«Ի՞նչ է ուսուցանել Եսայիան Իսրայելի հավաքման մասին», Լիահոնա, սեպտեմբեր 2022:
Եկ, հետևիր ինձ
Եսայիա 1-12
Ի՞նչ է ուսուցանել Եսայիան Իսրայելի հավաքման մասին
Սոլթ Լեյքի հովտի տեսարան, Ջեյմս Թեյլոր Հարվուդ
Եսայիան օգտագործեց խորհրդանիշներ Իսրայելի հավաքման մասին ուսուցանելու համար: Դիտարկեք հետևյալ սուրբ գրությունը. «Եւ նա դրօշակ կբարձրացնէ ազգերի համար, եւ կժողովէ Իսրայէլի տարագրեալներին, եւ Յուդայի կ ցրուեալներին կ’հաւաքէ երկրի չորս անկիւններիցը» (11․12):
Դրոշակը դրոշն է: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը պատմել է այն մասին, թե ռահվիրաների դարաշրջանում Եկեղեցու ղեկավարներն ինչպես ստեղծեցին մի դրոշակ՝ «ժամանակավոր դրոշը, Սոլթ Լեյքի Մեծ հովիտը և շրջապատող սարերը հայտարարելով մարգարեացած այն վայրը, որտեղից Տիրոջ խոսքն առաջ կգնար վերջին օրերին»:1
Իսրայելի ցրման և հավաքման հետ կապված ուրիշ ի՞նչ խորհրդանիշներ և գաղափարներ կարող եք գտնել Եսայիայի 2, 5 և 11 գլուխներում:
Մեր ժամանակակից մարգարեն ինչպե՞ս է օգնել մեզ ավելի լավ հասկանալ Իսրայելի հավաքումը
Օգտակար կլինի ուսումնասիրել, թե ժամանակակից մարգարեներն ինչ են ասել Եսայիայի ուսմունքների և Իսրայելի հավաքման մասին: Ուսումնասիրեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի՝ գերագույն համաժողովի այս ելույթներից մեկը և թվարկեք ուղիներ, որոնցով կարող եք օգնել հավաքել Իսրայելը.
-
«Երանի խաղաղարարներին», Լիահոնա, նոյեմբեր 2002, 39–42։
-
Ռասսել Մ․ Նելսոն, «Ցրված Իսրայելի հավաքումը», Լիահոնա, նոյեմբեր 2006, 79–82
-
«Թող Աստված տնօրինի», Լիահոնա, նոյեմբեր 2020, 92-95։