2013
Ակտիվացում
Մարտ 2013


Այցելող ուսուցիչների ուղերձ, մարտ 2013

Ակտիվացում

Ուսումնասիրեք այս նյութը և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում դուք այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և Սփոփող Միությունը դարձնել ձեր սեփական կյանքի ակտիվ մասը: Լրացուցիչ տեղեկության համար այցելեք www.reliefsociety.lds.org:

Հավատք, Ընտանիք, Սփոփանք

Մեր մարգարեն` Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, մեզ խրախուսել է «օգնության հասնել և փրկել նրանց, ովքեր ունեն մեր օգնության կարիքը և բարձրացնել նրանց ավելի բարձր և ավելի լավ ճանապարհի վրա: … Դա Տիրոջ աշխատանքն է, և երբ մենք Տիրոջ ծառայության մեջ ենք, … մենք լիազորված ենք ունենալու Տիրոջ օգնությունը»: 1

Շատ տարիներ առաջ Լավին Քալը և նրա այցելությամբ ուսուցանելու զուգընկերը այցելեցին քիչ-ակտիվ մի քրոջ: Նրանք թակեցին դուռը և մի երիտասարդ մայր տեսան`լոգանքի խալաթը հագին: Նա կարծես հիվանդ լիներ, սակայն նրանք շուտով հասկացան, որ նրա խնդիրը ալկոհոլն էր: Այցելող ուսուցիչները նստեցին և խոսեցին դժվարությունների միջով անցնող երիտասարդ մոր հետ:

Հեռանալուց հետո նրանք ասացին. «Նա Աստծո զավակն է: Մենք նրան օգնելու պարտավորություն ունենք»: Ուստի, նրանք սկսեցին հաճախ հանդիպել: Ամեն անգամ նրանք կարողանում էին տեսնել և զգալ լավ փոփոխություն: Նրանք խնդրեցին քրոջը այցելել Սփոփող Միություն: Չնայած դժկամությանը, նա ի վերջո սկսեց կանոնավորապես հաճախել: Քաջալերումից հետո նա և նրա ամուսինը և դուստրը եկեղեցի հաճախեցին: Ամուսինը զգաց Սուրբ Հոգին: Նա ասաց. «Ես պատրաստվում եմ անել այն, ինչ խորհուրդ է տալիս եպիսկոպոսը»: Այժմ նրանք ակտիվ են Եկեղեցում և կնքվել են տաճարում:2

Սուրբ գրություններից

3 Նեփի 18.32, Վարդապետություն և Ուխտեր 84.106, 138.56

Մեր պատմությունից

Նրանց օգնելը, ովքեր մոլորվել են, վերադառնալ Հիսուս Քրիստոսի ավետարանին, միշտ եղել է Վերջին Օրերի Սրբերի և Սփոփող Միության անդամ լինելու մասը: Նախագահ Բրիգամ Յանգն(1801–77) ասել է. «Եկեք կարեկցանքով լցվենք իրար հանդեպ, և թող նրանք, ովքեր կարող են տեսնել, առաջնորդեն կույրերին այնքան ժամանակ, մինչև նրանք ինքնուրույն կկարողանան տեսնել ճանապարհը»:3

Էլիզա Ռ. Սնոուն` Սփոփող Միության գերագույն նախագահը, երախտագիտությամբ էր խոսում միմյանց ամրացնելու Օգդեն, Յուտա ԱՄՆ, քույրերի ջանքերի մասին: «Ես քաջատեղյակ եմ, որ մեծ նվիրատվություն է կատարվել, [ինչ վերաբերվում է ծառայությանը], որը երբեք չի գրանցվի [ռեկորդներ] գրքերում», - ասել է նա: Սակայն գիտակցելով, որ երկնային գրառումներ են պահվում քույրերի աշխատանքի վերաբերյալ, երբ նրանք օգնության են հասնում նրանց, ում սրտերը սառել են, նա ասել է. «Նախագահ Ջոզեֆ Սմիթն ասել է, որ այս կազմակերպությունը ստեղծվել է հոգիներ փրկելու համար: … Մի այլ գիրք է պահվում ձեր հավատքի, ձեր բարության, ձեր լավ գործերի և խոսքերի մասին: … Ոչինչ չի կորչում»:4

Հղումներ

  1. Թոմաս Ս. Մոնսոն, «Ծառայության սուրբ կոչումը», Լիահոնա, մայիս 2005, 55, 56:

  2. Նամակ Սփոփող Միության գերագույն նախագահությանը Լավեն Քալի դստեր կողմից:

  3. Բրիգամ Յանգ, Իմ արքայության դուստրերը. Սփոփող Միության պատմությունը և աշխատանքը (2011), 107:

  4. Էլիզա Ռ. Սնոու, Իմ արքայության դուստրերը, 83:

Ի՞նչ կարող եմ ես անել:

  1. Ես կարողանո՞ւմ եմ ինքնավստահ կերպով խնդրել քիչ-ակտիվ քրոջը ինձ հետ հաճախել Սփոփող Միության ժողովին:

  2. Քույրերը, ում ես այցելում եմ, վստահո՞ւմ են ինձ, որպեսզի հարցեր տան ավետարանի վերաբերյալ: