«Գտնենք Փրկչի լույսը Մորմոնի Գրքում», Լիահոնա, հունվար 2024
Ծնողների համար
Գտնենք Փրկչի լույսը Մորմոնի Գրքում
Հարգելի ծնողներ,
Այս ամսվա համարը գաղափարներ է տալիս Մորմոնի Գրքի մասին՝ որպես Եկ, հետևիր ինձ ուսումնական ծրագիր 2024 թ. համար: Ստորև բերված հոդվածները քննարկում են լույսն ու ճշմարտությունը գտնելու բանալիները մի աշխարհում, որը հաճախ լցված է խավարով և շփոթությամբ:
Ավետարանի քննարկումներ
Փնտրենք Փրկչի լույսը
Ձեր ընտանիքի հետ կիսվեք որոշ գաղափարներով 4-րդ էջում տրված նախագահ Այրինգի հոդվածից և քննարկեք լույսի դերը մեր կյանքում: Վերանայեք Քեմրինի պատմությունը Փրկչին մթության մեջ գտնելու մասին: Ինչպե՞ս կարող է ձեր ընտանիքը գտնել Փրկչի լույսը՝ այս տարի Մորմոնի Գրքի ձեր ուսումնասիրության միջոցով:
Որտեղ փնտրել ճշմարտությունը
Աստված ողջ ճշմարտության աղբյուրն է, և մենք կարող ենք սովորել Նրա ճշմարտությունը՝ ջանասիրաբար փնտրելով այն: Երեց և քույր Սիլվաները պետք է որոշեին, թե որտեղ պետք է ապրեն միսիայից վերադառնալուց հետո, ուստի նրանք առաջնորդություն փնտրեցին Տիրոջից (տես էջ 20): Ե՞րբ է Տերը տվել ձեզ անհրաժեշտ առաջնորդությունը:
Տես ավելին ձեր Ավետարանի ուսումնասիրության ժամանակ
Արվեստի թանգարան այցելելիս մարդիկ հաճախ շտապում են տեսնել այն ամենը, ինչ կարող են, որի պատճառով նրանք, գուցե, բաց են թողնում են արվեստի գեղեցկությունը: Նմանապես, Մորմոնի Գրքի ընթերցողները կարող են բաց թողնել կարևոր ճշմարտությունները, եթե կարդան շտապելով: Ի՞նչ ռազմավարություններ կարող են օգնել մեզ ուշադիր կարդալ սուրբ գրությունների այս գիրքը: Որոշ գաղափարների համար, տես էջ 12:
Եկ, հետևիր ինձ. Ընտանեկան զվարճանք
Նեղ և անձուկ արահետ
Կենաց ծառի պտղից ճաշակելը Հիսուս Քրիստոսի միջոցով հավերժական կյանք ընտրելու խորհրդանիշն է (տես 1 Նեփի 15.36, Վարդապետություն և Ուխտեր 14․7): Փորձեք այս վարժությունը և իմացեք, թե ինչպես է երկաթյա ձողը (Աստծո խոսքը) առաջնորդում մեզ դեպի Աստծո այս մեծագույն պարգևը:
-
Կենաց ծառի նկարը փակցրեք պատին:
-
Նկարի տակ փակցրեք պարան (որը ներկայացնում է երկաթյա ձողը) և թող ինչ-որ մեկը կանգնի սենյակի մյուս կողմում՝ պահելով պարանի մյուս ծայրը:
-
Հաշվեք, թե որքան ժամանակ է պահանջվում, որ աչքերը կապած երեխան քայլի սենյակի մի ծայրից մինչև կենաց ծառը՝ առանց պարանից բռնվելու:
-
Հիմա հաշվեք, թե որքան ժամանակ է պահանջվում պարանից բռնվելով կենաց ծառին հասնելու համար:
Քննարկում. Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ամուր կառչենք երկաթյա ձողից և երբեք բաց չթողնենք: