2024
Ի՞նչն է սուրբ գրությունները «մեծ արժեք» դարձնում
Հունվար 2024


«Ի՞նչն է սուրբ գրությունները «մեծ արժեք» դարձնում», Լիահոնա, հունվար 2024

Եկ, հետևիր ինձ

1 Նեփի 3-5

Ի՞նչն է սուրբ գրությունները «մեծ արժեք» դարձնում

արույրե թիթեղներ և սուրբ գրությունների ժամանակակից գրքեր

Սուրբ գրությունները «մեծ արժեք» (1 Նեփի 5.21) ունեին Լեքիի ընտանիքի համար: Դրանք այնքան կարևոր էին, որ Տերը պատվիրեց Լեքիի որդիներին վերադառնալ Երուսաղեմ՝ արույրե թիթեղները ստանալու համար (տես 1 Նեփի 3.2–5), մի խնդիր, որի համար նրանք վտանգեցին իրենց կյանքը: Սուրբ գրությունները (հատկապես Մորմոնի Գիրքը) նույնքան կարևոր են մեզ համար այսօր: Վերջերս մտածե՞լ եք, թե ինչու:

Ի՞նչ տվեցին արույրե թիթեղները Լեքիի ընտանիքին:

Ի՞նչ է մեզ այսօր տալիս Մորմոնի Գիրքը:

Մարգարեների խոսքերը (1 Նեփի 3.20)

Ջոզեֆ Սմիթի, Վերականգնման և կենդանի մարգարեների մասին վկայության հիմք (Մորմոնի Գրքի ներածություն) (Մորմոնի Գրքի Նախաբանը

Արարման և Ադամի ու Եվայի պատմությունը (1 Նեփի 5.11)

Փրկության ծրագրի մասին պարզաբանող վարդապետությունը (2 Նեփի 2, Ալմա 12, 34)

Մովսեսի օրենքը (1 Նեփի 4.15–16) և այլ պատվիրաններ (1 Նեփի 5.21)

Քրիստոսի վարդապետությունը և այլ պատվիրաններ (2 Նեփի 31,3 Նեփի 11, 27)

Հրեաների և Քրիստոսի մասին նրանց վկայության հիշատակարանը (1 Նեփի 5.12)

Քրիստոսի լրացուցիչ վկաներ Նրա «ուրիշ ոչխարներից» (3 Նեփի 15.21–24)

Հիշատակարան, որը պահպանեց նրանց հայրերի լեզուն (1 Նեփի 3.19) և նրանց տոհմաբանությունը (1 Նեփի 5.14)

Հիշատակարան, որը կարող է օգնել մեզ հավաքել ցրված Իսրայելը (3 Նեփի 21.6–7)