2011
Բավականաչափ գումար
Հունիս 2011


Երիտասարդներ

Բավականաչափ գումար

Ես հանդիպեցի միսիոներներին, երբ 17 տարեկան էի: Այդ ժամանակ ես և ավագ եղբայրս միասին էինք ապրում: Մեր մայրը մահացել էր մեկ տարի առաջ և կյանքը դժվար էր: Երբ միսիոներները սովորեցրեցին ինձ, ես կարող էի տեսնել, որ Եկեղեցին էր այն միակ բանը, ինչը ես միշտ փնտրել էի: Բայց իմ ընկերների ազդեցությունը խանգարեց ինձ կիրակի օրերը Եկեղեցի գնալ:

Մի անգամ ես գնացի շաբաթվա ընթացքում Եկեղեցու միջոցառման: Ինձ մեծապես ուրախացրեց բոլոր երիտասարդների ծիծաղելն ու խաղալը տեսնելը: Միսիոներները երիտասարդների հետ միասին, օգտվելով այդ հնրավորությունից, ինձ ավետարանի դաս սովորեցրեցին, և ես շատ լավ եմ զգում, որ որոշեցի մկրտվել:

Բայց նույնիսկ Եկեղեցուն միանալուց հետո ես դժվարությունների հանդիպեցի: Ես քաղաքի այդ մասում Եկեղեցու միակ անդամն էի և ապրում էի հավաքատնից շատ հեռու: Իմ ոչ անդամ ընկերները այլևս ցանկություն չունեին ինձ հետ շփվելու: Երբ ես ինձ միայնակ զգացի, ես աղոթեցի և զգացի Տիրոջ սերը:

Ամեն ամիս ես ստանում էի մի փոքր գումար իմ մոր թողած դրամական միջոցներից: Դժվար էր այդքան քիչ գումարով ինքս ինձ ապահովելը: Բայց ես վճռեցի հնազանդ լինել: Ես վճարեցի տասանորդ և նաև պետք է վճարեի սեմինարիայի և Կիրակնօրյա ժողովների ճանապարհածախսը: Ես չէի հասկանում, թե ինչպես, բայց ամսվա վերջում ես տեսնում էի, որ գումարը բավականացրել է այդ ամենի համար:

Ես գիտեմ, որ ես օրհնվել եմ տասանորդ վճարելով: Այս պատվիրանին հնազանդվելը օգնել է ինձ ստանալ ավելի ամուր վկայություն, միսիա ծառայել և օրհնություններ ստանալ, ինչն օգնել է ինձ ամրացնել նոր անդամներին, ովքեր դժվարությունների են հանդիպում: