2014
Ջոզեֆ Սմիթի մասին տեսաֆիլմը Հուլու ցանցով
Նոյեմբեր 2014


Ջոզեֆ Սմիթի մասին տեսաֆիլմը Հուլու-ով

Միլիոնավոր մարդիկ այժմ կարող են դիտել Եկեղեցու կողմից նկարահանված տեսաֆիլմը Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին: Ջոզեֆ Սմիթ՝ Վերականգնման Մարգարե ֆիլմը, որը պատկերում է Մարգարեի կյանքը և ժառանգությունը, այժմ մատչելի է անվճար դիտման համար տեսանյութեր հաղորդող Հուլու կայքով:

Սա Եկեղեցու առաջին ֆիլմն է, որը ներթափանցել է բացառիկ և խոշոր հեռարձակման ալիք, ինչպիսին է Հուլուն, որի միջոցով մոտ 4 միլիոն բաժանորդ կարող են ըստ պահանջի դիտել տեսանյութեր Roku, Apple TV, Xbox, PlayStation սարքերի, նաև սմարթֆոնների և պլանշետների միջոցով, որոնք միացված են համացանցին: Հուլու ալիքով ֆիլմերը ոչ միայն ավելի մատչելի են Եկեղեցու անդամներին, այլ նաև հնարավորություն են տալիս ավելի շատ մարդկանց, ովքեր ՎՕՍ չեն, դիտել և ավելին իմանալ Եկեղեցու մասին:

Անդամները, ովքեր դիտում են, մեկնաբանություններ են կատարում և գնահատում ֆիլմը, օգնում են մյուսներին ավելի հեշտ գտնել այն: