2015
Հիսուս Քրիստոսի հատկանիշները. Հնազանդ Որդի
Հունվար 2015


Այցելող Ուսուցիչների Ուղերձ, հունվար 2015

Հիսուս Քրիստոսի հատկանիշները. Հնազանդ Որդի

Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և փորձեք հասկանալ, թե ինչով պետք է կիսվեք: Փրկչի կյանքը և դերերը հասկանալը ինչպե՞ս կմեծացնեն ձեր հավատքը Նրա հանդեպ և կօրհնեն նրանց, ում դուք այցելում և ուսուցանում եք: Լրացուցիչ տեղեկության համար, այցելեք reliefsociety.lds.org:

Հավատք, Ընտանիք, Սփոփանք

Հիսուս Քրիստոսի հնազանդության օրինակին հետևելը մեծացնում է մեր հավատքը Նրա նկատմամբ: «Արդյո՞ք դա զարմանալի է,- ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը,- որ Քրիստոսը առաջինը և ամենակարևորը ընտրում էր իր հոր կամքը, որ նա սիրում էր նրան և հնազանդվում էր նրան և ենթարկվում էր նրան ինչպես հավատարիմ որդի, ինչպիսին էր ինքը: … Հնազանդությունը երկնքի առաջին օրենքն է»:1

Սուրբ գրությունները սովորեցնում են. «Եթե մենք ինչ-որ օրհնություն ենք ստանում Աստծուց, դա այն օրենքին հնազանդվելով է, որի վրա հիմնված է այն» (ՎևՈՒ 130.21): Մենք հոգևորապես աճում ենք, երբ մենք մոտենում ենք Աստծուն հնազանդության շնորհիվ և հրավիրում ենք Փրկչի Քավության զորությունը մեր կյանք:

«Երբ քայլում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքներին ու պատվիրաններին հնազանդ»,- ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ .Թոդ Քրիստոֆերսոնը: «Մենք վայելում ենք ուխտի մեջ Աստծո կողմից խոստացված օրհնությունների անընդհատ հոսքը: Այդ օրհնություններն ապահովում են միջոցներ, որ կյանքի ճանապարհով քայլելիս մենք ոչ թե հեշտությամբ ներգործվենք, այլ ինքներս ներգործող լինենք: …Հնազանդությունը մեզ օգնում է ավելի լավ կառավարել մեր կյանքը, տալիս է ավելի մեծ կարողություն քայլելու, աշխատելու և արարելու համար»:2

Լրացուցիչ սուրբ գրություններ

Ղուկաս ԻԲ.41–46, Վարդապետություն և Ուխտեր 82.10, 93.28

Սուրբ գրություններից

«Կարո՞ղ է ջանասեր ուսանելու և սուրբ գրությունների շուրջ խորհրդածելու արդյունքում ձեռք բերված գիտելիքը փոխանցվել կարիքի մեջ գտնվողին»,- հարցրել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը: «Հստակ պատասխանն է` ոչ»:3

Տասը կույսերի առակը այս սկզբունքի օրինակն է: Չնայած, որ բոլոր կույսերը վերցրեցին իրենց լապտերները «փեսային դիմաւորելու» համար, միայն հինգն էին իմաստուն և ձեթ լցրեցին իրենց լապտերներում: Մյուս հինգը հիմար էին, քանի որ նրանք «ձէթ վեր չառան իրանց հետ»:

Ապա, աղաղակ եկավ կեսգիշերին. «Ահա, փեսան գալիս է. դուրս եկէք նորան դիմաւորելու»: Բոլոր կույսերը պատրաստեցին իրենց լապտերները, սակայն հիմար կույսերը ձեթ չունեին: Նրանք ասացին իմաստուն կույսերին. «Տուէք մեզ ձեր իւղիցը, որովհետեւ մեր լապտերները հանգչում են»:

Իմաստուն կույսերը պատասխանեցին. «Մի գուցէ մեզ եւ ձեզ բաւական չլինի. բայց … գնացէք … եւ գնեցէք ձեզ համար»: Եվ մինչ հիմար կույսերը գնացել էին, փեսան եկավ և իմաստուն կույսերը գնացին նրա հետ և «դուռն փակուեցաւ»

(Մատթեոս ԻԵ.1-13):

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. Jeffrey R. Holland, “The Will of the Father in All Things” (Brigham Young University devotional, Jan. 17, 1989), 4, speeches.byu.edu.

  2. Դ. Թոդ Քրիսթոֆերսոն, «Ուխտերի զորությունը», Լիահոնա,մայիս 2009, 21:

  3. Դեյվիդ Ա. Բեդնար, «Դարձ դեպի Տերը», Լիահոնա, նոյ. 2012, 109:

Խորհեք այս մասին

Որո՞նք են հնազանդության որոշ օրինակները սուրբ գրություններում: