«Արդյոք ես առաջինը Տիրո՞ջն եմ դիմում», Լիահոնա, հունվ. 2024:
Եկ, հետևիր ինձ
Արդյո՞ք ես առաջինը Տիրոջն եմ դիմում
1 Նեփի 2.16 հատվածից մենք գիտենք, որ երբ Նեփին հանդիպեց անորոշության, նա դարձավ դեպի Տերը, և Տերը փափկացրեց նրա սիրտը: Մյուս կողմից, երբ Լամանն ու Լեմուելը բախվեցին անորոշության, նրանք վիճեցին միմյանց հետ և ապավինեցին իրենց եղբայր Նեփիին պատասխանների համար՝ Տիրոջն ապավինելու փոխարեն (տես 1 Նեփի 15.8–9):
Լամանը և Լեմուելը ցույց են տալիս մի օրինակ, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ մենք ճշմարտության համար ավելի շուտ ապավինում ենք բացառապես ուրիշներին, այլ ոչ թե Տիրոջը: Նեփին հոգևորապես ուժեղացավ և հավատարիմ մնաց Աստծուն իր ողջ կյանքի ընթացքում, մինչդեռ Լամանը և Լեմուելը ի վերջո լքեցին իրենց հոր ուսմունքները Տիրոջ մասին: Թեև Նեփին վստահելի աշակերտ էր, նույնիսկ նա գիտեր, որ ինքը փոխարինող չէր՝ ճշմարտությունը անմիջապես Տիրոջից փնտրելու համար (տես 1 Նեփի 15.6–11):
Երբ գնահատում եք ձեր կախվածությունը Տիրոջից կամ այլ մարդկանցից, այս տարբերակներից որի՞ հետ եք առնչվում:
Աշխարհիկ աղբյուրներ |
Ավետարանի աղբյուրներ |
Ես հաճախ մոռանում եմ խորհել այն մասին, թե ինչ ուսուցանվեց գերագույն համաժողովի ժամանակ: |
Ես պարբերաբար ուսումնասիրում եմ գերագույն համաժողովի ելույթները, որպեսզի ղեկավարների խոսքերը թարմ պահեմ իմ մտքում: |
Երբ ես հարցեր եմ ունենում, ստուգում եմ սոցիալական մեդիան կամ իմ սիրելի փոդքասթերը՝ պատասխաններ գտնելու համար: |
Երբ ես հարցեր եմ ունենում, օգնություն եմ փնտրում սուրբ գրություններում կամ ժամանակակից մարգարեների խոսքերում: |
Ես հաճախ մոռանում եմ աղոթել և ուսումնասիրել սուրբ գրությունները: |
Աղոթքը և սուրբ գրությունների ուսումնասիրությունը իմ կյանքի կանոնավոր մասն են կազմում: |
Ուրիշ մարդիկ ավելի լավ խորհուրդներ ունեն, քան Եկեղեցու ղեկավարները կամ սուրբ գրությունները: |
Ես խաղաղություն եմ գտնում՝ լսելով Եկեղեցու ղեկավարների խոսքերը և սուրբ գրությունները: |
Ես ավելի շատ եմ գնահատում ուրիշների կարծիքները, քան ավետարանի ուսմունքները: |
Ես կարևորում եմ ավետարանի ուսմունքները և ոգեշնչումը Սուրբ Հոգուց: |