«Ի՞նչ ուսուցանեց Եսայիան Տիրոջ ծառա լինելու մասին», Լիահոնա, սեպտեմբեր 2022:
Եկ, հետևիր ինձ
Ի՞նչ ուսուցանեց Եսայիան Տիրոջ ծառա լինելու մասին
Տերը հաճախ Իր հետևորդներին անվանում է Իր ծառաներ կամ վկաներ: Այդ եզրույթները տարածված են սուրբ գրություններում, և Եսայիայի գիրքը բացառություն չէ: Հին Կտակարանի ժամանակներում, ինչպես նաև այսօր, Տերը մարդկանց հնարավորություններ է տվել ծառայելու Իրեն և լինելու Իր վկան:
-
Երբ կարդաք Եսայիա 40-49 գլուխները, փնտրեք, թե քանի անգամ է Տերն ասում «ծառա» կամ «վկա»: Ու՞մ է նա ակնարկում: Փնտրեք հատվածներ, որոնք ուսուցանում են, թե ինչպես կարող եք լինել Տիրոջ վկան և ծառան, օրինակ՝ Եսայիա 44.2-ը:
Ջոզեֆ Սմիթը քարոզում է, Սեմ Լոլըր © 2001
-
Հետո, երբ կարդաք գլուխներ 41-44-ը, կարող եք մտածել, թե որ հատվածները կարող են կիրառվել ձեր կոչման կամ սպասավորման համար: Ի՞նչ է Տերը խնդրում ձեզ անել, և Նա ինչպե՞ս կօգնի ձեզ:
-
Ի՞նչ հնարավորություններ են տրվել ձեզ՝ լինելու Տիրոջ ծառա կամ վկա: Օրինակները կարող են լինել կոչ, միսիա, ձեր ընտանիքի ուսուցումը կամ այլ ծառայություն: Այդ փորձառությունները կարող եք թվարկել ձեր օրագրում: Ի՞նչ սովորեցիք դրանցից: Տերն ինչպե՞ս օգնեց ձեզ: