2010
Ձեր հայրապետական օրհնությունը
Փետրվար 2010


Երիտասարդներ

Ձեր հայրապետական օրհնությունը

Նախագահ Մոնսոնը հայրապետական օրհնությունը նկարագրել է որպես «անձնական Լիահոնա, որը կգծի ձեր ուղին և ցույց կտա ճանապարհը»: Այսպիսով, ի՞նչ է այդ օրհնությունը և ինչպես կարող է այն ուղղորդել ձեր կյանքը:

Ի՞նչ է հայրապետական օրհնությունը:

Ձեր օրհնությունն ունի երկու նպատակ: Առաջինը, այն հայտնում է ձեր տոհմագիծը, կամ թե Իսրայելի տան որ ցեղին եք պատկանում: Երկրորդ, այն պարունակում է տեղեկություն, որը կուղորդի ձեզ: Ձեր օրհնությունը հավանաբար կպարունակի խոստումներ, հորդորներ և զգուշացումներ:

Ի՞նչ տարիքում պետք է ես ստանամ իմ օրհնությունը:

Դրա համար սահմանված տարիք գոյություն չունի, սակայն դուք պետք է այնքան հասուն լինեք, որպեսզի գնահատեք այդ օրհնության սուրբ բնույթը: Շատ անդամներ դեռ վաղ պատանեկության տարիքից սկսում են մտածել իրենց օրհնությունը ստանալու մասին:

Ինչպե՞ս կարող եմ ստանալ օրհնությունը:

Սկզբում զրուցեք ձեր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հետ: Եթե պատրաստ եք և արժանի, դուք երաշխավորագիր կստանաք: Դրանից հետո, դուք կարող եք պայմանավորվածություն ձեռք բերել ձեր տարածքի հայրապետի հետ:

Ի՞նչ պետք է անեմ իմ օրհնության հետ:

Պահեք այն ապահով տեղում և հաճախակի կարդացեք: Հիշեք. ձեր օրհնությունը սուրբ է և անձնական: Դուք կարող եք անմիջապես կիսվել դրանով ընտանիքի անդամների հետ, սակայն չպետք է հրապարակավ կիսվեք ձեր օրհնությամբ: Ինչպես նաև, ձեր հայրապետական օրհնության մեջ նշված բոլոր օրհնությունները հիմնվում են ձեր հավատարմության և Տիրոջ ժամանակի վրա: