2016
Տաճարային ծեսեր և ուխտեր
Հունիս 2016


Այցելող Ուսուցիչների Ուղերձ, հունիս 2016

Տաճարային ծեսեր և ուխտեր

Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և ձգտեք հասկանալ, թե ինչով կարող եք կիսվել: «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» հռչակագիրը հասկանալն ինչպե՞ս կմեծացնի ձեր հավատքն առ Աստված և կօրհնի նրանց, ում դուք այցելում և ուսուցանում եք: Լրացուցիչ տեղեկության համար այցելեք reliefsociety.lds.org:

Հավատք, Ընտանիք, Սփոփանք

Նկար
Սփոփող Միության դրոշմակնիք

Փրկության և վեհացման համար անհրաժեշտ բոլոր արարողությունները ուղեկցվում են Աստծո հետ կապվող ուխտերով: «Կապել և պահել ուխտեր նշանակում է ընտրել՝ կապել մեզ մեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ»,- ասել է Սփոփող Միության գերագույն նախագահ Լինդա Ք․ Բըրթընը։1

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենն ասել է․ «Տերն ասել է. «Արարողություններում է բացահայտվում … աստվածայնության զորությունը»։

Աստծո կողմից հատուկ օրհնություններ են նախատեսված ամեն արժանի անձնավորության համար, ով մկրտվել է, ստացել Սուրբ Հոգին և մշտապես ճաշակում է հաղորդությունից»։2

«Երբ տղամարդն ու կինը այցելում են տաճար,- ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ․ Ռասսել Բալլարդը,- նրանք երկուսն էլ օժտում են ստանում այդ նույն զորության շնորհիվ, որը քահանայության զորությունն է …

… Բոլոր տղամարդիկ և բոլոր կանայք իրենց կյանքում օգնության համար կարող են զգալ այդ զորությունը։ Բոլոր նրանք, ովքեր սրբազան ուխտեր են կապել Տիրոջ հետ և ովքեր պատվում են այդ ուխտերը, ունակ են ստանալու անձնական հայտնություն, օրհնվել հրեշտակների սպասավորումից, հաղորդակցվել Աստծո հետ, ստանալ ավետարանի լրիվությունը և, ի վերջո, Հիսուս Քրիստոսի հետ միասին դառնալ այն ամենի ժառանգորդը, ինչ մեր Հայրն ունի»։3

Լրացուցիչ սուրբ գրություններ

1 Նեփի 14․14, Վարդապետություն և Ուխտեր 25․13, 97․8, 109․22

Իրական պատմություններ

2007 թվականին, Պերուում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Յոթանասունից Երեց Մարկոս Բ․ Նաշը հանդիպեց ճյուղի նախագահ Վենկեսլաո Կոնդիի և նրա կնոջ՝ Պամելայի հետ։ Երեց Նաշը Քույր Կոնդիին հարցրեց, թե ինչպես էին նրանց երեխաները։ Ժպիտը դեմքին նա պատասխանեց, որ Աստծո ողորմածության շնորհիվ նրանք բոլորն ապահով էին և առողջ։ Նա հարցրեց Կոնդիների տան մասին։

«Այն այլևս չկա»,- կարճ պատասխանեց նա։

«Բայց այնուամենայնիվ,- նկատեց երեց Նաշը,- դուք խոսելիս դեռ ժպտում եք»։

«Այո,- ասաց նա,- ես աղոթել եմ և այժմ խաղաղ եմ։ Մեզ համար կարևոր բաները մնացել են։ Մենք ամուսիններով ողջ ենք, երեխաները ողջ են, մենք կնքված ենք տաճարում, մենք ունենք այս հրաշալի Եկեղեցին և մենք ունենք Տիրոջը։ Տիրոջ օգնությամբ մենք նորից կկառուցենք»։ …

Ի՞նչն է, որ Աստծո հետ ուխտեր կապելիս և պահելիս մեզ զորություն է տալիս, որ ժպտանք դժվարությունների մեջ, որ օգնում է ձախորդությունները հաղթության վերածել …

Աղբյուրն Աստվածն է։ Այդ զորությունը ձեռք է բերվում Նրա հետ ուխտ կապելով»։4

Հղումներ

  1. Լինդա Ք․ Բըրթըն, «Ուխտերը պահելու զորությունը, ուրախությունը և սերը», Լիահոնա, նոյ. 2013, 111։

  2. Նիլ Լ․ Անդերսեն, «Զորություն քահանայությունում», Լիահոնա, նոյ. 2013, 92։

  3. Մ․ Ռասսել Բալլարդ, «Տղամարդիկ և կանայք Տիրոջ աշխատանքում», Լիահոնա, ապրիլ 2014, 48–49։

  4. Դ. Թոդ Քրիսթոֆերսոն, «Ուխտերի զորությունը», Լիահոնա, մայիս 2009, 19, 20-21:

Խորհեք այս մասին

Տաճարային արարողությունները և ուխտերն ինչպե՞ս են ամրացնում և զորացնում մեզ։