2014
Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելությունը. Աշխարհի Լույսը
մարտ 2014


Այցելող ուսուցիչների ուղերձ, մարտ 2014

Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելությունը. Աշխարհի Լույսը

Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և մտածեք, թե ինչով կիսվել: Ինչպե՞ս է Փրկչի կյանքի և առաքելության մասին հասկացողությունն ավելացնում ձեր հավատքը Նրա նկատմամբ և օրհնում նրանց, ում մասին դուք հոգ եք տանում այցելող ուսուցիչների միջոցով: Լրացուցիչ տեղեկության համար այցելեք www.reliefsociety.lds.org:

Հավատք, Ընտանիք, Սփոփանք

Երբ մենք հասկանում ենք, որ Հիսուս Քրիստոսն Աշխարհի Լույսն է, մենք մեծացնում ենք մեր հավատքը Նրա նկատմամբ և դառնում ենք լույս ուրիշների համար: Քրիստոսը վկայեց Իր դերի մասին որպես «ճշմարիտ լույսը, որը լուսավորում է ամեն մարդու [և կնոջ], ով գալիս է աշխարհ» (ՎևՈւ 93.2) և խնդրեց, որ մենք «բարձր [պահենք] [Նրա] լույսը, որպեսզի այն լույս տա աշխարհին» (3 Նեփի 18.24):

Մեր մարգարեները նույնպես վկայել են Քրիստոսի Լույսի մասին: Նախագահ Հենրի Բ. Այրինգը` Առաջին Նախագահության Առաջին Խորհրդականը, ասել է. «Ամեն անգամ, երբ դուք ընտրեք փորձել ապրել Փրկչի նման, դուք կամրացնեք ձեր վկայությունը: Դուք ժամանակին կիմանաք, որ Նա Աշխարհի Լույսն է: … Դուք ձեր կյանքում ուրիշներին կարտացոլեք Քրիստոսի Լույսը»: 1

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Քվենթին Լ. Քուքն ասել է աշխարհի լույսի մասին, որը մենք պետք է լինենք. «Մենք պետք է պաշտպանենք մեր ընտանիքներին և առաջին գծում միասին լինենք բարի կամքի տեր բոլոր մարդկանց հետ` անելով հնարավորինը համայնքներում՝ լույսը, հույսը և բարոյականությունը պահպանելու համար»: 2

Սուրբ գրություններից

Յովհաննէս 8.12; Վարդապետություն և Ուխտեր 50.24; 115.5

Մեր պատմությունից

Վերջին Օրերի Սուրբ կանայք այսօր շարունակում են բարձր պահել իրենց լույսը.

Չինաստանում Հոնկոնգի բարձրահարկ շենքի 80-րդ հարկում ֆիզիկական սահմանափակումներով մի ամուրի քույր, ով միակ Վերջին Օրերի Սուրբն էր իրենց ընտանիքում, ստեղծել էր մի տուն, որը մի հանգստի վայր էր, որտեղ նա և այցելուները կարող էին զգալ Սուրբ Հոգու ազդեցությունը: Նա իրեն մոտ էր պահում իր սուրբ գրությունները, Սփոփող Միության իր ձեռնարկները և իր երգարանը: Նա գնաց տաճար, որպեսզի կատարեր արարողություններ իր նախնիների համար:3

Բրազիլիայում մի արդարակյաց մայր մեծացնում էր իր երեխաներին ավետարանի լույսով: Երեխաների Միության երգերը լցնում էին իր կարմիր աղյուսե տան օդը, իսկ տաճարների, Աստծո մարգարեների և Փրկչի նկարները` վերցված Լիահոնայից, ծածկում էին պատերը: Նա և իր ամուսինը զոհաբերություն կատարեցին, որպեսզի կնքվեին տաճարում, որպեսզի իրենց երեխաները կարողանային ծնվել ուխտի մեջ: Նրա մշտական աղոթքն էր, որ Տերն օգներ իրեն դաստիարակել իր երեխաներին ավետարանի լույսով, ճշմարտությամբ ու զորությամբ:4

Հղումներ

  1. Հենրի Բ. Այրինգ, «Կենդանի վկայություն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 128:

  2. Քվենթին Լ. Քուք, «Թող լույս լինի» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 30:

  3. Տես Իմ արքայության դուստրերը. Սփոփող Միության պատմությունը և աշխատանքը (2011), 163–64:

  4. Sես Իմ արքայության դուստրերը, 164: