2017
Ժպիտը կարող է շատ բան փոխել
Հունվար 2017


Երիտասարդներ

Ժպիտը կարող է շատ բան փոխել

Նախագահ Ուխդորֆը շեշտում է երկու նպատակներ, որոնք մենք պետք է ունենանք մեր արարքներում․ սիրենք Աստծուն և սիրենք մեր մերձավորներին։ Սակայն երբեմն այդքան էլ հեշտ չէ սիրել ուրիշներին։ Ձեր կյանքի ընթացքում կլինեն պահեր, երբ կդժվարանաք շփվել ուրիշների հետ․ գուցե մեկը նեղացնի ձեզ կամ դժվար լինի շփվելը կամ մեկի հետ լեզու գտնելը։ Այդ պահերին փորձեք հիշել սերը, որ զգացել եք ձեր ընկերների, ընտանիքի, Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի կողմից։ Հիշեք ուրախությունը, որ զգացել եք այդ պահերին, և փորձեք պատկերացնել, թե ինչ տեղի կունենար, եթե բոլորը հնարավորություն ունենային զգալու նման սեր։ Հիշեք, որ յուրաքանչյուրը Աստծո դուստրը կամ որդին են և արժանի են թե Նրա և թե ձեր սիրուն։

Մտածեք որևէ անձնավորության մասին, ում հետ դժվար է ընկերանալը։ Ներառեք նրան ձեր աղոթքներում և խնդրեք Երկնային Հորը բացել ձեր սիրտը նրա համար։ Դուք շուտով կսկսեք տեսնել նրան այնպես, ինչպես Նա է տեսնում․ որպես Նրա զավակներից մեկը, ով արժանի է սիրո։

Աղոթելուց հետո մի լավ բան արեք նրա համար։ Գուցե հրավիրեք նրան միասին ինչ-որ բան անել կամ ընկերներով գնաք զբոսնելու։ Առաջարկեք ձեր օգնությունը՝ տնային առաջադրանքները կատարելիս։ Նույնիսկ կարող եք պարզապես ժպտալ և ասել «բարև»։ Փոքր բաները կարող են շատ բան փոխել … ձեր երկուսի կյանքում։