2017
Նպատակակետ
Հունվար 2017


Երեխաներ

Նպատակակետ

Նախագահ Ուխդորֆն ասում է, որ ավետարանը նման է նշանակետին կրակելուն։ Մենք պետք է կենտրոնանանք կարևորագույն բաների վրա։ Երկու մեծագույն պատվիրաններն են` սիրել Աստծուն և սիրել մեր մերձավորին: Եթե մենք կենտրոնանանք այս երկու բաների վրա, մենք կարող ենք ամեն անգամ հարվածել նպատակակետին։

Թերթիկի վրա նկարեք մի մեծ թիրախ: Թող ծնողները ձեզ համար կարդան հետևյալ ցանկը։ Եթե ցանկում նշվածը օգնում է մեզ սեր ցուցաբերել Աստծո և ուրիշների հանդեպ, ապա գրեք կամ նկարեք այն թիրախի կենտրոնում։

Կիսվել ձեր խաղալիքներով

Կոնֆետ գողանալ

Գնալ եկեղեցի

Վիրավորել որևէ մեկին

Աղոթել

Գրկել մեկին

Կռվել ձեր քույրերի ու եղբայրների հետ