«Նուկու-ալոֆա Թոնգա», Լիահոնա, սեպտեմբեր 2022:
Եկեղեցին այստեղ է
Նուկու-ալոֆա Թոնգա
Լուսանկարը՝ Նիլ Քրիսպի, 2021թ.
Նուկու- ալոֆայում գտնվող Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու տաճարը գտնվում է Եկեղեցուն պատկանող Լիահոնա ավագ դպրոցի մոտ: Եկեղեցու անդամները կազմում են Տոնգայի բնակչության մոտ 63 տոկոսը, որտեղ Եկեղեցին ունի
-
66,400 անդամ (մոտավորապես)
-
21 ցից, 2 շրջան, 173 ծուխ և ճյուղ, 2 միսիա
-
Ընտանեկան պատմության 21 կենտրոն, 1 գործող տաճար և 1 կառուցվող
Մենք կվերամիավորվենք
Սոնասի Լանգին (այժմ մահացած) Թոնգատուպու նահանգի Կոլոնգա քաղաքից հաճախ մասնակցում էր իր ընտանիքի անդամների հավաքին՝ օրհներգեր երգելու և ծաղիկներ դնելու իր հոր և քրոջ գերեզմաններին: «Մի օր մենք կվերամիավորվենք»,- ասել է նա։ «Կարծում եմ, որ այդ ժամանակ մենք նույն երգերը կերգենք»։
Ավելի շատ տվյալներ Թոնգայի Եկեղեցու վերաբերյալ
Տոնգայի թագավորը ողջունում է նախագահ Ռասսել Մ. Նելսոնին և նրա կնոջը՝ Վենդիին. երեց Ջերիթ Վ. Գոնգին և նրա կնոջը՝ Սյուզանին և մյուսներին՝ 2019 թվականին Թոնգա կատարած այցելության ժամանակ:
Լուսանկարը՝ Ջեֆրի Դ․ Օլրեդի, Deseret News
Ինչպես երիտասարդ կանայք ամբողջ Եկեղեցում, այս երիտասարդ կինը ևս Թոնգայում դնում է նպատակներ և աշխատում է՝ դրանք իրականացնելու համար:
Այս վերարտադրումը ցույց է տալիս, թե ինչպիսի տեսք կունենա Նեյաֆուի տաճարը՝ Թոնգայի երկրորդ տաճարը, երբ շինարարությունն ավարտվի:
Տունը ավետարանի ուսուցման կենտրոն է Տոնգայում, ինչպես որ ամբողջ Եկեղեցում է, երբ անդամները հետևում են «եկ, հետևիր ինձ» կոչին (Ղուկաս 18.22):
Տոնգայում ընտանեկան առողջ հանգիստը կարելի է անցկացնել լողափին ընտանիքով զբոսնելով:
Գյուղատնտեսությունը կարևոր է Տոնգայում, և շատ Վերջին Օրերի Սրբեր զբաղվում են բույսեր ցանելով և բերք հավաքելով:
Տոնգայում, ինչպես Խաղաղ օվկիանոսի կղզիների շատ համայնքներում, բանանի տերևները հաճախ օգտագործվում են ընտանեկան ճաշեր պատրաստելու համար:
Հիմներ երգելը Տոնգայում միասին երկրպագելու կարևոր մասն է, ինչպես ամբողջ Եկեղեցում:
Ավանդական հագուստը կարևոր դեր է խաղում Թոնգայի հասարակության մեջ:
Երիտասարդ տղամարդը հաճույքով հանդիպում է ուրիշների հետ Թոնգայի հավաքատներից մեկի երիտասարդների միջոցառման ժամանակ:
Սուրբ գրությունների կանոնավոր ուսումնասիրությունն օգնում է Թոնգայի զույգերին հոգևորապես միասին աճել:
2022 թվականի հունվարին հրաբխի ժայթքումը մոխրի մեջ ծածկեց Թոնգայի շատ հատվածներ:
Լուսանկարը Malau Media-ից, որն օգտագործվել է թույլտվությամբ
Թոնգատապու կղզու անդամները նավով տեղափոխվող պարագաներ են նվիրաբերել՝ արտաքին կղզիներում գտնվողներին օգնելու համար: