Հավատքով առաջնորդվել
նախորդ հաջորդ

Երիտասարդներ

Հավատքով առաջնորդվել

Հեղինակն ապրում է Հյուսիսային Կարոլինայում, ԱՄՆ:

Ես երբեք չեմ մոռանա ԱՄՆ-ում Նեբրասկայի Վինթերս Քվոթերսում հողի վրայով քայլելը, որտեղ տարիներ առաջ ռահվիրաներն են ապրել: Հողը սուրբ էր թվում, կարծես, ես այցելում էի բացօդյա տաճար:

Աչքերս արցունքով լցվեցին` մշուշելով տեսողությունս: Տեսա մի արձան, բայց չկարողացա նշմարել անձանց: Երբ մաքրեցի արցունքներս, տեսա մի տղամարդ և կին, ում դեմքերին թախիծ կար: Երբ ավելի մոտիկից նայեցի, տեսա նորածնի կերպարը` պառկած գերեզմանում` նրանց ոտքերի մոտ:

Այս տեսարանից լցվեցի շատ հույզերով` տխրությամբ, զայրույթով, երախտագիտությամբ և ուրախությամբ: Ես ուզում էի հեռացնել այդ սրբերի զգացած ցավը, բայց, միևնույն ժամանակ, երախտապարտ էի այն ամենի համար, որ նրանք զոհաբերել էին հանուն ավետարանի:

Վինթերս Քվոթերսում իմ փորձառությունն օգնեց ինձ հասկանալ, որ Երկնային Հայրը տալիս է ավետարանը Իր զավակներին, և ընտրության իրավունք է տալիս նրանց վարվել դրա հետ այնպես, ինչպես կամենան: Այդ երեխայի ծնողները կարող էին ընտրել ավելի հեշտ ընթացք: Մարգարեին հետևելը և ավետարանով ապրելը պահանջում էր այս ռահվիրաներից առաջ գնալ, նույնիսկ եթե դա նշանակում էր թաղել իրենց երեխային: Բայց նրանք ընտրեցին ավետարանը իրենց կյանք տանել և ընդունեցին իրենց մարտահրավերները: Ես սովորեցի, որ սրբերի նվիրվածությունն ավետարանի նկատմամբ և իրենց առաջ ընթանալու վճռականությունն առաջնորդվում էր հավատքով և հույսով` հույս դեպի պայծառ ապագա, և հավատք, որ Տերը գիտեր նրանց և կարող էր մեղմացնել իրենց ցավը: