2010–2019 թթ․
Քվորում․ պատկանելության խումբ
2019 թվականի ապրիլի գերագույն համաժողով


Քվորում․ պատկանելության խումբ

Տերը ցանկանում է, որ դուք ամուր քվորում ձևավորեք։ Մինչ Նա հավաքում է իր զավակներին, նրանց անհրաժեշտ է մի միջավայր, որը իրենցն է և որտեղ նրանք կաճեն։

2010 թվականին Անդրե Սեբակոն ճշմարտություն փնտրող մի երիտասարդ էր։ Նա երբեք սրտաբուխ չէր աղոթել, բայց այս անգամ որոշեց փորձել։ Կարճ ժամանակ անց, նա հանդիպեց միսիոներներին։ Նրանք Անդրեին Մորմոնի գրքի նկարով մի հուշաթերթիկ նվիրեցին։ Անդրեն ինչ-որ բան զգաց և հարցրեց միսիոներներին, թե արդյոք կարող է գնել այդ գիրքը։ Նրանք ասացին, որ գիրքը նվեր կտան, եթե Անդրեն այցելի եկեղեցի։1

Անդրեն մենակ այցելեց Բոցվանա քաղաքի այն ժամանակ նոր ձևավորված Մոչուդի ճյուղը (Աֆրիկա): Չնայած ճյուղը նոր էր, բայց ամուր համախմբված էր մոտ 40 հաճախող անդամներով։2 Նրանք գրկաբաց ընդունեցին Անդրեին։ Նա անցավ միսիոներական զրույցները և մկրտվեց։ Դա հրաշալի փորձառություն էր։

Իսկ հետո, ի՞նչ։ Ինչպե՞ս էր Անդրեն ակտիվ մնալու։ Ո՞վ էր օգնելու նրան իր ուխտի ճանապարհին։ Հարցի պատասխաններից մեկն է՝ քահանայության նրա քվորումը։3

Քահանայության ամուր քվորումը շահեկան է յուրաքանչյուր քահանայություն կրողի համար, անկախ հանգամանքներից։ Ահարոնյան քահանայություն կրող իմ երիտասա՛րդ եղբայրներ, Տերը ցանկանում է, որ դուք ամուր քվորում՝ պատկանելության մի խումբ ձևավորեք յուրաքանչյուր երիտասարդի համար, մի միջավայր, որտեղ Տիրոջ Հոգին ներկա է, մի միջավայր, որտեղ քվորումի բոլոր անդամները ընդունված ու գնահատված են զգում։ Տերը հավաքում է իր զավակներին և նրանց անհրաժեշտ է մի միջավայր, որը նրանք կզգան, որ իրենցն է ու կաճեն։

Քվորումի նախագահության յուրաքանչյուր անդամ առաջնորդում է՝ ոգեշնչում փնտրելով4 և սեր ու եղբայրություն զարգացնելով քվորումի բոլոր անդամների միջև։ Դուք հատուկ ուշադրություն եք դարձնում նոր անդամներին, քիչ ակտիվ անդամներին կամ առանձնահատուկ կարիքներ ունեցող անդամներին։5 Քահանայության զորությամբ դուք ամուր քվորում եք ձևավորում։6 Եվ ամուր միաբան քվորումը մեծապես փոխում է երիտասարդ տղայի կյանքը։

Երբ Եկեղեցին հայտարարեց, որ ավետարանը սովորելու լավագույն վայրը տունն է,7 ոմանք մտածեցին Անդրեի նման անդամների մասին ու հարց տվեցին․ «Իսկ ի՞նչ կլինի նրանց հետ, ովքեր սերվում են այն ընտանիքներից, որտեղ ավետարանը չեն ուսումնասիրում և որտեղ տանը չկա ավետարանը սովորելու և ապրելու միջավայր»։ Մի՞թե նրանք աչքաթող են արվում։

Ո՛չ: Ոչ ոքի չպետք է աչքաթող անել։ Տերը սիրում է յուրաքանչյուր պատանու և յուրաքանչյուր աղջկա։ Որպես քահանայություն կրողներ՝ մենք Տիրոջ ձեռքերն ենք: Տնակենտրոն ջանքերին Եկեղեցու կողմից աջակցողը մենք ենք։ Երբ տան աջակցությունը սահմանափակ է, քահանայության քվորումը և մյուս ղեկավարներն ու ընկերները հետևում ու աջակցում են յուրաքանչյուր անհատի և ընտանիքի։

Ես տեսել եմ, թե ինչպես է դա գործում։ Անձամբ զգացել եմ դա ինձ վրա: Երբ վեց տարեկան էի, ծնողներս բաժանվեցին, և հայրս թողեց մորս հինգ փոքր երեխայի հետ: Մայրս սկսեց աշխատել` մեզ ապահովելու համար: Մի ժամանակաշրջան նա ստիպված էր երկրորդ տեղ աշխատել, ինչպես նաև լրացուցիչ կրթություն ստանալ: Մեզ դաստիարակելու համար նա շատ ժամանակ չուներ: Բայց մեր տատն ու պապը, քեռիներն ու մորաքույրները, եպիսկոպոսներն ու տնային ուսուցիչները օգնեցին իմ հրեշտակ մայրիկին:

Եվ ես քվորումի անդամ էի։ Անչափ երախտապարտ եմ իմ ընկերներին՝ քվորումի եղբայրներիս, ովքեր սիրել ու աջակցել են ինձ: Իմ քվորումը պատկանելության խումբ էր: Հնարավոր է, ոմանք ինձ երկարաժամկետ հոգս ու անհանգստություն էին համարում իմ ընտանիքի իրավիճակի պատճառով։ Գուցե, իսկապես այդպես էր: Բայց քահանայության քվորումը փոխեց այդ կարծրատիպը: Մեր քվորումը հավաքվեց իմ շուրջ և անսահման օրհնեց իմ կյանքը:

Երկարաժամկետ հոգս ու անհանգստություն պատճառող շատ մարդիկ կան մեր շրջապատում։ Գուցե բոլորս ինչ-որ առումով այդպիսին ենք։ Սակայն յուրաքանչյուրս ունենք քվորում՝ մի միջավայր, որտեղ կարող ենք ուժ ստանալ և զորացնել ուրիշներին։ Քվորումում «բոլորը մեկի համար են, մեկը՝ բոլորի»։8 Դա այն միջավայրն է, որտեղ ծառայելով Աստծուն, մենք ուսուցանում ենք մեկմեկու, ծառայում ենք մարդկանց և միասնություն ու եղբայրություն ենք ձևավորում:9 Դա մի միջավայր է, որտեղ հրաշքներ են տեղի ունենում։

Կցանկանայի ձեզ պատմել Անդրեի քվորումում՝ Մոչուդի ճյուղում կատարված մի քանի հրաշքների մասին: Մինչ կկիսվեմ այդ օրինակով, փնտրեք սկզբունքներ, որոնք, կիրառելու դեպքում, կամրացնեն քահանայության յուրաքանչյուր քվորում:

Անդրեի մկրտությունից հետո նա սկսեց ուղեկցել միսիոներներին, մինչ նրանք ուսուցանում էին չորս այլ երիտասարդների, որոնք նույնպես մկրտվեցին: Այժմ կար հինգ երիտասարդ տղա: Նրանք սկսեցին ուժեղացնել միմյանց և իրենց ճյուղը:

Շուտով վեցերորդ երիտասարդը՝ Տուսոն մկրտվեց։ Տուսոն կիսվեց ավետարանով իր ընկերներից երեքի հետ, և շուտով նրանք դարձան ինը։

Այսպես են հավաքվում Հիսուս Քրիստոսի աշակերտները՝ քիչ-քիչ, իրենց ընկերներին հրավիրելու շնորհիվ։ Հին օրերում, երբ Անդրեասը գտավ Փրկիչին, նա շտապ գնաց գտավ իր եղբայր Սիմոնին և «բերաւ նորան Յիսուսի մօտ»։10 Նույն կերպ, երբ Փիլիպպոսը Քրիստոսի հետևորդ դարձավ, նա հրավեր հղեց իր ընկերոջը՝ Նաթանայելին․ «Եկ եւ տես»։11

Շուտով Մոչուդի ճյուղում 10-րդ երիտասարդը միացավ Եկեղեցուն։ Ապա միսիոներները գտան 11-րդին։ Իսկ 12-րդ երիտասարդը մկրտվեց, նկատելով, որ ավետարանը լավ ադեցություն է թողել իր ընկերների վրա։

Մոչուդի ճյուղի անդամները ցնցված էին։ Այդ երիտասարդները «դարձի եկան դեպի Տերը և միացան եկեղեցուն»:12

Մորմոնի գիրքը նշանակալի դեր ունեցավ նրանց դարձի գործում։13 Թուսոն հիշում է․ «Ես սկսել էի կարդալ Մորմոնի գիրքը․․․․ ամեն անգամ, երբ ազատ էի՝ տանը, դպրոցում, ամենուր»։14

Օրաթիլը ավետարանով հետաքրքրվեց իր ընկերների օրինակի շնորհիվ։ Նա բացատրում է. «[Նրանք] շատարագ էին փոխվում…․ Սկսեցի մտածել, որ դա … կապված էր մի փոքր…․ գրքի հետ, որը նրանք սկսել էին բերել…․ դպրոց։ Ես տեսնում էի, որ նրանք լավ տղաներ են դարձել…․ [Ես] էլ էի ուզում փոխվել»։15

Նկար
Մոչուդի ճյուղը

Բոլոր 12 երիտասարդները հավաքվել ու մկրտվել էին երկու տարվա ընթացքում։ Յուրաքանչյուրը Եկեղեցու միակ անդամն էր իր ընտանիքում։ Սակայն նրանց աջակցում էր Եկեղեցու ընտանիքը, որոնց թվում էին նախագահ Ռակվելան՝16 իրենց ճյուղի նախագահը, երեց և քույր Թեյլորները՝17 տարեց միսիոներական զույգը և եկեղեցու այլ անդամներ։

Եղբայր Ջունիորը՝18 քվորումի ղեկավարը, կիրակի ցերեկը հրավիրում էր երիտասարդներին իր տուն և ուսուցանում էր նրանց: Տղաները միասին ուսումնասիրում էին սուրբ գրությունները և կանոնավոր ընտանեկան երեկո անցկացնում։

Նկար
Անդամներին այցելելիս

Եղբայր Ջունիորը նրանց հետ այցելում էր անդամներին, միսիոներների կողմից ուսուցանվող և այցելության կարիք ունեցող այլ մարդկանց: Բոլոր 12 երիտասարդները նստում էին եղբայր Ջունիորի բեռնատարի հետևում: Նա երկու կամ երեք հոգու իջեցնում էր մի տան մոտ, իսկ ավելի ուշ կրկին վերցնում էր նրանց:

Չնայած երիտասարդները նոր էին սովորում ավետարանի մասին և չէին կարծում, որ շատ բան գիտեն, եղբայր Ջունիորը նրանց պատվիրում էր իրենց իմացած մեկ-երկու բանով կիսվել նրանց հետ, ում այցելում էին։ Այս պատանի քահանայություն կրողները ուսուցանում էին, աղոթում էին և օգնում էին հսկել եկեղեցին։19 Նրանք կատարում էին քահանայության իրենց պարտականությունները և վայելում էին ծառայելու բերկրանքը։

Նկար
Եղբայրության ջոկը

Անդրեն ասել է․ «Մենք միասին աղոթում էինք, ծիծաղում էինք, արտասվում էինք և դարձել էինք եղբայրներ»։20 Իրականում նրանք իրենց կոչում էին «Եղբայրության ջոկ»։

Միասին նրանք նպատակ էին դրել, որ բոլորը միսիա ծառայեն։ Քանի որ նրանք Եկեղեցու միակ անդամն էին ընտանիքում, բոլորն էլ բազմաթիվ խոչընդոտներ ունեին հաղթահարելու, սակայն նրանք միմյանց օգնում էին դրանք հաղթահարել։

Մեկ առ մեկ այդ երիտասարդ տղաները միսիայի կանչ ստացան։ Առաջին գնացածները նամակներ էին գրում նրանց, ովքեր պատրաստվում էին՝ կիսվելով փորձառություններով և քաջալերելով նրանց ծառայել։ Տղաներից տասնմեկը ծառայեցին միսիայում։

Երիտասարդները կիսվեցին ավետարանով իրենց ընտանիքների հետ։ Դարձի եկան ու մկրտվեցին նրանց մայրերը, քույրերը, եղբայրները, ընկերները, ինչպես նաև շատ մարդիկ, ում նրանք ուսուցանեցին միսիայի ընթացքում։ Հրաշքներ տեղի ունեցան և անհամար կյանքեր օրհնվեցին։

Լսում եմ, ինչպես ոմանք մտածում են, թե նման հրաշք հնարավոր է միայն Աֆրիկայի նման վայրում, որտեղ պարարտ հող կա, և որտեղ Իսրայելի հավաքումն արագանում է։ Սակայն, ես վկայում եմ, որ Մոչուդի ճյուղում կիրառված սկզբունքները ճշմարիտ են ամեն տեղ։ Որտեղ էլ որ լինեք, ձեր քվորումը կարող է աճել ակտիվության և ավետարանով կիսվելու շնորհիվ։ Երբ անգամ մեկ աշակերտը ընկերոջը ձեռք է մեկնում, նրանք կարող են երկուսը դառնալ։ Երկուսը կարող են դառնալ չորս։ Չորսը կարող են դառնալ ութ։ Եվ ութը կարող են դառնալ տասներկու։ Ճյուղերը կարող են ծխեր դառնալ։

Նկար
Մոչուդի ծուխը

Փրկիչն ուսուցանել է, որ «Ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունովը ժողովուած լինին…․ ես այնտեղ նորանց մէջ եմ»։21 Երկնային Հայրը նախապատրաստում է մարդկանց մտքերն ու սրտերը մեր ողջ շրջապատում։ Մինչ մարդիկ Փրկչին ճանաչելու ճանապարհին են, մենք կարող ենք հետևել Հոգու հուշումներին, ընկերության ձեռք մեկնել, կիսվել ճշմարտությամբ, հրավիրել կարդալ Մորմոնի Գիրքը և սիրել ու աջակցել նրանց։

Արդեն 10 տարի է, որ Մոչուդիի «Եղբայրության ջոկը» միասին սկսել է իր ճամփորդությունը և նրանք դեռևս եղբայրների ջոկատ են։

Կատլեգոն ասել է․ «Անգամ հեռավորության վրա մենք պատրաստ ենք մեկմեկու օգնության ձեռք մեկնել»։22

Ես աղոթում եմ, որ յուրաքանչյուրս ընդունենք Տիրոջ հետ միանալու հրավերը քահանայության մեր քվորումներում, որպեսզի յուրաքանչյուր քվորում դառնա մի պատկանելիության խումբ, հավաքման մի վայր և աճելու միջավայր։

Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է, և սա Նրա աշխատանքն է։ Այդ մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Տես Mark and Shirley Taylor, comp., The Band of Brothers (Mochudi Branch conversion stories and testimonies, 2012–13), 4, Church History Library, Salt Lake City:

  2. Personal correspondence, Letanang Andre Sebako, Band of Brothers resource files, 2011–19, Church History Library, Salt Lake City.

  3. Նախագահ Բոյդ Ք Փաքերն ասել է․ «Երբ մարդ քահանայություն է կրում, նա իրենից մեծ մի բանի է պատկանում։ Այն իրենից անկախ է, որի հանդեպ նա կարող է լիարժեք նվիրավածություն դրսևորել» (“The Circle of Sisters,” Ensign, Nov. 1980, 109–10)։

  4. Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը բացատրել է, թե ինչպես հայտնություն փնտրենք, և ապա հաստատել է․ «Երբ կրկնեք այս գործընթացը օրեցօր, ամիս առ ամիս, տարեց տարի, դուք «կաճեք հայտնության սկզբունքի մեջ» («Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018, 95․ տես նաև Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 132)։

  5. See Handbook 2: Administering the Church (2010), 8.3.2.

  6. Կան նաև այլ օգնողներ, ներառյալ եպիսկոպոսության անդամները և խորհրդատուները։ Երեց Ռոնալդ Ա․ Ռասբենդը նկատել է, որ 2018թ․ մարտի 31-ին հայտարարված Մելքիսեդեկյան Քահանայության քվորումների վերակազմավորման օրհնություններից մեկը «եպիսկոպոսին հնարավորություն տալն է, որ ավելի շատ պատասխանատվություն պատվիրակեն երեցների քվորումի և Սփոփող Միության նախագահներին, որպեսզի եպիսկոպոսը և նրա խորհրդականները կարողանան կենտրոնանալ իրենց առաջնային պարտականությունների վրա, մասնավորապես, ղեկավարելով երիտասարդ կանանց և Ահարոնյան Քահանայություն կրող երիտասարդ տղամարդկանց»: («Տե՛ս, արքայական զորքը» Լիահոնա, մայիս 2018, 59)։ Հրեշտակները նույնպես օգնության կհասնեն։ Ահարոնյան քահանայությունը կրում է հրեշտակների սպասավորության բանալիները (տես Վարդապետություն և Ուխտեր 13․1, տես նաև Dale G. Renlund and Ruth Lybbert Renlund, The Melchizedek Priesthood [2018], 26)։ Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդը ասել է․ «Սովորաբար, [սպասավորող հրեշտակները] տեսանելի չեն: Երբեմն տեսանելի են։ Սակայն, տեսանելի, թե ոչ տեսանելի, նրանք միշտ մոտիկ են։ Երբեմն նրանց հանձնարարությունները շատ վիթխարի են և կարևորություն ունեն ողջ աշխարհի համար։ Երբեմն ուղերձներն ավելի անձնական են: Ժամանակ առ ժամանակ, հրեշտակների նպատակը զգուշացնելն է: Սակայն ավելի հաճախ` մխիթարելն է, ցույց տալ գթառատ ուշադրություն, առաջնորդություն դժվար պահերին» (“The Ministry of Angels,” Լիահոնա, Nov. 2008, 29): Եթե նմանատիպ օգնության կարիք ունեք, «խնդրեք և կտրվի» (Հովհաննես 16․24

  7. Տես Ռասսել Մ․ Նելսոն, «Ներածական ելույթ», Լիահոնա, նոյեմբեր 2018, 7–8։

  8. Տես Ալեքսանդր Դյումա, «Երեք հրացակիրները» (1844)։

  9. See Handbook 2, 8.1.2.

  10. Տես Հովհաննես 1․40-42։

  11. Տես Հովհաննես 1․43-46։

  12. 3 Նեփի 28․23:

  13. See D. Todd Christofferson, “The Power of the Book of Mormon” (address given at the seminar for new mission presidents, June 27, 2017)։

  14. Thuso Molefe, in Taylor, The Band of Brothers, 22.

  15. Oratile Molosankwa, in Taylor, The Band of Brothers, 31–32.

  16. Lucas Rakwela, Mochudi, Botswana.

  17. Mark and Shirley Taylor, Idaho, USA.

  18. Cilvester Junior Kgosiemang, Mochudi, Botswana.

  19. Տես Վարդապետություն և Ուխտեր 20.46–47, 53–54:

  20. Personal correspondence, Letanang Andre Sebako, Band of Brothers resource files.

  21. Վարդապետություն և Ուխտեր 6․32:

  22. Katlego Mongole, in “Band of Brothers 2nd Generation” (unpublished compilation), 21.