2014
Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելությունը. Ծառայող
June 2014


Այցելող Ուսուցիչների Ուղերձ, հունիս 2014

Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելությունը. Ծառայող

Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և ձգտեք հասկանալ, թե ինչով կիսվել: Ինչպե՞ս կարող է Փրկչի կյանքի ու առաքելության մասին հասկացողությունը մեծացնել ձեր հավատքը Նրա նկատմամբ և օրհնել նրանց, ում մասին հոգ եք տանում այցելությամբ ուսուցանման միջոցով: Լրացուցիչ տեղեկության համար, այցելեքreliefsociety.lds.org:

Հավատք, Ընտանիք, Սփոփանք

Երբ մենք ծառայում ենք ուրիշներին, մենք դառնում ենք Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդները, ով օրինակ է սահմանել մեզ համար: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Մենք շրջապատված ենք նրանցով, ովքեր կարիքի մեջ են:… Մենք Տիրոջ ձեռքերն ենք այստեղ` երկրի վրա` պարտավորված լինելով ծառայել և բարձրացնել Իր զավակներին»: 1

Լինդա Կ. Բըրթընը` Սփոփող Միության Գերագույն Նախագահն ուսուցանել է. «Սակայն փորձ ձեռք բերելու հետ մեկտեղ յուրաքանչյուրս ավելի է նմանվում Փրկչին, ծառայելով Աստծո զավակներին: Որպեսզի մենք ավելի շատ [սիրենք] միմյանց, ես կառաջարկեմ հիշել չորս բառ. «Նախ նկատեք, ապա ծառայեք»:… Եթե մենք այդպես ենք անում, մենք պահում ենք պատվիրանները և մեր ծառայությունը, ինչպես Նախագահ Մոնսոնի ծառայությունը, կլինի մեր աշակերտ լինելու ապացույցը»: 2

Մենք կարող ենք աղոթել ամեն առավոտ, որպեսզի նկատենք ուրիշներին ծառայելու հնարավորությունները: «Երկնային Հայրը կառաջնորդի ձեզ, և հրեշտակները կօգնեն ձեզ»- ասել է Դեյվիդ Լ. Բեքը` Երիտասարդ Տղամարդկանց Գերագույն Նախագահը: «Ձեզ կտրվի զորություն, որպեսզի օրհնեք կյանքեր ու փրկեք հոգիներ»: 3

Սուրբ գրություններից

Մատթեոս 20.25–28; 1 Նեփի 11.27–28; 3 Նեփի 28.18

Մեր պատմությունից

1856թ. հոկտեմբերի գերագույն համաժողովի ժամանակ Նախագահ Բրիգամ Յանգը (1801–77) հայտարարեց, որ ձեռնասայլակով պիոներները դեռ անցնում են տափաստաններով, և որ բոլորը պետք է անմիջապես օգնեն հավաքել պաշար նրանց համար: Լյուսի Միզերվ Սմիթը գրել է, որ կանայք «հանեցին իրենց տակի շրջազգեստը [մեծ ներքնազգեստ], գուլպաները եւ ամեն բան, որ նրանք կարող էին խնայել, և հենց Թաբերնաքլում կիտեցին դրանք սայլակների մեջ»:

Երբ փրկված պիոներները սկսեցին ժամանել Սոլթ Լեյք Սիթի, Լյուսին գրեց. «Ես երբեք … ավելի մեծ հաճույք չեմ ստացել որևէ աշխատանքից, որ երբևէ կատարել եմ իմ կյանքում, միաբանության ինչպիսի՜ զգացում էր գերակշռում: Ես միայն պետք է գնայի խանութ և հայտնեի իմ կարիքների մասին. եթե դա հագուստ էր, ապա այն տրվում էր անվճար»:4

Նախագահ Ջորջ Ալբերթ Սմիթն (1870–1951) ասել է ուրիշներին ծառայելու վերաբերյալ. «Մեր հավերժական երջանկությունը կլինի այնքան, որքան որ մենք նվիրվում ենք ուրիշներին օգնելուն»:5

Խորհեք այս մասին

  1. Ինչպե՞ս կարող է աղոթքն առաջնորդել մեզ լինել գործիք Տիրոջ ձեռքերում:

  2. Ինչպե՞ս կարող է ուրիշներին սպասավորելն օգնել մեզ պահել մեր ուխտերը:

Հղումներ

  1. Թոմաս Ս. Մոնսոն, «Ի՞նչ եմ արել ես այսօր որևէ մեկի համար» Լիահոնա, նոյ. 2009, 86:

  2. Լինդա Կ. Բըրթըն, «Նախ նկատեք, ապա ծառայեք», Լիահոնա, նոյ. 2012, 78, 80.

  3. Դեյվիդ Լ. Բեք, «Ծառայելու ձեր սրբազան պարտականությունը», Լիահոնա, մայիս 2013, 56:

  4. Lucy Meserve Smith, in Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 36–37.

  5. George Albert Smith, in Daughters in My Kingdom, 77.