2016
Պահել պատվիրանները և սիրել ուրիշներին
Սեպտեմբեր 2016


Երիտասարդներ

Պահել պատվիրանները և սիրել ուրիշներին

Երբ մենք մտածում ենք սիրո մասին, հաճախ առաջին բանը, որ գալիս է մեր մտքին, ռոմանտիկ ֆիլմերն են, շոկոլադը և ծաղիկները։ Սակայն սերը՝ իսկական սերը, ավելի խորն է և ավելի անձնուրաց։ Հիսուս Քրիստոսը ապրեց մեզ համար և մեռավ մեզ համար, քանի որ Նա սիրում է մեզ։ Ի դեպ, երկու մեծագույն պատվիրաններն՝ են սիրել Աստծուն և սիրել մեր մերձավորին (տես Մատթեոս 22․36–40)։ Սակայն, ինչպե՞ս կարող ենք ցույց տալ ուրիշներին, որ մենք սիրում ենք իրենց։

Նախագահ Ուխդորֆը կիսվում է երկու որդիների մասին Քրիստոսի առակով, որոնցից մեկն աշխատում է իր հոր համար, իսկ մյուսը՝ ոչ։ Փրկիչը շեշտում է, որ միայն այն որդին է իսկապես սիրում իր հորը, ով հնազանդվում է նրան։ Նմանապես, երբ մենք հնազանդվում ենք Աստծո պատվիրաններին, մենք ցույց ենք տալիս, որ սիրում ենք Նրան և ցանկանում ենք վերադառնալ Նրա մոտ։

Իսկ ինչպե՞ս ենք մենք ցույց տալիս, որ սիրում ենք ուրիշներին։ Նախագահ Ուխդորֆը նույնպես բացատրում է դա․ «Երբ մենք անկեղծորեն սիրում ենք մեր մերձավորներին, մենք ձգտում ենք օգնել «աղքատներին և կարիքավորներին, հիվանդներին ու չարչարվածներին»։ Քանի որ նրանք, ովքեր կատարում են կարեկցանքի և ծառայության այս անձնուրաց արարքները, Հիսուս Քրիստոսի աշակերտներն են։

Ուստի, երբ հաջորդ անգամ տեսնեք ձեր ծնողին, ազգականին կամ ընկերոջը, մտածեք նրանց ծառայելու մասին, որպեսզի ցույց տաք նրանց հանդեպ ձեր ունեցած ջերմությունը։ Դա ոչ միայն նրանց ու ձեզ կերջանկացնի, այլ նաև կերջանկացնի ձեր Երկնային Հորը։