2015
Իմ սրտի փոփոխությունը
Փետրվար 2015


Երիտասարդներ

Իմ սրտի փոփոխությունը

Հեղինակն ապրում է Ֆորթալեզայում, Բրազիլիա:

Երբ ես առաջին անգամ իմացա Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասին, ես զգացի Հոգու վկայությունը դրա ճշմարտացիության մասին: Աղոթքի միջոցով իմ վկայությունը դարձավ ավելի հաստատուն, և ես որոշեցի մկրտվել:

Իմ մկրտվելուց կարճ ժամանակ անց մարդիկ իմ ծխում սկսեցին հարցնել ինձ, թե ինչ էի զգում միսիա ծառայելու մասին: Եթե անկեղծ լինեմ, ես հաստատ չգիտեի, թե ինչ ասեի: Իմ ընտանիքը և ուսումը թողնելը միսիա ծառայելու համար անհեթեթություն էր թվում:

Ապա մի օր ես սկսեցի մտածել իմ դարձի մասին: Ես հիշեցի միսիոներներին, ովքեր ուսուցանել էին ինձ, ովքեր համբերությամբ պատասխանել էին իմ հարցերին և օգնել էին ինձ հասկանալ ավետարանը: Ես հասկացա, որ առանց նրանց օգնության երբեք չէի գտնի ճշմարիտ Եկեղեցին: Հենց որ ես հասկացա դա, իմ սիրտը լցվեց ծառայելու ցանկությամբ: Ես զգում էի, որ Հոգին ասում էր ինձ, որ ես պետք է ծառայեի լիաժամկետ միսիայում:

Ես գիտեմ, որ միսիոներական աշխատանքը մեր Երկնային Հոր աշխատանքն է, և որ մենք կարող ենք օգնել հոգիներին հրաշալի գիտելիք ձեռք բերել վերականգնված ավետարանի մասին: