2014
Պատասխան նրա աղոթքին
մարտ 2014


Երիտասարդներ

Պատասխան նրա աղոթքին

Հեղինակն ապրում է Գաութենգում, Հարավային Աֆրիկա:

Մի երեկո իմ ընկերներից մեկը, ով այլ հավատք ուներ, այցելեց ինձ: Սովորաբար ես մենակ եմ ուսումնասիրում իմ սուրբ գրությունները, և ես պատրաստել էի դրանք այդ երեկո ուսումնասիրելու համար: Ես հուշում զգացի հրավիրել նրան միանալ իմ սուրբ գրությունների ուսումնասիրությանը, բայց վախեցա և փոխարենը սկսեցի մենակ ուսումնասիրել: Ես գիտեի, որ անտեսել եմ Հոգու հուշումը: Մի քանի րոպե անց ես զգուշորեն հարցրեցի. «Կուզենայի՞ր ինձ հետ ուսումնասիրել սուրբ գրությունները»: Իմ ընկերն առանց վարանելու պատասխանեց. «Այո»:

Այնուհետև մենք կարդացինք Մորմոնի Գրքից: Նա ինձ մի քանի հարց տվեց, և ես զգում էի, թե ինչպես էր Հոգին առաջնորդում ինձ պատասխանելիս: Ես բերեցի իմ վկայությունը Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին: Երբ ես սա արեցի, նա ինձ ասաց. «Ամբողջ օրը ես լացել ու վախեցել եմ: Ես նոր էի աղոթել Աստծուն օգնության համար, երբ դու հրավիրեցիր ինձ կարդալ սուրբ գրությունները քեզ հետ: Ես հիմա շատ ավելի լավ եմ զգում ինձ: Շնորհակալություն»:

Տերն ինձ օգտագործեց որպես գործիք աղոթքին պատասխանելու և կարիքի մեջ գտնվող Իր զավակներից մեկին ծառայելու համար: Ես գիտեմ, որ հուշումներն իմաստուն, փառավոր Հոր աստվածային ցուցումներն են: Երբ մենք կողքի ենք դնում մեր վախերը, մենք մեր խոնարհության միջոցով թույլ ենք տալիս Նրան դրսևորել Իր զորությունը: