2018
Խորհրդակցեք նրանց կարիքների վերաբերյալ
Սեպտեմբեր 2018


Նկար
ministering

Սպասավորության սկզբունքները, սեպտեմբեր 2018

Խորհրդակցեք նրանց կարիքների վերաբերյալ

Կարիք չկա, որ դուք դա միայնակ անեք: Խորհրդակցելը կարող է օգնել ձեզ, որ օգնեք ուրիշներին։

Աստված հրավիրել է ձեզ սպասավորելու ձեր ծխի կամ ճյուղի որևէ անհատի կամ ընտանիքի՝ համաձայն նրանց կարիքերի։ Ինչպե՞ս եք դուք հայտնաբերում այդ կարիքները: Խորհրդակցելու սկզբունքը, որի վրա կենտրոնացած է Եկեղեցին, հանդիսանում է բանալին։

Քննարկելով այն, ինչը հարմար կգտնենք խորհրդակցելու համար, մենք կկենտրոնանանք հետևյալի վրա․

  1. Խորհրդակցել Երկնային Հոր հետ։

  2. Խորհրդակցել նշանակված անհատի կամ ընտանիքի հետ։

  3. Խորհրդակցել մեր զուգընկերոջ հետ։

  4. Եվ խորհրդակցել ուրիշների հետ, ովքեր նշանակված են նույն անհատի կամ ընտանիքի համար։

Մեր ղեկավարների հետ խորհրդակցելը նույնպես կարևոր է։ Սպասավորության սկզբունքների հոդվածները Լիահոնայում կմեկնաբանեն ղեկավարների հետ խորհրդակցելը, ինչպես նաև այդ գործընթացում սպասավորության հարցազրույցներ անցկացնելու դերը։

Ինչի՞ մասին ենք մենք խորհրդակցում

Կարիքները հասկանալը կարևոր է միմյանց ծառայելու համար։ Սակայն ինչպիսի՞ն կարող են լինել այդ կարիքները, և կա՞ արդյոք կարիքներից առավել մի բան, որը մենք պետք է բացահայտենք։

Կարիքները կարող են տարբեր լինել։ Նրանք, ում մենք ծառայում ենք, կարող են հանդիպել մարտահրավերների, որոնք էմոցիոնալ, ֆինանսական, ֆիզիկական, կրթական և այլ բնույթ են կրում։ Որոշ կարիքներ ավելի առաջնահերթ են, քան մյուսները: Որոշ դեպքերում մենք կկարողանանք օգնել, որոշ դեպքերում էլ մենք ինքներս կունենանք օգնության կարիք։ Նյութական կարիքները հոգալու համար ջանքեր գործադրելիս չպետք է մոռանանք, որ սպասավորելու մեր կոչումը ներառում է՝ օգնել ուրիշներին, որ առաջընթաց ունենան ուխտի ճանապարհին՝ նախապատրաստվելով և ստանալով վեհացման համար կարևոր քահանայության արարողությունները։

Ի լրումն անհատի կամ ընտանիքի կարիքների շուրջ խորհրդակցելուն,մենք պետք է ձգտենք բացահայտել նրանց ուժեղ կողմերը։ Ո՞ր հարցում նրանք չունեն օգնության կարիք։ Ինչպիսի՞ ունակություններ ունեն նրանք, որով կարող են օրհնել ուրիշներին: Աչքի ընկնող ի՞նչ առանձնահատկություն ունեն նրանք, որով կօգնեն կառուցել Աստծո արքայությունը։ Անհատի ուժեղ կողմերի ըմբռնումը կարող է նույնքան կարևոր լինել, որքան նրա կարիքների ըմբռնումը։

Խորհրդակցել Երկնային Հոր հետ

Մեր հավատքի առանցքային սկզբունքներից մեկն այն է, որ Երկնային Հայրը խոսում է Իր զավակների հետ (տես Հավատո Հանգանակ 1․9)։ Երբ մենք նոր հանձնարարություն ենք ստանում սպասավորելու որևէ մեկին, մենք պետք է աղոթքով խորհրդակցենք Երկնային Հոր հետ, փնտրելով հասկացողություն նրանց կարիքների և ուժեղ կողմերի վերաբերյալ։ Աղոթքի միջոցով խորհրդակցելու այդ գործընթացը պետք է շարունակվի սպասավորելու մեր հանձնարարության ողջ ընթացքում։

Խորհրդակցել անհատների կամ ընտանիքների հետ

Ինչպե՞ս և ե՞րբ ենք մենք մոտենում անհատներին և ընտանիքներին, ում ծառայելու համար կանչված ենք. սա կարող է տարբեր լինել՝ կախված հանգամանքներից, սակայն անձամբ անհատի կամ ընտանիքի հետ խորհրդակցելը կարևոր է հարաբերությունների կառուցման և նրանց կարիքները հասկանալու համար, ներառյալ նաև այն, թե ինչպես են նրանք ցանկանում, որ իրենց օգնեն։ Որոշ հարցերում պետք է սպասել, մինչև ձևավորվեն իմաստալից հարաբերություններ։ Եթե հնարավոր չէ դա անել, խորհեք հետևյալի շուրջ․

  • Պարզեք, թե ինչպես և երբ են նրանք նախընտրում կապ հաստատել իրենց հետ։

  • Պարզեք նրանց հետաքրքրությունները և տեղեկություններ ձեռք բերեք նրանց մասին։

  • Առաջարկեք, թե ինչպես կարող եք օգնել նրանց և հետաքրքրվեք նրանց առաջարկներով։

Երբ մենք վստահություն ձեռք բերենք, խորհեք անհատական կամ ընտանեկան կարիքների վերաբերյալ։ Հարցեր տվեք ըստ Սուրբ Հոգու ոգեշնչման։1 Օրինակ.

  • Ի՞նչ խնդիրներ ունեն նրանք։

  • Որո՞նք են նրանց ընտանեկան կամ անհատական նպատակները։ Օրինակ, արդյո՞ք նրանք ցանկանում են բարելավել ընտանեկան երեկոների կանոնավոր անցկացումը կամ լինել ավելի ինքնապահով։

  • ։ Իրենց նպատակների ու խնդիրների հետ կապված, ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց:

  • Ավետարանի ո՞ր արարողություններն են սպասվում նրանց կյանքում։ Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց նախապատրաստվել։

Հիշեք առաջարկել առանձնահատուկ օգնություն, ինչպես օրինակ․ «Այս շաբաթվա ընթացքում ե՞րբ կարող ենք ընթրիք բերել ձեր տուն»։ Անորոշ առաջարկը, ինչպես օրինակ․ «Եթե պետք լինի ինչ-որ բանով օգնել, ասեք մեզ», այդքան էլ օգտակար չէ։

Խորհրդակցել մեր զուգընկերոջ հետ

Քանի որ անհատի կամ ընտանիքի հետ շփվելիս դուք և ձեր զուգընկերը գուցե միշտ միասին չլինեք, կարևոր է միասին համաձայնության գալ և խորհրդակցել, երբ դուք ոգեշնչում կփնտրեք որպես զուգընկերներ։ Ահա որոշ հարցեր, որոնց շուրջ կարող եք խորհել․

  • Ինչպե՞ս և որքա՞ն հաճախ դուք կշփվեք միմյանց հետ որպես զուգընկերներ։

  • Ինչպե՞ս կարող է ձեզանից յուրաքանչյուրն օգտագործել իր ուժեղ կողմերը՝ սպասավորելով ընտանիքի կամ անհատի կարիքները։

  • Ի՞նչ եք դուք սովորել, ի՞նչ փորձառություններ եք ունեցել և ի՞նչ ոգեշնչումներ եք դուք ստացել վերջին անգամ անհատի կամ ընտանիքի մասին խոսելուց հետո։

Խորհրդակցել նշանակված մյուս անձանց հետ

Լավ կլինի ժամանակ առ ժամանակ խոսել ուրիշների հետ, ովքեր նշանակված են սպասավորելու նույն անհատին կամ ընտանիքին, որին դուք եք սպասավորում։

Շփվեք՝ խնդիրներին լուծում տալու համար

Յոթանասունից Երեց Չի Հոնգ (Սեմ) Վոնգը Մարկոս 2 գլխում տրված պատմությունը վերագրում է մեր օրերին, որպեսզի ցույց տա, թե ինչպես միասին խորհրդակցելով, հնարավոր է դառնում, որ չորս մարդ ելք գտնեն, որ օգնեն անդամալույծին գտնվել Հիսուսի մոտ։

«Մեր օրերում կարող է պատահել նույնը»,- ասել է Երեց Վոնգը։ «Չորս տղամարդ կատարում էին իրենց եպիսկոպոսի հանձնարարությունը՝ այցելելով մի մարդու, ով անդամալույծ էր: … Ծխի խորհրդի վերջին ժողովին, միասին ծխի կարիքների մասին խորհրդակցելուց հետո, եպիսկոպոսը տվեց «փրկելու» հանձնարարություններ: Այս չորսին հանձնարարվեց օգնել այդ տղամարդուն: …

«[Երբ նրանք հասան այն շենքին, որտեղ Հիսուսն էր,] սենյակը լի էր ամբոխով։ Նրանք չկարողացան անցնել դռնով: Ես վստահ եմ, որ նրանք փորձեցին անել այն ամենը, ինչի մասին կարելի էր մտածել, սակայն չկարողացան ներս մտնել: … Նրանք խորհրդակցեցին միասին, թե ինչ կարող էին անել, որպեսզի կարողանային բերել այդ մարդուն Հիսուս Քրիստոսի մոտ, որ նա բուժվեր: … Նրանք ծրագիր կազմեցին: Ծրագիրը հեշտ չէր, սակայն նրանք գործեցին ըստ դրա:

… «Այն տան ծածքը քանդեցին, ուր էր Հիսուսը, և ծակ բանալով իջեցրին մահիճը, որի վերայ պառկած էր անդամալույծը» (Մարկոս 2․4)։ …

… «Հիսուսն էլ նորանց հավատքը տեսնելով, ասեց անդամալույծին. Որդյակ, թողնված են քեզ քո մեղքերը» (Մարկոս 2․5)»։2

Գործելու հրավեր

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դիտեր Ֆ․ Ուխդորֆը հորդորել է․ «Խորհրդակցեք միասին, օգտագործեք բոլոր առկա միջոցները, փնտրեք Սուրբ Հոգու ոգեշնչումը, ստացեք Տիրոջ հաստատումը և ապա թևքերը ծալեք ու գործի անցեք:

Ես ձեզ խոստանում եմ, որ եթե հետևեք այս օրինակին, դուք հատուկ ուղղորդում կստանաք, թե ում, ինչով, երբ և որտեղ պետք է օգնել Տիրոջ ձևով»:3

Հղումներ

  1. Sես Քարոզիր Իմ Ավետարանը` Միսիոներական ծառայության ուղեցույց (2004), 183:

  2. Չի Հոնգ (Սեմ) Վոնգ, «Փրկենք միասին», Liahona, նոյեմբեր 2014, 14–15։

  3. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Հոգ տանելու Տիրոջ ուղին», Լիահոնա, նոյեմբեր 2011, 55: