2013
Ուսուցանել և ուսանել ավետարանը
Հուլիս 2013


Այցելող ուսուցիչների ուղերձ, հուլիս 2013

Ուսուցանել և ուսանել ավետարանը

Ուսումնասիրեք այս նյութն աղոթքով և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում դուք այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և Սփոփող Միությունը դարձնել ձեր սեփական կյանքի ակտիվ մասը:Լրացուցիչ տեղեկության համար, այցելեք www.reliefsociety.lds.org:

Հավատք • Ընտանիք • Սփոփանք

Հիսուս Քրիստոսը մեծ ուսուցիչ էր: Նա մեզ համար սահմանեց օրինակ, քանի որ Նա «ուսուցանում էր կանանց բազմության մեջ և անհատապես, փողոցում և ծովեզրին, ջրհորի մոտ և իրենց տներում: Նա ցուցաբերում էր քնքուշ բարություն նրանց նկատմամբ և բժշկում էր նրանց և նրանց ընտանիքի անդամներին»:1

Նա ուսուցանում էր Մարթային և Մարիամին և «հրավիրում էր նրանց դառնալ Իր հետևորդները և ճաշակել փրկությունից` «այդ բարի բաժնից» [Ղուկաս 10.42], որ երբեք չէր վերցվի նրանցից»:2

Մեր վերջին օրերի սուրբ գրություններում Տերը մեզ պատվիրել է «միմյանց ուսուցանել արքայության վարդապետությունը» (ՎևՈւ 88.77): Վարդապետության ուսուցանման և ուսանման վերաբերյալ Չերիլ Ա. Էսպլինը` Երեխաների Միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդականը, ասել է. «Ավետարանի վարդապետությունները ամբողջովին հասկանալ սովորելը կյանքի տևողության գործընթաց է և գալիս է «տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ»(2 Նեփի 28.30)»:3

Եթե մենք մենք սովորենք, ուսումնասիրենք և աղոթենք, մենք կուսուցանենք Սուրբ Հոգու զորությամբ, ով կտանի մեր ուղերձը «մինչև մարդկանց [և կանանց] զավակների սրտերը» (2 Նեփի 33:1):

Սուրբ գրություններից

Ալմա 17.2–3; 31.5; Վարդապետություն և Ուղտեր 42.12–13; 84.85

Մեր պատմությունից

Մեր նախկին մարգարեները մեզ հիշեցրել են, որ մենք՝ որպես կանայք ունենք ուսուցչի կարևոր դեր տանը և Եկեղեցում: 1979թ. սեպտեմբերին Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը (1895–1985) խնդրեց մեզ դառնալ «քույր բիբլիագետներ»: Նա ասել է. «Դարձեք սուրբ գրքերի մասնագետներ` ոչ թե մյուսներին ցածրացնելու, այլ բարձրացնելու համար: Ի վերջո, ո՞վ ավելի մեծ կարիք ունի «գանձելու» ավետարանի ճշմարտությունները (որոնք կարող են կիրառել իրենց կարիքի պահին), քան կանայք և մայրերը, ովքեր այդքան շատ խնամում և սովորեցնում են»:4

Մենք բոլորս ուսուցիչներ և ուսանողներ ենք: Երբ մենք ուսուցանում ենք սուրբ գրություններից և մեր կենդանի մարգարեների խոսքերից, մենք կարող ենք օգնել ուրիշներին գալ դեպի Քրիստոսը: Երբ ընդգրկվում ենք սովորելու գործընթացի մեջ` իմաստալից հարցեր տալով և հետո լսելով, մենք կարող ենք գտնել պատասխաններ, որ բավարարում են մեր անձնական կարիքները:

Ի՞նչ կարող եմ ես անել:

  1. Ինչպե՞ս եմ ես պատրաստվում ավելի լավ ուսուցիչ լինելու համար:

  2. Կիսվու՞մ եմ ես արդյոք իմ վկայությամբ այն քույրերի հետ, ում մասին հոգ եմ տանում:

Հղումներ

  1. Իմ արքայության դուստրերը. Սփոփող Միության պատմությունը և աշխատանքը (2011), 3:

  2. Իմ արքայության դուստրերը, 4:

  3. Չերիլ Ա. Էսպլին` «Ուսուցանել մեր երեխաներին հասկանալ », Լիահոնա և Ensign, մայիս, 12, 2012թ.:

  4. Սպենսեր Վ. Քիմբալ, Իմ Արքայության Դուստրերը, 50: