2010
Ուղեցույց, որը կօգնի մեզ տուն վերադառնալ
Սեպտեմբեր 2010


Երեխաներ

Ուղեցույց, որը կօգնի մեզ տուն վերադառնալ

Ինչպե՞ս դուք ձեզ կզգայիք, եթե մոլորվեիք և չիմանայիք տուն՝ ձեր ընտանիք վերադառնալու ճանապարհը: Դուք ուրախ կլինեի՞ք, եթե կարողանայիք հետևել ինչ-որ մեկին, ով կարող էր ձեզ ցույց տալ ճանապարհը: Նախագահ Այրինգն ասում է, որ Մորմոնի Գիրքը նման է ուղեցույցի, որն օգնում է մեզ վերադառնալ տուն՝ Երկնային Հոր մոտ:

Ստորև որոշ բաներ են, որ Մորմոնի Գիրքը մեզ ասում է, որ մենք պետք է անենք՝ տուն վերադառնալու համար: Կարդացեք 2 Նեփի 31.10,11,20: Ստորև գտնվող յուրաքանչյուր արտահայտության տակ գրեք Մորմոնի Գրքի ճիշտ հատվածը: Հատվածներից մեկը դուք պետք է օգտագործեք երկու անգամ:

Ապաշխարեք և մկրտվեք:

Ունեցեք պայծառ հույս:

Սիրեք Աստծուն և բոլոր մարդկանց:

Հետևեք Քրիստոսին: