Եկ, հետևիր ինձ 2024
Նոյեմբերի 11-17-ը․ «Պատռեք անհավատության այդ վարագույրը» Եթեր 1-5


«Նոյեմբերի 11-17-ը․ «Պատռեք անհավատության այդ վարագույրը» Եթեր 1-5», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Մորմոնի Գիրք 2024 (2023)

«Նոյեմբերի 11-17-ը։ Եթեր 1-5», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2024 (2023)

Նկար
Հարեդացիները ճամփորդում են անապատով

Հարեդացիները հեռանում են Բաբելոնից, Ալբին Վեսելկա

Նոյեմբերի 11-17-ը․ «Պատռեք անհավատության այդ վարագույրը»

Եթեր 1-5

Չնայած ճիշտ է, որ Աստծո ճանապարհներն ավելի բարձր են, քան մերը, և մենք միշտ պետք է ենթարկվենք նրա կամքին, Նա նաև քաջալերում է մեզ մտածել ու գործել ինքնուրույն; Դա մի դաս էր, որ Հարեդն ու իր եղբայրը սովորեցին: Օրինակ՝ նոր երկիր, որն «ամենաընտիրն է աշխարհում», ճամփորդելու գաղափարը, կարծես, սկիզբ առավ Հարեդից, և Տերը շնորհեց այդ խնդրանքը՝ ասելով Հարեդի եղբորը. «Եվ այսպես, ես կանեմ քեզ համար, որովհետև այս երկար ժամանակաընթացքում դու աղոթքով դիմել ես ինձ» (տես Եթեր 1.38–43): Եվ երբ Հարեդի եղբորը լույս էր անհրաժեշտ նավերի ներսում, որոնք նրանց պիտի տանեին ավետյաց երկիր, Տերը մի հարց տվեց նրան, որը մենք սովորաբար ուղղում ենք Իրեն. «Ի՞նչ կկամենաս, որ ես անեմ» (Եթեր 2.23): Նա ցանկանում է լսել մեր մտքերը և գաղափարները, և Նա կլսի ու մեզ կտա Իր հաստատումը կամ, առնվազն, խորհուրդ կտա: Երբեմն միակ բանը, որը բաժանում է մեզ մեր օրհնություններից, մեր սեփական «անհավատության վարագույրն» է, և եթե կարողանանք «պատռել այդ վարագույրը» (Եթեր 4.15), մենք կզարմանանք՝ տեսնելով, թե Տերը որքան շատ բան է պատրաստ անել մեզ համար:

Տես նաև «Տերը հայտնվում է Հարեդի եղբորը» (տեսանյութ), Gospel Library։

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Եթեր 1.33–43

Երբ ես աղաղակեմ առ Տերը, Նա գթասիրտ կլինի իմ հանդեպ

Եթեր 1.33–43 հատվածները պատմում են Հարեդի եղբոր երեք աղոթքների մասին: Ի՞նչ եք սովորում յուրաքանչյուր աղոթքին տված Տիրոջ պատասխանից: Հիշեք մի ժամանակի մասին, երբ աղոթքով Տիրոջը դիմելիս զգացել եք Նրա գթությունը ձեր կյանքում: Կարող եք գրանցել այս փորձառությունը և դրանով կիսվել ինչ-որ մեկի հետ, ով ուներ ձեր վկայությունը լսելու կարիքը:

Տես նաև «Գաղտնի աղոթք», Հիմներ, հմր. 144։

Եթեր 2, 3.1–6, 4.7–15

Նկար
սեմինարիայի պատկերակ
Ես կարող եմ հայտնություն ստանալ իմ կյանքի համար

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, աղերսում եմ ձեզ մեծացնել հայտնություն ստանալու ձեր հոգևոր կարողությունը: … Ընտրեք կատարել պահանջվող հոգևոր աշխատանքը՝ վայելելով Սուրբ Հոգու պարգևը և ավելի հաճախակի ու հստակ լսելով Հոգու ձայնը» («Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018 թ․, 96):

Երբ ուսումնասիրում եք Եթեր 2, 3.1–6, 4.7–15, ի՞նչ եք սովորում «հոգևոր աշխատանքի» մասին, որի վերաբերյալ խոսել է նախագահ Նելսոնը: Կարող եք նույն գույնով ներկել հարցերն և մտահոգությունները, որոնք ուներ Հարեդի եղբայրը, և ինչ արեց նա դրանց համար, իսկ մեկ այլ գույնով կարող եք նշել, թե Տերն ինչպես օգնեց նրան և հայտնի դարձրեց Իր կամքը:

Ահա մի քանի հարց, որոնց շուրջ կարող եք խորհել ուսումնասիրելիս.

  • Ի՞նչն է ձեզ տպավորում այն բանում, թե Տերը ինչպես պատասխանեց Հարեդի եղբոր հարցերին Եթեր 2.18–25։

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել Եթեր 3.1–5 հատվածները՝ օգնելու մեկին, ով սովորում է, թե ինչպես աղոթել:

  • Ի՞նչը կարող է խանգարել ձեզ Տիրոջից հայտնություն ստանալ (տես Եթեր 4.8–10)։ Ինչպե՞ս կարող եք ավելի հաճախ Նրանից հայտնություն ստանալ: (տես Եթեր 4.7, 11–15

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «պատռեք անհավատության [այդ] վարագույրը» ձեր կյանքում» (Եթեր 4.15

Անձնական հայտնության մասին ուրիշ ի՞նչ եք սովորում Հարեդի եղբորից:

Երեց Դեյլ Գ. Ռենլանդն ուսուցանել է «Անձնական հայտնության շրջանակ»-ի մասին (Լիահոնա, նոյ. 2022 թ․, 16–19)։ Կարող եք շրջանակ նկարել և յուրաքանչյուր կողմի վրա գրել շրջանակի չորս տարրերը: Ինչպե՞ս կարող է այս շրջանակն օգնել ձեզ «մեծացնել հայտնություն ստանալու ձեր ունակությունը»:

Տես նաև Ավետարանական թեմաներ՝ «Անձնական հայտնություն», Gospel Library։

Եթեր 2.14–15, 3.1-20

Իր խրատով Տերն առաջարկում է ինձ ապաշխարել և գալ Իր մոտ

Նույնիսկ այնպիսի մեծ մարգարեն, ինչպիսին Հարեդի եղբայրն էր, Տիրոջ կողմից խրատ ստանալու կարիք ուներ: Ի՞նչ եք սովորում Եթեր 2.14–15 հատվածներից՝ Տիրոջ խրատների մասին: Մտածեք այն մասին, թե Տիրոջ խրատը և Հարեդի եղբոր պատասխանը ինչպես օգնեցին նրան նախապատրաստվել այն փորձառությանը, որը նա ունեցավ Եթեր 3.1–20-ում:

Եթեր 2.16–25

Տերը կպատրաստի ինձ անցնել իմ «մեծ ջրանդունդը»

Երբեմն «մեծ ջրանդունդն» անցնելը մեզ համար միակ ճանապարհն է՝ կատարելու Աստծո կամքը: Արդյոք Եթեր 2.16–25 հատվածներում դուք տեսնո՞ւմ եք նմանությունները ձեր կյանքի համար: Տերն ինչպե՞ս է պատրաստել ձեզ ձեր դժվարությունների համար: Ի՞նչ է Նա խնդրում ձեզ անել հիմա, որպեսզի պատրաստվեք անելու այն, ինչի կարիքը Նա կունենա ապագայում:

Տես նաև՝ Լ․ Թոդ Բադջ «Հաստատուն և անվհատ վստահություն», Լիահոնա, նոյեմբեր 2019 թ․, 47–49։

Կիրառեք ձեր սովորածը։ Ավետարանի ուսումնասիրությունը պետք է ոգեշնչի մեզ փոխել մեր կյանքը: Եթեր 4.11–12 հատվածները կարդալուց հետո դուք կարող եք թվարկել մի քանի ազդեցություն ձեր կյանքի վրա և մտածել, թե արդյոք դրանք մղում են ձեզ բարիք գործել: Ձեր կարծիքով, ի՞նչ փոփոխություններ եք ոգևշնչվում կատարել։

Եթեր 5

Վկաները վկայում են Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին

Երբ կարդաք Մորոնիի մարգարեությունը Եթեր 5 գլխում, խորհեք Մորմոնի Գրքի շատ վկաներ պատրաստելու Տիրոջ նպատակի մասին: Ի՞նչ վկայություններ են ոգեշնչել ձեզ հավատալ, որ Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է։ Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքը ցույց տվել ձեզ «Աստծո զորությունը և նաև նրա խոսքը»: (Եթեր 5.4)

Երեխաներին ուսուցանելու գաղափարներ

Եթեր 1.33-37, 2.16–25, 3.1–6

Երկնային Հայրը լսում և պատասխանում է իմ աղոթքներին

  • Եթե դուք գիտեք որևէ լեզու, որը չգիտեն ձեր երեխաները, տվեք նրանց մի քանի հասարակ ցուցում այդ լեզվով (կամ նվագարկեք ձայնագրություն մեկ այլ լեզվով): Դուք կարող եք դա օգտագործել ևբացատրել, թե ինչու էր Հարեդի եղբայրը աղոթում օգնության համար Եթեր 1.33–37-ում։ Ընգծեք, թե Տերը ինչպես վերաբերվեց այս աղոթքին, և ինչպես Նա պատասխանեց (տես նաև «Գլուխ 50. Հարեդացիները հեռանում են Բաբելոնից», Մորմոնի Գրքի պատմություններ, 143–44):

  • Երբ դուք կարդում եք Եթեր 2.16–17 հատվածները, երեխաները կարող են ձևացնել, թե իրենք բեռնանավ են կառուցում։ Այնուհետև դուք և ձեր երեխաները կարող եք կարդալ այն խնդիրների մասին, որ հարեդացիներն ունեցան իրենց բեռնանավերի հետ կապված (տես Եթեր 2.19) և այն մասին, թե ինչպես Տերը տարբեր եղանակներով պատասխանեց Հարեդի եղբոր աղոթքներին (տես Եթեր 2.19–25, 3.1–6)։ Այս շարադրանքի վերջում գտնվող նկարը և գործնական աշխատանքի էջը կարող են օգնել ձեզ և ձեր երեխաներին պատմել պատմությունը: Հարեդի եղբորից ի՞նչ ենք մենք սովորում աղոթքի մասին։ Կարող եք կիսվել փորձառությամբ, երբ դուք աղոթել եք օգնության համար և Երկնային Հայրն օգնել է ձեզ։

Եթեր 3.6-16

Ես ստեղծվել եմ Աստծո պատկերով

  • Մեծանալով՝ ձեր երեխաները կհանդիպեն բազմաթիվ կեղծ ուղեձների՝ Աստծո, իրենց էության և իրենց ֆիզիկական մարմինների վերաբերյալ։ Դուք կարող եք խնդրել նրանց օգնել ձեզ գտնել ճշմարտություններ այս թեմաների վերաբերյալ Եթեր 3.6–16 հատվածներում։ Եթեր 3.13, 15-ում ուսուցանվող ճշմարտությունն ընդգծելու համար դուք կարող եք միասին նայել Փրկչի նկարին և առաջարկել ձեր երեխաներին ցույց տալ Նրա մարմնի տարբեր հատվածներ: Այնուհետև նրանք կարող են ցույց տալ իրենց մարմնի նույն հատվածը: Կարող եք նաև միասին երգել մեր մարմնին վերաբերող մի երգ, օրինակ՝ «Տերն ինձ մի տաճար պարգևեց» (Երեխաների երգարան, 153): Դուք և ձեր երեխաները կարող եք խոսել այն մասին, թե ինչու եք երախտապարտ ձեր մարմնի համար:

Նկար
դաշտում վազող երեխա

Մենք ստեղծվել ենք Աստծո պատկերով:

Եթեր 5

Երեք վկաներ վկայեցին Մորմոնի Գրքի մասին

  • Մորոնին մարգարեացավ, որ Երեք Վկաները կօգնեն հաստատել Մորմոնի Գրքի մասին ճշմարտությունը: Որպեսզի ուսուցանեք, թե ինչ է վկայությունը, կարող եք խնդրել ձեր երեխաներին նկարագրել մի բան, որն իրենք տեսել կամ զգացել են, բայց ուրիշները չեն տեսել: Այնուհետև, երբ միասին կարդաք Եթեր 5-ը, դուք կարող եք խոսել այն մասին, թե ինչու է Աստված վկայություններ օգտագործում Իր աշխատանքում: Դուք կարող եք նաև կիսվել միմյանց հետ, թե ինչպես իմացաք, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է և ինչպես կարող եք ձեր վկայությամբ կիսվել ուրիշների հետ:

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Նկար
Հիսուսը դիպչում է 16 քարերին՝ Հարեդի եղբոր ներկայությամբ

Տեսե՞լ ես դու սրանից ավելին, նկարի հեղինակ՝ Մարկուս Ալան Վինսենթ