2014
Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելությունը. Օրինակ
Հունվար 2014


Այցելող Ուսուցիչների Ուղերձ, հունվար 2014

Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելությունը. Օրինակ

Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և ձգտեք հասկանալ, թե ինչով կիսվել: Ինչպե՞ս կարող է Փրկչի կյանքի ու առաքելության մասին հասկացողությունը մեծացնել ձեր հավատքը Նրա նկատմամբ և օրհնել նրանց, ում մասին հոգ եք տանում այցելությամբ ուսուցանման միջոցով: Լրացուցիչ տեղեկության համար, այցելեքreliefsociety.lds.org:

Հավատք • Ընտանիք • Սփոփանք

Երբ մենք հասկանում ենք, որ Հիսուս Քրիստոսը մեր օրինակն է բոլոր բաներում, մենք կարողանում ենք մեծացնել Նրան հետևելու մեր ցանկությունը: Սուրբ գրությունները լի են Քրիստոսի ոտնահետքերին հետևելու մեզ ուղղված խրախուսանքով: Քրիստոսն ասաց Նեփիացիներին, «Քանզի այն գործերը, որոնք դուք տեսաք ինձ անելիս, դրանք պետք է նաև դո՛ւք անեք» (3 Նեփի 27.21): Թովմասին Հիսուսն ասել է. «Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը. ոչ ով չի գալիս Հոր մոտ, եթե ոչ ինձանով» (Հովհաննես ԺԴ.6):

Այսօր մեր առաջնորդները մեզ հիշեցնում են դարձնել Փրկչին մեր օրինակը: Լինդա Ք. Բըրթընը` Սփոփող Միության գերագույն նախագահը, ասել է. «Երբ մեզանից յուրաքանչյուրն ունենա Քավության վարդապետությունը գրված մեր սրտերում, ապա մենք կդառնանք այնպիսի ժողովուրդ, ինչպիսին Տերն է կամենում, որ լինենք»:1

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Մեր Տերն ու Փրկիչը, Հիսուս Քրիստոսը, մեր Օրինակն ու մեր զորությունն է»:2

Եկեք որոշենք մոտենալ Հիսուս Քրիստոսին, հնազանդվել Նրա պատվիրաններին, և ձգտել վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ:

Սուրբ գրություններից

2 Նեփի 31.16; Ալմա 17.11; 3 Նեփի 27.27; Մորոնի 7.48

Մեր պատմությունից

«Նա նշեց ճանապարհը և առաջնորդեց», - գրել է Էլիզա Ռ. Սնոուն` Սփոփող Միության երկրորդ գերագույն նախագահը Հիսուս Քրիստոսի մահկանացու ծառայության մասին:3 Նա մեկ առ մեկ ծառայում էր մարդկանց: Նա ուսուցանում էր, որ մենք պետք է թողնենք իննսունիննին, որպեսզի փրկենք մոլորված մեկին (տես Ղուկաս 15.3–7): Նա բուժում և ուսուցանում էր մարդկանց` նույնիսկ 2500 հոգուց բաղկացած ամբոխի մեջ ժամանակ տրամադրելով յուրաքանչյուր անձի (տես 3 Նեփի 11.13–15; 17.25):

Վերջին Օրերի Սուրբ կանանց մասին Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը` Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդականն, ասել է. «Դուք, հիանալի քույրեր, մարդկանց մատուցում եք կարեկցանքով լի ծառայություն այնպիսի նկատառումներով, որոնք գերազանցում են անձնական օգուտի միտումները: Սրանով դուք նմանվում եք Փրկչին: … Նրա մտքերը միշտ այն մասին էին, թե ինչպես օգներ ուրիշներին»:4

Հղումներ

  1. Լինդա Կ. Բըրթըն, «Արդյոք Հիսուս Քրիստոսի Քավության հանդեպ հավատքը գրվա՞ծ է մեր սրտերում», Ensign կամ Լիահոնա, Նոյ. 2012, 114:

  2. Թոմաս Ս. Մոնսոն, «Կյանքի դժվարություններին հանդիպելիս», Ensign, Նոյ. 1993, 71:

  3. «Որքան մեծ է իմաստությունն ու սերը» Հիմներ, համար 195:

  4. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Երջանկություն` ձեր ժառանգությունը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 120:

Ի՞նչ կարող եմ ես անել:

  1. Ինչո՞ւ և ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսն ինձ համար օրինակ հանդիսանում:

  2. Ինչպե՞ս կարող է քույրերին ծառայելը, ում ես այցելում եմ, օգնել ինձ հետևել Քրիստոսին: