2017
Սփոփող Միության նպատակը
Հունվար 2017


Այցելող Ուսուցիչների Ուղերձ, հունվար 2017

Սփոփող Միության նպատակը

Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և ձգտեք հասկանալ, թե ինչով կարող եք կիսվել:

Հավատք, Ընտանիք, Սփոփանք

Սփոփող Միության նպատակն է «նախապատրաստել կանանց հավերժական կյանքի համար»,- ասել է Սփոփող Միության գերագույն նախագահ Լինդա Ք․ Բըրթընը։1 Հավատի, ընտանիքի և սփոփանքի միջոցով է, որ մենք նվիրվում ենք մեր «աշխատանքի կենսական մասին»։2

Սփոփող Միությունը «ֆիզիկական և հոգևոր աշխատանք է», - ասել է Սփոփող Միության գերագույն նախագահության առաջին խորհրդական Քերոլ Մ․ Սթեֆենսը։ «Դա այն է, ինչը քույրերն արել են Փրկիչի օրերում, և դա այն է, ինչը մենք շարունակում ենք անել»։3

Երբ մենք նայում ենք աղբյուրի մոտ եկած սամարացի կնոջը, ով թողեց իր կուժը և վազեց ուրիշների մոտ ու հայտարարեց, որ Հիսուսը մարգարե է (տես Հովհաննես 4․6–42), կամ Փիբեին, ով իր ողջ կյանքում ուրախ սրտով ծառայում էր ուրիշներին (տես Հռովմայեցիս 16․1–2), մենք տեսնում ենք կանանց օրինակներ Փրկիչի օրերում, ովքեր ակտիվորեն եկել են դեպի Քրիստոս։ Այդ Նա է, որ բացում է դեպի հավերժական կյանք տանող մեր ուղին (տես Հովհաննես 3․16

Երբ նայում ենք Նավուի (Իլինոյս) մեր ռահվիրա քույրերին, ովքեր 1842 թվականին հավաքվեցին Սարա Քիմբալի տանը, հիմնելու իրենց կազմակերպությունը, մենք տեսնում ենք Աստծո ծրագիրը՝ կապված Սփոփող Միության կազմավորման և քահանայության հետ զուգահեռ քայլելու հետ։ Երբ Էլիզա Ռ․ Սնոուն գրեց սահմանադրությունը, Մարգարե Ջոզեֆ Սմիթը վերանայեց այն։ Նա հասկացավ, որ Եկեղեցու կազմավորումն ավարտված չէր, մինչև որ կազմավորվեցին քույրերը: Նա ասաց, որ Տերն ընդունել էր նրանց առաջարկությունը, սակայն ավելին էր պատրաստել նրանց համար։ «Ես կկազմավորեմ կանանց քահանայության ներքո՝ քահանայության օրինակով»,- ասաց նա։4

«Սփոփող Միությունը պարզապես կանանց մեկ այլ խումբ չէր, ովքեր փորձում էին բարիք գործել աշխարհում։ Այն առանձնահատուկ էր։ Այն «ավելին էր», քանի որ կազմավորվել էր քահանայության իշխանության ներքո։ Դրա կազմավորումը անհրաժեշտ քայլ էր՝ Աստծո գործը երկրի վրա ծավալելու համար»։5

Լրացուցիչ սուրբ գրություններ և տեղեկություններ

Վարդապետություն և Ուխտեր 25․2–3, 10, 88․73, reliefsociety.lds.org

Հղումներ

  1. Linda K. Burton, in Sarah Jane Weaver, “Relief Society Celebrates Birthday and More March 17,” Church News, Mar. 13, 2015, news.lds.org.

  2. Linda K. Burton, in Weaver, “Relief Society Celebrates Birthday.”

  3. Carole M. Stephens, in Weaver, “Relief Society Celebrates Birthday.”

  4. Joseph Smith, in Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 11–12.

  5. Daughters in My Kingdom, 16.

Խորհեք այս մասին

Սփոփող Միությունն ինչպե՞ս է օգնում կանանց իրականացնել Երկնային Հոր կողմից իրենց համար նախատեսված աստվածային դերը և առաջնորդել նրանց դեպի հավերժական կյանք։