2010
Երգեք ձեր ամենաքաղցր երգը
Հունիս 2010


Երեխաներ

Երգեք ձեր ամենաքաղցր երգը

Նախագահ Մոնսոնը պատմում է Քույր Մակքիի երեք դեղձանիկների մասին: Երկուսը ամբողջովին դեղին էին: Նրանք կատարյալ տեսք ունեին: Երրորդը կատարյալ տեսք չուներ, որովհետև թևերին մոխրագույն պուտեր ուներ: Սակայն Քույր Մակքին սիրում էր նրան, որովհետև նա շատ քաղցր էր երգում:

Ոմանք մտածում են, թե իրենք այդքան գեղեցիկ կամ խելացի չեն, որքան մյուսները: Սակայն յուրաքանչյուրն էլ թանկ է Տիրոջ համար: Մենք կարող ենք հավատարիմ ու համարձակ լինել և, մեր տաղանդներն օգտագործելով, ծառայել մյուսներին: Այդ ժամանակ մենք նմանվում ենք մոխրագույն թևերով դեղձանիկներին: Կատարյալ չլինելով հանդերձ մենք երգում ենք մեր ամենաքաղցր երգը:

Գրեք երեք ուղի, թե ինչպես կարող ենք մեր ամենաքաղցր երգը երգել Տիրոջ համար:

Ես կարող եմ իմ ամենաքաղցր երգը երգել Տիրոջ համար.