


Հունիսի 8-14-ը Ալմա 8–12․ «Հիսուս Քրիստոսը կգա փրկագնելու Իր ժողովրդին» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հունիսի 8-14-ը Ալմա 8–12, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
Ալման քարոզելիս

Ճշմարիտ վարդապետություն ուսուցանելիս, Մայքլ Թ․ Մալմ

Հունիսի 8-14-ը

Ալմա 8-12

«Հիսուս Քրիստոսը կգա փրկագնելու Իր ժողովրդին»

Սուրբ գրությունների ուսումնասիրությունը հայտնություն է բերում։ Երբ կարդաք Ալմա 8–12-ը, գրի առեք Հոգու տպավորությունները, երբ Նա ուսուցանի ձեզ Ալմայի ու Ամուղեկի ուղերձներից։

Գրի առեք ձեր տպավորությունները

Աստծո գործը չի ձախողվի։ Սակայն Նրա գործին օգնելու մեր ջանքերը, կարծես, երբեմն, ձախողվում են, առնվազն՝ մենք անմիջապես չենք տեսնում այն արդյունքը, որի համար հույս ենք տածում։ Երբեմն, մենք կարող ենք մի քիչ Ալմայի նման զգալ, երբ նա քարոզում էր ավետարանը Ամմոնիայում, երբ նրան մերժեցին, վրան թքեցին և դուրս նետեցին։ Այնուամենայնիվ, երբ հրեշտակը հրահանգեց նրան հետ գնալ և կրկին փորձել, Ալման արիաբար «շտապ վերադարձավ» (Ալմա 8․18), և Աստված պատրաստեց ճանապարհը նրա առաջ։ Նա ոչ միայն Ալմային ուտելու սնունդ և մնալու տեղ տվեց, այլև պատրաստեց Ամուղեկին, ով դարձավ ընկերակից ծառայողը, ավետարանի ուժեղ պաշտպանը և հավատարիմ ընկերը: Ծառայելով Տիրոջ արքայությունում, երբ կանգնում ենք անհաջողությունների և հիասթափությունների առջև, մենք կարող ենք հիշել, թե ինչպես Աստված աջակցեց և առաջնորդեց Ալմային, և կարող ենք վստահ լինել, որ Աստված կաջակցի և կառաջնորդի մեզ նույնպես, նույնիսկ, դժվարին իրավիճակներում:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ալմա 8

Ավետարանով կիսվելու իմ ջանքերը կարող են պահանջել համառություն և համբերություն:

Թեև, ինչ-որ մեկը կարող է մերժել ավետարանի մասին ձեր վկայությունը, դա չի նշանակում, որ դուք պետք է կորցնեք հույսը, ի վերջո, Տերը չի հրաժարվի այդ մարդուց և Նա ցույց կտա ձեզ, թե ինչպես վարվել: Ալմայի դեպքում հրեշտակը հրամայեց նրան վերադառնալ Ամմոնիա՝ քարոզելու ավետարանը, թեև, մարդիկ այնտեղ արդեն բռնությամբ մերժել էին նրան (տես Ալմա 8․14–16)։ Ի՞նչ եք սովորում Ալմայի օրինակից ավետարանով կիսվելու մասին՝ անկախ դժվարություններից և ընդդիմությունից։ Ալմա 8 գլխի ո՞ր հատվածներն են մեծացնում ավետարանով կիսվելու ձեր ցանկությունը։

Տես նաև 3 Նեփի 18․30–32, Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Աշակերտ լինելու գինը և օրհնությունները» Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 6–9:

Ալմա 9․18–25, 10․16–23

Աստված դատում է Իր զավակներին ըստ իրենց ունեցած լույսի և գիտելիքի

Կարդալով, թե ինչպես են նեփիացիները Ամմոնիայում վերաբերվում Տիրոջ ծառաներին, հեշտ է մոռանալ, որ նրանք մի ժամանակ ավետարանով ապրող ժողովուրդ էին, «Տիրոջ մեծապես արտոնված ժողովուրդ» (Ալմա 9․20)։ Իրականում, Ալմայի ուղերձը Ամմոնիայի ժողովրդին այն պատճառով էր, որ նրանք մեծապես օրհնված լինելուց հետո կարծրացրել էին իրենց սրտերը, և նրանց վիճակն ավելի վատ էր, քան լամանացիներինը, որոնք մեղք էին գործել՝ հիմնականում անգիտության մեջ: Ի՞նչ է այս հակադրությունը սովորեցնում մեզ այն մասին, թե ինչպես է Աստված դատում Իր զավակներին:

Երբ կարդաք այն մեծ օրհնությունների մասին, որոնք Աստված տվեց Նեփիի ժողովրդին (տես հատկապես Ալմա 9․19–23), խորհեք այն մեծ օրհնությունների շուրջ, որոնք Նա տվել է ձեզ։ Ի՞նչ եք անում այդ օրհնություններին հավատարիմ մնալու համար։ Ձեր կարծիքով, ի՞նչ փոփոխություններ պետք է կատարեք։

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 82․3։

Ալմա 11-12

Աստծո ծրագիրը փրկագնման ծրագիր է։

Մորմոնի Գրքի մարգարեները օգտագործել են մի շարք անուններ, որպեսզի նկարագրեն Աստծո ծրագիրը իր զավակների համար, ինչպես՝ փրկության ծրագիրը կամ երջանկության ծրագիրը: Ալմա 11–12 գլուխներում Ալման և Ամուղեկն անվանեցին այն փրկագնման ծրագիր։ Այս գլուխները կարդալիս մտածեք, թե ինչու է «փրկագնում» բառն օգտագործվում ծրագրի նկարագրության համար: Դուք կարող եք նաև գրել մի կարճ ամփոփում այն մասին, թե ինչու Ալման և Ամուղեկը ուսուցանեցին ծրագրի հետևյալ կետերի մասին:

Անկում․

Քավիչը․

Ապաշխարություն․

Մահ․

Հարություն․

Դատաստան․

Ուշադրություն դարձրեք ժողովրդի վրա ունեցած Ամուղեկի խոսքերի ազդեցությանը (տես Ալմա 11․46)։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ այդ սկզբունքներն այդքան հզոր ազդեցություն ունեցան։ Ինչպե՞ս են դրանք ազդել ձեր կյանքի վրա:

Տես նաև Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Հիսուս Քրիստոսի Հարությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 111-14:

Ալմա 12.8–18

Եթե ես չկարծրացնեմ իմ սիրտը, ես ավելի շատ կստանամ Աստծո խոսքը

Ոմանք կարող են մտածել, թե ինչու Երկնային Հայրը ամեն ինչի մասին մեզ հայտնի չի դարձնում: Ալմա 12․9–14 հատվածներում Ալման բացատրել է այն հնարավոր պատճառներից մեկը, թե ինչու են Աստծո խորհուրդները, երբեմն, թաքցվում մեզանից։ Այս հարցերը կարող են օգնել ձեզ խորհել այն մասին, թե նա ինչ սովորեցրեց.

  • Ի՞նչ է նշանակում կարծրացնել մեր սրտերը։ Արդյո՞ք նկատել եք այդ միտումը ձեր մեջ:

  • Ինչո՞ւ Տերը կարող էր Իր խոսքերը թաքցնել նրանցից, ովքեր կարծրացրել էին իրենց սրտերը։

  • Ինչպե՞ս եք դուք զգացել «խոսքի ավելի մեծ բաժինը» ստանալու խոստումը: (Ալմա 12․10) Ինչպիսի՞ն էր այդ փորձառությունը։

  • Ի՞նչ կարող եք անել, որ համոզվեք, որ Աստծո խոսքը ««գտնվել է [ձեր] մեջ» (Ալմա 12․13)։ Եթե ունենաք Աստծո խոսքը ձեր մեջ, այն ի՞նչ ազդեցություն կունենար ձեր «խոսքերի», «գործերի» և «մտքերի» վրա:. Ալմա 12.14):

Այդ սկզբունքների օրինակի համար համեմատեք Ամուղեկին Ամմոնիայի մյուս մարդկանց հետ։ Ինչպե՞ս է Ամուղեկի փորձը (տես հատկապես Ալմա 10․1–11) ցույց տալիս, թե ինչ է Ալման ուսուցանում այս հատվածներում։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

Ալմա 8․10–18

Ի՞նչ կարող ենք սովորել Ալմայից Տիրոջը «շտապ» հնազանդվելու մասին (հատված 18), նույնիսկ, եթե դա դժվար լինի։ Փոքր երեխաների հետ այս սկզբունքն ամրապնդելու համար դուք կարող եք խաղալ մի խաղ, որտեղ մի առաջադրանքի հրահանգներ եք տալիս և հետևում, թե որքան արագ են ընտանիքի անդամները դա իրականացնում: Օրինակ, կարող եք տեսնել, թե ով է արագ ծալում հագուստը։

Ալմա 10.1–12

Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներում Ամուղեկի փորձառությունից: Ի՞նչ ազդեցություն ունեցավ նրա վկայությունը լսողների վրա։ Հրավիրեք ձեր ընտանիքի անդամներին այս շաբաթ ծրագիր կազմել և մի գործ անել, ելնելով նրանից, ինչ սովորեցին Ամուղեկի օրինակից:

Ալմա 10․22-23

Ի՞նչ ենք սովորում այս հատվածներից այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է թողնել արդարակյաց մարդկանց խումբը ամբարիշտ քաղաքի վրա։

Ալմա 11․34–37

Ո՞րն է տարբերությունը հետևյալի միջև. Հիսուս Քրիստոսը փրկում է մեզ մեր մեղքերի մեջ և մեր մեղքերից (տես Հելաման 5.10, տես նաև 1 Հովհաննես 1.9–10): Որպեսզի լուսաբանեք Ամուղեկի ուսմունքները, կարող եք կիսվել մի պատմությամբ, որը գտնվում է Երեց Ալեն Դ․ Հեյնիի ուղերձի սկզբում «Հիշենք, թե ում ենք ապավինել» (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 121-23): Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը փրկում մեզ մեր մեղքերից:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Ուսումնասիրեք վերջին օրերի մարգարեների և առաքյալների խոսքերը: Կարդացեք, թե վերջին օրերի մարգարեներն ու առաքյալներն ինչ են ուսուցանել այն ճշմարտությունների մասին, որոնք դուք գտնում եք սուրբ գրություններում: Օրինակ, կարող եք բացահայտել որևէ թեմա Ալմա 8–12 գլուխներում և փնտրել այդ թեման վերջին գերագույն համաժողովում (տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 21

Նկար
Ալման Ամուղեկի հետ ճաշելիս

Ալման Ամուղեկի հետ ճաշելիս նկարը՝ Դան Բուրի կողմից