2013
Հիսուս Քրիստոսի Աստվածային Առաքելությունը. Միածին Որդին
Դեկտեմբեր 2013


Այցելող Ուսուցիչների Ուղերձ, դեկտեմբեր 2013

Հիսուս Քրիստոսի Աստվածային Առաքելությունը. Միածին Որդին

Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և մտածեք, թե ինչով կիսվել: Ինչպե՞ս է Փրկչի կյանքի և առաքելության մասին հասկացողությունն ավելացնում ձեր հավատքը Նրա նկատմամբ և օրհնում նրանց, ում մասին դուք հոգ եք տանում այցելող ուսուցիչների միջոցով: Լրացուցիչ տեղեկության համար, այցելեք reliefsociety.lds.org:

Նկար
Սփոփող Միության դրոշմանիշը

Հավատք, Ընտանիք, Սփոփանք

Մեր Փրկիչը` Հիսուս Քրիստոսը, կոչվում է Միածին Որդի, որովհետև Նա միակ անձնավորությունն է երկրի վրա, ով ծնվել է մահկանացու մորից և անմահ Հորից: Նա Աստծուց` Իր Հորից, ժառանգեց աստվածային զորություն: Իր մորից` Մարիամից, Նա ժառանգեց մահացություն և ենթարկվեց սովի, ծարավի, հոգնածության, ցավի և մահվան:1

Քանի որ Հիսուս Քրիստոսը Հոր Միածին Որդին է, Նա ի վիճակի էր վայր դնել Իր կյանքը և նորից այն վերցնել: Սուրբ գրություններն ուսուցանում են, որ «Քրիստոսի քավությամբ» մենք «ձեռք [ենք] բերում հարություն» (Հակոբ 4.11): Մենք նաև սովորում ենք, որ բոլորը «[կբարձրացվեն] [իրենց] անմահության մեջ` ի հավերժական կյանք», եթե մենք «[հավատանք]» (ՎևՈւ 29.43):

Երբ մենք ավելի լիարժեքորեն հասկանանք, թե ինչ է նշանակում Հիսուսի համար լինել Հոր Միածին Որդին, մեր հավատքն առ Քրիստոս կմեծանա: Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից ասել է. «Հավատքն առ Հիսուս Քրիստոս համոզմունքն և հավաստիացումն է (1) Աստծո Միածին Որդի լինելու Նրա կարգավիճակի, (2) Նրա անսահման Քավության, և (3) Նրա բառացի Հարության մասին»:2 Ժամանակակից մարգարեները վկայել են. «[Հիսուս Քրիստոսը] եղել է … Միածին Որդին մարմնով, աշխարհի Քավիչը»:3

Սուրբ գրություններից

Հովհաննես 3.16; Վարդապետություն և Ուխտեր 20.21–24; Մովսես 5.6–9

Մեր պատմությունից

Նոր Կտակարանում մենք կարդում ենք կանանց մասին, ում անուններն ասվում են և չեն ասվում, ովքեր հավատք գործադրեցին առ Հիսուս Քրիստոս, սովորեցին և ապրեցին Նրա ուսմունքներով, և վկայեցին Նրա ծառայության, հրաշքների և վեհության մասին: Այս կանայք փրկության աշխատանքում դարձան օրինակելի հետևորդներ և կարևոր վկաներ:

Օրինակ, Մարթան ամուր վկայություն բերեց Փրկչի աստվածայնության մասին, երբ նա ասաց Նրան. «Ես հավատացել եմ, թէ դու ես Քրիստոսն` Աստուծոյ Որդին, որ պետք է աշխարհք գայիր» (Յովհաննէս 11.27):

Փրկչի աստվածայնության ամենավաղ վկաներից էին Նրա մայրը` Մարիամը, և իր զարմուհի Եղիսաբեթը: Երբ Գաբրիել հրեշտակն այցելեց Մարիամին, նա շուտով այցի գնաց Եղիսաբեթի մոտ: Երբ Եղիսաբեթը լսեց Մարիամի բարևը, նա «Սուրբ Հոգիով լցուեցավ» (Ղուկասու 1.41) և բերեց վկայություն, որ Մարիամը դառնալու էր Աստծո Որդու մայր:

Հղումներ

  1. Տես Ավետարանի սկզբունքները (2009), 52–53:

  2. Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Զորացնել հավատք առ Հիսուս Քրիստոս», Լիահոնա, Սեպտ. 2012, 13:

  3. «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» Լիահոնա, Ապր. 2000, 2–3:

Ի՞նչ կարող եմ ես անել:

  1. Ինչու՞ է կարևոր ինձ համար հասկանալ Հիսուս Քրիստոսի դերը:

  2. Ինչպե՞ս է մեր հավատքը մեծանում, երբ մենք պահում ենք պատվիրանները: