2013
Կարո՞ղ եմ կիսվել Մորմոնի Գրքով:
Դեկտեմբեր 2013


Երիտասարդներ

Կարո՞ղ եմ կիսվել Մորմոնի Գրքով:

Հեղինակն ապրում է Վաշինգտոնում, ԱՄՆ:

Ավագ դպրոցի առաջին տարվա ընթացքում իմ սեմինարիայի ուսուցիչն հրավիրեց իմ դասարանի անդամներին տալ Մորմոնի Գրքի օրինակներ ոչ անդամ ընկերներին: Չնայած որ ես աներևակայելիորեն ամաչկոտ էի, ես ընդունեցի հրավերը:

Երկու օր տևեց քաջություն հավաքելու համար, բայց, ի վերջո, ճաշի ժամանակ ես տվեցի գիրքը իմ ընկերուհի Բրիթնիին և բերեցի կարճ վկայություն: Բրիթնին շնորհակալություն հայտնեց գրքի համար:

Այդ ուսանողական տարվա վերջում Բրիթնին տեղափոխվեց, բայց մենք կապի մեջ էինք: Նա ինձ պատմեց իր նոր դպրոցի մասին, և որ նրա գրեթե բոլոր ընկերները Եկեղեցու անդամներ էին, բայց նա երբեք չէր խոսում ինձ հետ որևէ հոգևոր բանի մասին:

Նախքան իմ միսիա գնալը փոփոխություն տեղի ունեցավ: Ես հաղորդագրություն ստացա Բրիթնիից այն մասին, որ մեծ նորություն ունի ինձ համար. նա պատրաստվում էր մկրտվել և ուզում էր շնորհակալություն հայտնել ինձ իր ընկերը լինելու և լավ օրինակ ծառայելու համար:

Աստված ընտրեց մի ամաչկոտ 15-ամյա տղայի առանց միսիոներական փորձառության և առաջնորդեց նրան կիսվել ավետարանով մեկի հետ, ում Նա գիտեր, որ կընդունի այն: Ես գիտեմ, որ լսելով Սուրբ Հոգուն, մենք բոլորս կարող ենք գտնել մարդկանց մեր շրջապատում, ովքեր սպասում են վերականգնված ավետարանի մասին սովորելուն: Ես գիտեմ, որ եթե մենք օգնենք Տիրոջ մոտ բերել գեթ մեկ հոգի, «որքա՜ն մեծ կլինի [մեր] ուրախությունը նրա հետ [մեր] Հոր արքայությունում» (ՎևՈւ 18.15):