2013
Հավիտյան ընտանիք ու ընկերներ
Դեկտեմբեր 2013


Առաջին Նախագահության ուղերձ, դեկտեմբեր 2013

Հավիտյան ընտանիք ու ընկերներ

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Որտեղ էլ որ ապրեք, դուք ունեք ընկերներ, ովքեր ձգտում են այն մեծ երջանկությանը, որը դուք գտել եք, ապրելով Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանով: Նրանք, գուցե, ի վիճակի չլինեն բառերով նկարագրել այդ երջանկությունը, բայց նրանք կարող են հասկանալ, երբ տեսնեն դա ձեր կյանքում: Նրանք կցանկանան իմանալ այդ երջանկության աղբյուրի մասին, հատկապես, երբ տեսնեն, որ ինչպես նրանք, դուք նույնպես հանդիպում եք փորձությունների:

Դուք զգացել եք երջանկություն, քանի որ պահել եք Աստծո պատվիրանները: Դա ավետարանով ապրելու խոստացված պտուղն է (տե՛ս Մոսիա 2.41): Դուք հավատարմորեն չեք հնազանդվում Տիրոջ պատվիրաններին, որպեսզի ուրիշ մարդիկ դա տեսնեն, այլ նրանք, ովքեր նկատում են ձեր երջանկությունը, Տիրոջ կողմից նախապատրաստվում են լսելու ավետարանի Վերականգնման լավ լուրը:

Ձեզ տրված օրհնությունները ձեզ համար ստեղծել են պարտականություններ և հիանալի հնարավորություններ: Որպես Հիսուս Քրիստոսի ուխտյալ հետևորդ` դուք պարտավորված եք ուրիշներին ավելի մեծ երջանկություն գտնելու հնարավորություն ընձեռել, հատկապես՝ ձեր ընկերներին և ձեր ընտանիքի անդամներին:

Տերը տեսել է ձեր հնարավորությունը և նկարագրել է ձեր պարտականությունը հետևյալ պատվիրանի միջոցով. «Եվ ամեն մարդ, ով զգուշացվել է, պետք է զգուշացնի իր մերձավորին» (ՎևՈւ 88.81):

Երբ դուք ընդունում եք և ապրում եք ըստ Հիսուս Քրիստոսի ավետարանի, ձեր սրտում տեղի ունեցող փոփոխության միջոցով Տերն այդ պատվիրանին հնազանդվելը հեշտացնում է: Որպես արդյունք, նրանց նկատմամբ ձեր սերն աճում է, ինչպես նաև աճում է ձեր ցանկությունը, որպեսզի նրանք ունենան նույն երջանկությունը, որը դուք ճաշակել եք:

Այդ փոփոխության օրինակներից մեկն է, թե ինչպես եք դուք արձագանքում Տիրոջ միսիոներական աշխատանքին օգնելու հնարավորությանը: Լիաժամկետ միսիոներները շուտով հասկանում են, որ հավատարիմ նորադարձներից ուղղորդում խնդրելիս կարող են ջերմ պատասխան ակնկալել: Նորադարձը ձգտում է, որ իր ընկերներն ու ընտանիքի անդամներն իրենց բաժինն ունենան այդ երջանկության մեջ:

Երբ ձեր ծխի միսիոներների ղեկավարը կամ միսիոներները հարցնում են ինչ-որ մեկի անունը, ում կարող են ուսուցանել, դա շատ ողջունելի է ձեզ համար: Նրանք գիտեն, որ ձեր ընկերները տեսել են ձեր երջանկությունը և, հետևաբար, այդ ընկերները նախապատրաստվել են լսելու և ընտրելու ընդունել ավետարանը:

Դուք չպետք է վախենաք, որ կկորցնեք ընկերներ, միսիոներներին նրանց հետ հանդիպելու հրավիրելով: Ես ունեմ ընկերներ, ովքեր մերժել են միսիոներներին, բայց տարիներ շարունակ շնորհակալ են եղել ինձ, որ առաջարկել եմ նրանց այն, ինչը նրանք գիտեն, որ շատ թանկ է եղել ինձ համար: Դուք կարող եք հավերժական ընկերներ դառնալ ավետարանն առաջարկելով, որը, ինչպես նրանք տեսնում են, ձեզ երջանկություն է բերել: Երբեք բաց մի թողեք հնարավորությունը հրավիրել ընկերոջը և, հատկապես, ընտանիքի անդամին ընտրել հետևել երջանկության ծրագրին:

Չկա ավելի մեծ հնարավորություն այդ հրավերքի համար, քան Եկեղեցու տաճարներում: Այնտեղ Տերը մեր նախնիներին կարող է առաջարկել փրկության արարողությունները, ովքեր չեն կարողացել ընդունել դրանք կյանքի ընթացքում: Նրանք վերևից ձեզ են նայում սիրով և հույսով: Տերը խոստացել է, որ նրանք Իր արքայություն գալու հնարավորություն կունենան (տե՛ս ՎևՈւ 137.7–8), և Նա նրանց նկատմամբ սեր է սերմանել ձեր սրտում:

Ձեզանից շատերն են զգացել ուրախություն ուրիշներին տաճարային արարողություններ առաջարկելիս, հենց այնպես, ինչպես զգում եք, երբ մարդկանց անուններ եք տալիս միսիոներներին, որպեսզի հանդիպեն նրանց հետ: Դուք նույնիսկ ավելի մեծ ուրախություն եք զգացել, կատարելով տաճարային արարողություններ ձեր նախնիների համար: Մարգարե Ջոզեֆ Սմիթին հայտնություն է տրվել, որ մեր հավերժական երջանկությունը հնարավոր է միայն, եթե մենք տաճարային փոխարինող արարողությունների միջոցով առաջարկենք այդ օրհնության ճանապարհը մեր նախնիներին (տե՛ս ՎևՈւ 128.18):

Սուրբ Ծննդյան ժամանակահատվածը դարձնում է մեր սրտերը դեպի Փրկիչը և դեպի այն ուրախությունը, որ բերել է մեզ Նրա ավետարանը: Մենք լավագույն կերպով ցույց ենք տալիս Նրան մեր երախտագիտությունը, երբ առաջարկում ենք այդ երջանկությունն ուրիշներին: Երախտագիտությունը վերածվում է ուրախության, երբ մենք առաջարկում ենք անուններ միսիոներներին, և երբ մենք տաճար ենք տանում մեր նախնիների անունները: Մեր երախտագիտության այդ ապացույցը կարող է ստեղծել ընկերներ ու ընտանիքներ, որոնք կլինեն հավերժ:

Ուսուցանում այս ուղերձից

Նախագահ Այրինգը բացատրում է, որ մենք կարող ենք Փրկչի նկատմամբ մեր երախտագիտությունը ցույց տալ՝ ավետարանով կիսվելով ուրիշների հետ: Նրանց հետ, ում ուսուցանում եք, դուք կարող եք քննարկել, թե ինչպես է ավետարանի պարգևն օրհնել իրենց կյանքերը: Կարող եք հրավիրել նրանց աղոթքով գտնել այն մարդկանց, ում հետ նրանք ցանկանում են կիսվել ավետարանի պարգևով և ինչպես կարող են դա անել: