2016
Ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից
Փետրվար 2016


Այցելող Ուսուցիչների Ուղերձ, ՓԵՏՐՎԱՐ 2016

Ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից

Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և փորձեք հասկանալ, թե ինչով պետք է կիսվեք: «Ընտանիք` հայտարարություն աշխարհին» փաստաթղթի բովանդակությունը հասկանալն ինչպե՞ս կմեծացնի ձեր հավատքն առ Աստված և կօրհնի նրանց, ում դուք այցելում և ուսուցանում եք: Լրացուցիչ տեղեկության համար, այցելեք reliefsociety.lds.org:

Հավատք, Ընտանիք, Սփոփանք

Մարգարեները, առաքյալները և ղեկավարները շարունակում են «պաշտոնապես հայտարարել, որ տղամարդու և կնոջ ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից և, որ ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում»։1

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ասել է․ «Տղամարդու և կնոջ ամուսնության վրա հիմնված ընտանիքը լավագույն պայմաններն է ստեղծում Աստծո ծրագրի իրականացման համար։ …

… Ոչ մենք, ոչ էլ որևէ մահկանացու էակ չի կարող վերափոխել ամուսնության այս աստվածային կարգը»։2

Բոննի Լ․ Օսկարսոնը՝ Երիտասարդ Կանանց գերագույն նախագահն ասել է․ «Յուրաքանչյուրը, անկախ ամուսնական կարգավիճակից կամ երեխաների քանակից, կարող է պաշտպանել Տիրոջ ծրագիրը, որը նկարագրվում է ընտանիքի վերաբերյալ հայտարարությունում։ Եթե դա Տիրոջ ծրագիրն է, այն պետք է նաև մեր ծրագիրը լինի»։3

Երեց Քրիստոֆերսոնը շարունակել է․ «Ձեզանից ոմանք զրկված են ամուսնության օրհնությունից բազմաթիվ պատճառներով, ինչպիսին են օրինակ կենսունակ հեռանկարների բացակայությունը, նույն սեռի հանդեպ համակրանքը, ֆիզիկական կամ մտավոր խնդիրները, կամ պարզապես ձախողվելու վախը։ … Կամ միգուցե դուք ամուսնացել եք, սակայն այդ ամուսնությանը վերջ է դրվել։ … Ձեզանից ոմանք, ովքեր ամուսնացած են, չեն կարողանում երեխաներ ունենալ։ …

Այնուամենայնիվ, … յուրաքանչյուրը կարող է նպաստել աստվածային ծրագրի իրականացմանը յուրաքանչյուր սերնդում»։4

Լրացուցիչ սուրբ գրություններ

Ծննդոց Բ․18–24, Ա Կորնթացիս ԺԱ․11, Վարդապետություն և Ուխտեր 49․15–17

Իրական պատմություններ

Եղբայր Լարի Մ․ Գիբսոնը, ով նախկինում ծառայել է որպես Երիտասարդ Տղամարդկանց գերագույն նախագահության առաջին խորհրդական, հիշում է, երբ Շերլին, ով այժմ նրա կինն է, ասել է․

«Ես սիրում եմ քեզ, քանի որ գիտեմ՝ դու սիրում ես Տիրոջն ավելին, քան ինձ ես սիրում»։ …

Այդ պատասխանից իմ սիրտը լցվեց։ …

… Եվ ես ցանկացա, որ նա միշտ զգա, որ ես սիրում եմ Տիրոջն ամեն բանից առավել»։5

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է. «Տեր Հիսուս Քրիստոսը ուխտով հաստատված ամուսնական հարաբերությունների առանցքային կետն է։ … [Պատկերացրեք, որ] Փրկիչը գտնվում է եռանկյան գագաթին, որի մի անկյունում կինն է, իսկ մյուս անկյունում տղամարդը։ Այժմ խորհեք այն մասին, թե ինչ է տեղի ունենում տղամարդու և կնոջ միջև փոխհարաբերություններում, երբ նրանք անհատապես և հաստատուն քայլերով «գալիս են Քրիստոսի մոտ» և ձգտում են «կատարելագործվել Նրանում» (Մորոնի 10․32): Քավիչի շնորհիվ և Նրա միջոցով տղամարդն ու կինը ավելի են մոտենում իրար»։6

Հղումներ

  1. «Ընտանիք` հայտարարություն աշխարհին», Լիահոնա, նոյ. 2010, 129:

  2. Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ինչո՞ւ ամուսնանալ, ինչո՞ւ ընտանիք ունենալ», Լիահոնա, մայիս 2015, 52:

  3. Բոննի Լ․ Օսկարսոն, «Ընտանիքի մասին հայտարարության պաշտպանները», Լիահոնա, մայիս 2015, 15։

  4. Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ինչո՞ւ ամուսնանալ, ինչո՞ւ ընտանիք ունենալ», 52:

  5. Larry M. Gibson, “Fulfilling Our Eternal Destiny,” Ensign, Feb. 2015, 21–22.

  6. David A. Bednar, “Marriage Is Essential to His Eternal Plan,” Liahona, June 2006, 54.

Խորհեք այս մասին

Ինչպե՞ս եմ ես անհատապես և հաստատուն քայլերով ձգտում «գալ Քրիստոսի մոտ»։