2018
Նախապատրաստվել լսել Աստծո ձայնը
March 2018


Երիտասարդներ

Նախապատրաստվել լսել Աստծո ձայնը

Նախագահ Ուխդորֆը բացատրում է, որ տղամարդուն և կնոջը ստեղծելուց հետո Աստված առաջին հերթին խոսեց նրանց հետ և տվեց կարևոր տեղեկություններ ու հրահանգներ։ Մենք ստանում ենք այդ նույն օրհնությունը ապրիլի և հոկտեմբերի գերագույն համաժողովի ընթացքում, երբ Եկեղեցու ղեկավարները դիմում են մեզ և տալիս խորհուրդ, որը Տերն է ցանկանում, որ մենք լսենք։

Դուք երբևէ լսե՞լ եք Աստծո ձայնը Նրա ծառաների միջոցով գերագույն համաժողովի ընթացքում։ Դուք երբևէ ունեցե՞լ եք այնպիսի զգացողություն, ասես որոշակի ուղերձ տվել է ձեր փնտրած պատասխանը։ Օրագրում կարող եք գրի առնել այդ փորձառությունը, և թե ինչպես է այն օգնել ձեզ։ Ապա նախապատրաստվեք լսել Տիրոջ ձայնը առաջիկա համաժողովին՝ գրի առնելով ձեր ունեցած հարցերը և ուսումնասիրելով դրանք սուրբ գրությունների ձեր ուսումնասիրության ընթացքում։ Աղոթեք Երկնային Հորը՝ խնդրելով ստանալ պատասխաններ և ոգեշնչումներ համաժողովի ընթացքում։ Մինչ դուք կլսեք Տիրոջ ծառաներին, կենտրոնացեք ձեր անձնական ոգեշնչումների վրա։ Ի՞նչ սովորեցիք: Փոխվելու ի՞նչ ոգեշնչում զգացիք։ Գրի առեք այդ ոգեշնչումները, քանի որ այդպիսով Հոգին է խոսում ձեզ հետ։

Միշտ հիշեք, որ Երկնային Հայրը սիրում է ձեզ և ցույց կտա ճիշտ ուղին։ Երբ դուք ջանաք լսել Նրա ձայնը Իր ծառաների միջոցով, դուք կօրհնվեք և կկատարելագործվեք։