2016
Հավատքին հավատարիմ
Հուլիս 2016


Երիտասարդներ

Հավատքին հավատարիմ

Նախագահ Մոնսոնը պատմում է ռահվիրաների մի ընտանիքի մասին, ապա մեջբերում է Երեց Ջորջ Ալբերտ Սմիթի խոսքերը․ «Դուք հավատարիմ կմնա՞ք ձեր նախնիների հավատքին։ … Ձգտեք արժանի լինել բոլոր զոհաբերություններին, որոնք [նրանք] կատարել են ձեզ համար»։7 Անկախ այն բանից՝ դուք ունեք ռահվիրա նախնի, թե Եկեղեցում առաջին սերունդն եք, արդյո՞ք հետևում եք հավատքի օրինակներին առաջնորդություն և ուժ ստանալու համար։ Ահա լավ առաջարկ, ինչից կարող եք սկսել․

1. Կազմեք այն մարդկանց ցանկը, ում հանդեպ մեծ հարգանք ունեք։ Նրանք կարող են լինել ձեր իսկ ընտանիքի անդամները (նախնիները կամ ներկայիս անդամները), ընկերները, Եկեղեցու ղեկավարները կամ մարդիկ սուրբ գրություններից։

2. Գրեք նրանց այն հատկանիշները, որոնք ձեզ դուր են գալիս։ Ձեր մայրիկն իսկապե՞ս համբերատար է։ Միգուցե ձեր ընկերը բարյացակամ է ուրիշների հանդեպ։ Հավանաբար ձեզ դուր է գալիս Զորավար Մորոնիի քաջությունը։

3. Ձեր ցանկից ընտրեք հատկանիշներից մեկը և հարցրեք ինքներդ ձեզ․ «Ինչպե՞ս ես կարող եմ ձեռք բերել այս հատկանիշը։ Ես ի՞նչ պետք է անեմ՝ իմ կյանքում այն զարգացնելու համար»։

4. Գրեք այդ հատկանիշը զարգացնելու ձեր ծրագրերը և դրեք մի այնպիսի տեղ, որ հաճախ տեսնեք, որպեսզի հիշեք ձեր նպատակի մասին։ Աղոթեք Երկնային Հորը օգնության համար և հետևողականորեն ստուգեք ձեր առաջընթացը։ Երբ զգաք, որ բավականաչափ զարգացրել եք այդ հատկանիշը, կարող եք ընտրել նոր հատկանիշ և աշխատել այդ ուղղությամբ։

Հիշեք, որ երբ լավ հատկանիշներ ենք զարգացնում մեր մեջ, մենք ոչ միայն պատվում ենք մեր նախնիների հավատքը և նրանց կատարած զոհաբերությունը, այլ նաև կարող ենք լավ ազդեցություն գործել նրանց վրա, ովքեր շրջապատում են մեզ։