«Մորմոնի Գրքի կենտրոնական կերպարը», Լիահոնա, հունվար 2024 թ.
Բարի գալուստ այս թողարկում
Մորմոնի Գրքի կենտրոնական կերպարը
Շատ տարիներ առաջ իմ սպասավորող եղբայրները հրավիրեցին ինձ լրջորեն ուսումնասիրել Մորմոնի Գիրքը: Երբ նրանք հաղորդեցին ինձ այս հրավերը, ես հասկացա, որ չնայած ես ամեն օր մի փոքր կարդում էի Մորմոնի Գրքից, ես լրջորեն չէի ուսումնասիրում այն:
Նրանք ինձ հետ կիսվեցին մի խոստումով, որը հիմնված էր նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի խոսքերի վրա. «[Մորմոնի Գրքում] մի զորություն կա, որը կսկսի հոսել ձեր կյանք, երբ դուք սկսեք լրջորեն ուսումնասիրել այդ գիրքը: Դուք կգտնեք ավելի մեծ զորություն՝ դիմակայելու գայթակղությանը … խաբեությունից խուսափելու համար,… որպեսզի մնաք նեղ ու անձուկ արահետի վրա» (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Էզրա Թավտ Բենսոն [2014], 141):
Ես ընդունեցի նրանց հրավերը և հաջորդ ամիսներին տեսա, որ նրանց խոստումը կատարվեց։ Գիրքը փոխեց իմ կյանքը:
Հիմնական պատճառը, որ Մորմոնի Գիրքը մեզ հոգևոր զորություն է տալիս, այն է, որ մեզ ավելի է մոտեցնում Հիսուս Քրիստոսին: Նախագահ Հենրի Բ. Այրինգը իր հոդվածի էջ 4-ում գրում է. «Նրանք, ովքեր անկեղծորեն կարդում են Մորմոնի Գիրքը, ապրում են նրա ցուցումներով և աղոթում նրա ճշմարտացիության մասին, կզգան Սուրբ Հոգին, կմեծացնեն իրենց հավատքը Փրկչի հանդեպ և վկայությունը Նրա մասին:
Հիսուս Քրիստոսը Մորմոնի Գրքի կենտրոնական կերպարն է: «Հիսուս Քրիստոսը Մորմոնի Գրքում» (էջ 10) մեր հոդվածում ես և իմ համահեղինակ Մեդիսոն Սինքլերը կիսվում ենք այն մտքով, որ Մորմոնի Գրքում Փրկչի մասին ավելի քան 7000 հղում կա:
Ես գիտեմ, որ այս տարի, երբ մենք ուսումնասիրենք Մորմոնի Գիրքը Եկ, հետևիր ինձ ձեռնարկի հետ միասին, մենք ավելի կմոտենանք Հիսուս Քրիստոսին:
Սիրով՝
Ջոն Հիլթոն III
Բրիգամ Յանգ համալսարանի կրոնական կրթության պրոֆեսոր