2015
Սուրբ Ծննդյան օրերին ծառայելու ուղիները
Դեկտեմբեր 2015


Երիտասարդներ

Սուրբ Ծննդյան օրերին ծառայելու ուղիները

Նախագահ Մոնսոնը ժամանակ է տրամադրում այցելելու ծերերին և խնամքի կենտրոններում ապրողներին, հատկապես Սուրբ Ծննդյան օրերին։ Նա նշել է, որ կան մարդիկ, ովքեր երջանիկ են, քանի որ այցելուներ են ունեցել, մինչ ուրիշները լոկ հույս ունեն այցելուներ ունենալու, ովքեր երբեք չեն գալիս։ Կան մարդիկ, ովքեր սպասում են ցանկացած մեկին․ միգուցե այս Սուրբ Ծննդյան օրերին դուք լինեք այդ ցանկացած մեկը։

Ահա ընդամենը մի քանի եղանակներ պարունակող ցանկ, որը կօգնի ձեզ համոզվել, որ ոչ ոք միայնակ չի զգում այս Սուրբ Ծննդյան օրերին։ Ցանկալի է, որ մտածեք ավելի շատ եղանակների մասին, թե ինչպես կարող եք ձեր համայնքում օգնության հասնել այս օրերին։ «Կա՞ մեկը, ով սպասում է ձեր այցելությանը»։

  • Պատրաստեք Սուրբ Ծննդյան բացիկներ, որպեսզի ուղարկեք ձեր ծխի կամ ճյուղի միսիոներներին, միայնակ և ծեր անդամներին։

  • Ձեր կամավոր ծառայություններն առաջարկեք տեղի համայնքի կազմակերպությունում։

  • Ձեր ընկերներին և հարևաններին տվեք Մորմոնի Գրքի մի օրինակ՝ որպես Սուրբ Ծննդյան նվեր։

  • Այցելեք ձեր ծխի կամ ընտանիքի ծերերին:

  • Պատրաստեք քաղցրավենիք՝ ձեր հարևաններին տալու համար։