2013
Խաղաղվիր
Մարտ 2013


Առաջին Նախագահության ուղերձ, մարտ 2013

Խաղաղվիր

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

Մի քանի տարի առաջ մի օր գրասենյակում հարցերը կարգավորելուց հետո ես ուժեղ զգացողություն ունեցա այցելելու մի ծեր այրի կնոջ, ով Սոլթ Լեյք Սիթիի ծերանոցում էր: Ես գնացի ուղիղ այնտեղ:

Երբ ես գնացի նրա սենյակ, ես այն դատարկ գտա: Ես հարցրեցի աշխատակիցներից մեկին, թե որտեղ էր նա և ինձ առաջնորդեցին դեպի հանգստի սրահ: Այնտեղ ես գտա այս բարի այրուն, ում այցելել էին նրա քույրն ու մեկ այլ ընկեր: Մենք միասին հաճելի զրույց ունեցանք:

Երբ մենք խոսում էինք, մի մարդ մոտեցավ սենյակի դռանը` վաճառող ավտոմատ սարքից սոդայաջուր վերցնելու համար: Հենց նա նկատեց ինձ` ասաց. «Օհ, դուք Թոմ Մոնսոնն եք»:

«Այո»,- պատասխանեցի ես: «Իսկ դուք նման եք Հեմինգուեյին»:

Նա ասաց, որ Ստեֆեն Հեմինգուեյն էր` Ալֆրեդ Իջին Հեմինգուեյի որդին, ով ծառայել էր որպես իմ խորհրդական, երբ տարիներ առաջ ես եպիսկոպոս էի, և ում ես կոչում էի Ջին: Ստեֆենն ասաց ինձ, որ իր հայրն այնտեղ էր` այդ նույն հաստատությունում, և մոտ էր մահվանը: Ջինը կանչում էր իմ անունը, և ընտանիքը ցանկանում էր կապվել ինձ հետ, սակայն չէր կարողանում գտնել իմ հեռախոսահամարը:

Ես անմիջապես ներողություն խնդրեցի և Ստեֆենի հետ գնացի իմ նախկին խորհրդականի սենյակը, որտեղ հավաքված էին նաև նրա մյուս երեխաները, իսկ նրա կինը մահացել էր մի քանի տարի առաջ: Ընտանիքի անդամները հանգստի սենյակում Ստեֆենի հետ իմ հանդիպումն ընդունեցին որպես մեր Երկնային Հոր կողմից պատասխան իրենց մեծ ցանկությանը, որ ես տեսնեի իրենց հորը նախքան նրա մահանալը և պատասխանեի նրա կանչին: Ես նույնպես զգացի, որ սա էր պատճառը, քանի որ եթե Ստեֆենը չմտներ այն սենյակը, որտեղ ես էի, ճիշտ այն ժամին, երբ նա եկավ, ես նույնիսկ չէի էլ իմանա, որ Ջինը այդ հաստատությունում էր:

Մենք նրան օրհնություն տվեցինք: Իշխում էր խաղաղության հոգին: Մենք հաճելի տեսակցություն ունեցանք, որից հետո ես հեռացա:

Հաջորդ առավոտ հեռախոսազանգը հայտնեց, որ Ջին Հեմինգուեյը մահացել էր իր որդու և իմ կողմից օրհնություն ստանալուց ընդամենը 20 րոպե հետո:

Ես մտքում երախտագիտության աղոթք հղեցի Երկնային Հորը Իր առաջնորդող ազդեցության համար, որը հուշեց ինձ այցելել ծերանոց և առաջնորդեց դեպի իմ թանկագին ընկեր Ալֆրեդ Իջին Հեմինգուեյի մոտ:

Ես կարծում եմ, որ Ջին Հեմինգուեյի մտքերն այդ երեկո, երբ մենք վայելում էինք Հոգու ջերմությունը, խոնարհաբար աղոթում և քահանայության օրհնություն տալիս, արձագանքում էին «Տեր, փոթորիկը մոլեգնում է» օրհներգի բառերը.

Մնա ինձ հետ, օրհնյալ Փրկիչ,

Մի հեռացիր ինձանից,

Եվ ես օրհնյալ ապաստան կգտնեմ,

երանելի հանգիստ կառնեմ:

Ես մինչև այժմ սիրում եմ այդ օրհներգը և վկայում եմ մխիթարության համար, որ այն տալիս է.

Ոչ կատաղի ծովի ցասումը,

չար ոգիները, մարդիկ, ոչ ջուրը

կարող են խորտակել նավը, ուր պառկած է

Ջրերի,երկրի, երկնքի Տերը:

Ամեն բան կհնազանդվի քեզ.

Խաղաղվիր:1

Արցունքների և փորձությունների, վախերի և տառապանքների, սիրելիներին կորցնելու խոր վշտի և միայնության մեջ կա վստահություն, որ կյանքը հավիտենական է: Մեր Տերն ու Փրկիչը կենդանի վկա է, որ դա այդպես է:2 Սուրբ Գրքի Նրա խոսքերը հաստատում են. «Դադարեցէք եւ ճանաչեցէք, որ ես եմ Աստուած» (Սաղմոս ԽԶ.10): Ես վկայում եմ այս ճշմարտության մասին:

Հղումներ

  1. “Master, the Tempest Is Raging,” Hymns, no. 105.

  2. Տես Richard L. Evans, “So Let Us Live to Live Forever,” New Era, July 1971, 18:

Ուսուցանում այս ուղերձից

Այս ուղերձը կարող է մխիթարել նրանց, ովքեր կորցրել են սիրելիին կամ նրանց, ովքեր տառապում են փորձության պատճառով: Ի լրում Նախագահ Մոնսոնի ուղերձի, խորհեք հետևյալ սուրբ գրություններից մեկով կիսվելու մասին, ելնելով նրանց կարիքներից, ում դուք ուսուցանում եք. Հոբ ԺԹ. 25–26, Ա Կորնթացիս ԺԵ.19–22, Մոսիա 24.13–15, Վարդապետություն և Ուխտեր 122.7–9: Եթե ոգեշնչում զգաք, դուք կարող եք վկայել խաղաղության մասին, որը Տերը տվել է ձեզ ձեր փորձությունների ժամանակ: