«Փնտրեք հոգևոր առաջնորդություն» Լիահոնա, սեպտեմբեր 2022:
Ծնողների համար
Փնտրեք հոգևոր առաջնորդություն
Հարգելի՛ ծնողներ,
Ամսագրի այս համարում երեք Բարձրագույն Իշխանություններ կիսվում են ուսմունքներով և անձնական ու ընտանեկան փորձառություններով այն մասին, թե ինչպես փնտրել, գտնել և հետևել հոգևոր առաջնորդությանը:
Ավետարանի քննարկումներ
Ապավինենք մեր վկայություններին
Էջ 4-ում երեց Ռոնալդ Ա. Ռասբանդը պատմում է իր ընտանիքի պատմությունից մի հատված՝ ուսուցանելով այն սկզբունքը, որ մեր Փրկիչը չի լքի մեզ: Կարդացեք նրա հոդվածը և քննարկեք, թե վաղեմի Սրբերն ինչպես էին ապավինում Հիսուս Քրիստոսի և Երկնային Հոր փրկության ծրագրի իրենց վկայություններին:
Խորհրդակցենք Տիրոջ հետ
Էջ 30-ում երեց Պատրիսիո Մ. Ջիուֆրան նկարագրում է, թե, որպես Եկեղեցում դարձի եկած պատանի, ինչպես որոշեց ծառայել միսիայում և հետամուտ լինել քոլեջի կրթությանը: Այնուհետև նա կիսվում է հետևյալ հարցի իր պատասխանով՝ Ի՞նչ եք անում, երբ անձնական հայտնությունը հակասում է առողջ բանականությանը:
Ինչպե՞ս առաջնորդություն ստանանք Հոգուց
Ինչպե՞ս կարող ենք մեր կյանքում լիարժեք օգուտ քաղել Սուրբ Հոգու պարգևից: Երեց Խոսե Ա. Տեքսեյրան ուսումնասիրում է այս թեման էջ 40-ում: Կարդացեք նրա հոդվածը և քննարկեք, թե ինչպես ավելի շատ առաջնորդություն ստանանք Հոգուց:
Եկ, հետևիր ինձ Ընտանեկան զվարճանք
Խորհեք Ուղու մասին
Առակաց 3-4
-
Տեղադրեք Փրկիչի նկարը մեծ բաց տարածքի կամ սենյակի մի կողմում:
-
Կանգնեք սենյակի հակառակ կողմում: Հերթով կապեք ընտանիքի յուրաքանչյուր անդամի աչքերը, պտտեցրեք նրանց շրջանագծի մեջ և հետո տեսեք՝ արդյոք նրանք կարող են քայլել դեպի Հիսուս Քրիստոսի նկարը առանց որևէ օգնության:
-
Կարդացեք Առակաց 4.26–27-ը:
Քննարկում. Ի՞նչ տեսակի օգնություն է մեզ տրվել այս կյանքում, որպեսզի մնանք այն ճանապարհի վրա, որը տանում է դեպի Հիսուս Քրիստոսը: Հետագա քննարկման համար կարդացեք Առակաց 3.5–6-ը: Ի՞նչ գործողություններ պետք է կատարենք, որպեսզի ամբողջ սրտով վստահենք Տիրոջը: