2014
Կարո՞ղ եմ կատարել ինդեքսավորում:
June 2014


Երիտասարդներ

Կարո՞ղ եմ կատարել ինդեքսավորում:

Հեղինակն ապրում է Վերակրուզում, Մեխիկո:

Ես մասնակցել եմ 50,000 անուն ինդեքսավորելու մեր ցցի նպատակի իրականացմանը: Սկզբում դժվար էր: Մի քանի անգամ իմ ներբեռնած փաթեթն ուներ դժվար ընթեռնելի ձեռագիր, և երբեմն ես ուզում էի ետ վերադարձնել այն և ներբեռնել ուրիշը: Բայց այնուհետև ես հասկացա, որ եթե բոլորն այդ կերպ մտածեին, այդ փաթեթները կմնային մինչև վերջ: Ես պատկերացնում էի հոգևոր աշխարհում սպասող մարդկանց շատ հերթեր և որոշեցի շարունակել փորձել այդ անունները կարդալ ու արտագրել դրանք առանց սխալ անելու:

Ես սովորեցի սիրել այդ մարդկանց: Ես հասկացա, որ նրանք իսկապես ունեին օգնության կարիք, և մենք նույնպես օգնության կարիք ունեինք նրանցից: Ես ավելի լավ հասկացա, որ Երկնային Հոր կատարյալ ծրագիրը բոլորին պահում է ուշադրության ներքո: Երբ մենք հետևում ենք Նրա ընտրյալ ղեկավարների ոգեշնչումներին ու առաջնորդություններին, մենք ականատես ենք լինում Նրա ողորմությանն ու անվերջ սիրուն:

Ինդեքսավորումը եղել է հրաշալի փորձառություն ինձ համար: Ես սովորեցի ընտանեկան պատմության հետ կապված շատ բաներ գնահատել և սիրել: Ես նաև Տիրոջից ստացա թանկագին պարգևներ` հնազանդվելով անել մի այնպիսի պարզ բան, որն է ինդեքսավորմանը մասնակցելը: