«Դառնալ վկա», Լիահոնա, հունվար 2024
Եկ, հետևիր ինձ
Մորմոնի Գրքի ներածական էջեր
Դառնալ վկա
1829 թ.-ի գարնանը Մերի և Փիթեր Ուիթմերները իրենց տուն ընդունեցին Ջոզեֆ և Էմմա Սմիթներին և Օլիվեր Քաուդերիին, որպեսզի կատարվեր ոսկե թիթեղների թարգմանությունը: Մերին շատ զբաղված էր և նրա ժամանակը սուղ էր։ Իր տանը նա խնամում էր ինը հոգու, նաև օգնում էր ամուսնացած երեխաներին, որոնք ապրում էին մոտակայքում:
Մերիի հինգ որդիները և նրա երկու (վերջնական) փեսաները 1829 թվականի հունիսին դարձան ոսկե թիթեղների պաշտոնական վկաներ: Նույն ամսին Մերին ստացավ իր սեփական վկայությունը։
Նրա տան մոտ մի ալեհեր տղամարդ ուսապարկն ուսին մոտեցավ Մերիին և ասաց. «Իմ անունը Մորոնի է: Դուք բավականին հոգնած եք ողջ լրացուցիչ աշխատանքից, որ պետք է անեք»։ Ուսից իջեցնելով ուսապարկը՝ Մորոնին շարունակեց. «Դուք շատ հավատարիմ և ջանասեր եք եղել ձեր աշխատանքում: Ուստի տեղին է, որ դուք պետք է վկայություն ստանաք, որ ձեր հավատքն ամրապնդվի»։ Այնուհետև նա բացահայտեց իր ուսապարկի պարունակությունը՝ ոսկե թիթեղները:1
Մերին դարձավ ոսկե թիթեղների վկան, ինչպես Երեք Վկաները և Ութ Վկաները, որոնց վկայությունները գտնվում են Մորմոնի Գրքի ներածական էջերում: Մերիի խոնարհությունն ու ջանասիրությունը պատրաստեցին նրան, որ վկա լինի։ Նրա վկայությունը գրված չէ Մորմոնի Գրքի ներածական էջերում, և նրա անունը չկա հուշատախտակների, հուշարձանների կամ շատ Սրբերի մտքերում, ովքեր եկել են նրանից հետո: Թեև նրա ամենօրյա ներդրումը տանը և ընտանիքում, հավանաբար, աննկատ մնացին շատերի կողմից, դրանք հայտնի էին Աստծուն։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է.
«Տիրոջ դատը մեծապես տարբերվում է այն եղանակից, որով մենք ենք դատում: Նա գոհ է ազնվական ծառայից, ոչ թե եսակենտրոն ազնվականից։
Նրանք, ովքեր խոնարհ են այս կյանքում, փառքի պսակներ կկրեն հաջորդ կյանքում»:2
Մորոնիի հիշատակարանը այժմ թարգմանված է Մորմոնի Գրքում, և մենք կարող ենք վկայություն ստանալ դրա ճշմարտացիության մասին՝ համաձայն այն խոստման, որը Մորոնին թողել է իր վերջին էջերում. «Ես կկամենայի հորդորել ձեզ, որ դուք հարցնեք Աստծուն՝ Հավերժական Հորը, Քրիստոսի անունով, թե արդյոք այս բաները ճիշտ չեն. և եթե դուք հարցնեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, նա կհայտնի ձեզ դրանց ճշմարտության մասին՝ Սուրբ Հոգու զորությամբ» (Մորոնի 10.4):
Երբևէ զգացե՞լ եք, որ ձեր բեռները մեծ են, բայց ձեր ջանքերն անտեսված են: Երկնային Հայրը ճանաչում է ձեզ, և Նա գիտի այն բարի գործերի մասին, որ դուք եք կատարում: Երբ շրջում եք՝ բարիք գործելով (տես Գործք Առաքելոց 10.38), ծառայելով առանց աղմուկի և ուսումնասիրելով սուրբ գրությունները, Սուրբ Հոգին կարող է հաստատել ձեզ ավետարանի ճշմարտացիությունը:
Մերի և Փիթեր Ուիթմեր Ավագի երեխաները.
Քրիստիան Ուիթմեր |
Ջեյկոբ Ուիթմեր |
Ջոն Ուիթմեր |
Դեյվիդ Ուիթմեր |
Քեթրին Ուիթմեր (Փեյջ) |
Փիթեր Ուիթմեր |
Էլիզաբեթ Էն Ուիթմեր (Քաուդերի) |
Ութ Վկաներից մեկը |
Ութ Վկաներից մեկը |
Ութ Վկաներից մեկը |
Երեք վկաներից մեկը |
Ամուսնացել է Հայրամ Փեյջի՝ ութ վկաներից մեկի հետ |
Ութ Վկաներից մեկը |
Ամուսնացած է Օլիվեր Քաուդերիի՝ երեք վկաներից մեկի հետ |