2014
Օգնություն նրանց, ում մտերիմները կախվածություն են ձեռք բերել
Նոյեմբեր 2014


Օգնություն նրանց, ում մտերիմները կախվածություն են ձեռք բերել

Կախվածությունից տառապող անձանց ամուսինները և ընտանիքները կարող են օգտվել նոր առցանց ուղեցույցից, եթե փնտրում են օգնություն, հույս և ապաքինում:

Ամուսինների և ընտանիքների աջակցության ուղեցույցը, որը գտնվում է AddictionRecovery.lds.org-ում, միտված է օգնելու ամուսիններին և ընտանիքների անդամներին ապաքինվել այն խնդիրներից հետո, որոնք կապված են նրանց հարազատների կախվածության հետ թմրանյութերից, ալկոհոլից, մերկագրությունից և այլ վնասակար նյութերից և սովորույթներից: Ի լրումն անգլերենի, այն շուտով մատչելի կլինի իսպաներեն, պորտուգալերեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, ռուսերեն, չինարեն, ճապոներեն և կորերեն:

Ուղեցույցը բաղկացած է 12 բաժիններից, որոնք կենտրոնացած են Հիսուս Քրիստոսի միջոցով ապաքինման, հույսը մեծացնելու և ուժ գտնելու վրա:

Տրվում են բազմաթիվ գործնական առաջարկություններ, օրինակ՝ ինչպես սահմանել սահմանափակումներ և կանոններ, ինչպես քննարկել կախվածության և վերականգնման թեման հարազատի հետ և ինչպես պատշաճ արձագանքել ռեցիդիվին:

Ուղեցույցն օգտագործվում է ամուսինների և ընտանիքների աջակցման խմբերի փակ հավաքների ժամանակ քննարկումների համար, որոնք առաջարկվում են ՎՕՍ Ընտանիքի Ծառայությունների կողմից: Այն կարող է օգտագործվել նաև անհատական ուսումնասիրության նպատակով կամ Եկեղեցու ղեկավարների կողմից՝ հարցազրույց անցկացնելիս և խորհրդատվություն տրամադրելիս: