2010–2019 թթ․
Վերականգնման սրբազան վայրը
Ապրիլ 2016


Վերականգնման սրբազան վայրը

Պալմիրան էր բեմը Վերականգնման համար, որտեղ Հոր ձայնն էր լսվելու մոտավորապես երկու հազարամյակ հետո:

Իմ լավ ընկերներից մեկը, ով Եկեղեցու անդամ էր, փորձում էր տարիներ շարունակ ուսուցանել ինձ ավետարանը հավերժական ընտանիքների վերաբերյալ: Բայց դա տեղի չունեցավ, մինչև ես չայցելեցի Բրազիլիայի Սան Պաոլո Տաճարի բաց դռներին 1978թ. հոկտեմբերին, և մտա կնքման սենյակը, հավերժական ընտանիքների վերաբերյալ այդ վարդապետությունը մտավ իմ սիրտը և օրեր շարունակ ես աղոթեցի իմանալու, թե արդյոք սա էր ճշմարիտ Եկեղեցին:

Ես կրոնասեր չէի, բայց ես դաստիարակվել էի ծնողների կողմից, ովքեր եղել էին և ես էլ տեսել էի, թե ինչն էր լավ մյուս կրոններում: Իմ կյանքում այդ պահին, ես կարծում էի, թե դրանք բոլորն ընդունելի էին Աստծո համար:

Տաճար իմ կատարած այցելությունից հետո, ես պատասխան էի որոնում՝ ունենալով հավատք և ամուր վստահություն, որ Աստված կասեր ինձ, թե որն էր Նրա Եկեղեցին երկրի վրա:

Հոգևոր մեծ մաքառումից հետո, ես վերջապես ստացա մի հստակ պատասխան և ես հրավիրվեցի մկրտվելու: Իմ մկրտությունը տեղի ունեցավ 1978թ. հոկտեմբերի 31-ի գիշերը, Բրազիլիայի Սան Պաոլո Տաճարի նվիրագործման նախորդ գիշերը:

Ես հասկացա, որ Տերը ճանաչում է ինձ և այնքան էր իմ մասին հոգ տանում, որ Նա պատասխանեց իմ աղոթքներին:

Հաջորդ առավոտ կինս և ես գնացինք Սան Պաոլո՝ մասնակցելու տաճարի նվիրագործման նիստին:

Մենք այնտեղ էինք, բայց ես իրականում չգիտեի, թե դեռ ինչպես գնահատեի այդ հիանալի հնարավորությունը: Հաջորդ օրը մենք մասնակցեցինք տարածաշրջանի համաժողովին:

Մենք սկսեցինք մեր ճանապարհորդությունը Եկեղեցում, և մենք գտանք լավ ընկերներ, ովքեր ողջունեցին մեզ կյանքի այս անցումնային ժամանակաշրջանում:

Նոր անդամների դասերը, որոնց մենք հաճախում էինք մեր կիրակնօրյա ժողովների ժամանակ, հրաշալի էին: Դրանք լցնում էին մեզ գիտելիքով և ստիպում մեզ ցանկանալ, որ շաբաթը շուտ անցներ, որպեսզի կիրակի օրը մենք կարողանայինք ավելի շատ հոգևոր սնուցում ձեռք բերել:

Կինս և ես անհամբեր սպասում էինք տաճար մտնելուն, որպեսզի մեր ընտանիքը կնքվեր հավերժության համար: Դա տեղի ունեցավ մեկ տարի և յոթ օր իմ մկրտությունից հետո, որը սքանչելի պահ էր: Ես այնպես էի զգում, կարծես հավերժությունները բաժանվել էին զոհասեղանի մոտ՝ նրա միջև, ինչ եղել էր նախկինում և ինչ պատահել էր կնքումից հետո:

Մի քանի տարի ապրած լինելով Միացյալ Նահանգների արևելյան ափին, որպես օրինական ներգաղթածներ, ես ինչ որ չափով ծանոթ էի Նյու Յորքի հյուսիսային կողմի մի քանի քաղաքների հետ, և դրանց մեծ մասը փոքր էին և ոչ տպավորիչ:

Երբ կարդում էի կամ լսում Առաջին Տեսիլքի մասին, մարդկանց ամբոխների մասին էր նշվում, որն ինձ համար հասկանալի չէր:

Հարցեր սկսեցին ծագել մտքումս: Ինչո՞ւ Եկեղեցին պետք է վերականգնվեր Միացյալ Նահանգներում և ոչ թե Բրազիլիայում կամ Իտալիայում՝ իմ նախնիների հայրենիքում:

Որտեղ էին մարդկանց այն ամբոխները, որոնց մասին նշվում էր, նրանք, ովքեր ներքաշված էին վերածննդի և կրոնների խառնաշփոթի մեջ, այն ամենը, ինչ տեղի էր ունենում այդպիսի մի խաղաղ ու հանգիստ վայրում:

Ես շատ մարդկանց հարցրեցի այդ մասին, բայց ոչ մի պատասխան չէի ստանում: Ես այն ամենը, ինչ կարող էի, կարդում էի պորտուգալերեն, իսկ հետո անգլերեն, բայց չգտա որևէ մի բան, որ սիրտս հանգստացներ: Ես շարունակում էի որոնել:

1984թ. հոկտեմբերին ես մասնակցեցի գերագույն համաժողովին, որպես ցցի նախագահության խորհրդական: Համաժողովից հետո ես միայնակ գնացի Պալմիրա, Նյու Յորք՝ ձգտելով պատասխան ստանալ:

Այնտեղ ժամանելով, ես փորձեցի հասկանալ. Ինչո՞ւ Վերականգնումը պետք է տեղի ունենար այստեղ, և ինչո՞ւ համար էր այդպիսի հոգևոր խռովքը: Որտեղի՞ց էին այն բոլոր մարդիկ եկել, որոնց մասին հիշատակվում էր Ջոզեֆի պատմության մեջ: Ինչո՞ւ այստեղ:

Այդ ժամանակ ամենախելամիտ պատասխանն էր ինձ համար՝ «ԱՄՆ-ի սահմանադրությունը երաշխավորում էր ազատություն»:

Այդ առավոտ ես այցելեցի Գրանդին Բիլդինգը, որտեղ տպագրվել էր Մորմոնի Գրքի առաջին հրատարակությունը: Ես գնացի Սրբազան Պուրակը, որտեղ ես շատ աղոթեցի:

Այդ փոքրիկ Պալմիրա քաղաքի փողոցներում գրեթե մարդ չկար: Ո՞ւր էին մարդկանց ամբոխները, որ նշել էր Ջոզեֆը:

Այդ գեղեցիկ օրվա կեսօրին ես որոշեցի գնալ Պիտեր Ուիթմերի ագարակը և երբ ես հասա այնտեղ, տեսա մի մարդու տնակի պատուհանի մոտ: Նա ուժեղ փայլ ուներ աչքերում: Ես նրան ողջունեցի և սկսեցի հարցնել այդ նույն հարցերը:

Նա հարցրեց ինձ.«Դուք ժամանակ ունե՞ք»: Ես ասացի «Այո»:

Նա բացատրեց, որ Էրի և Օնտարիո լճերը, և դեպի ավելի արևելք Հուդզոն գետը, գտնվում էին այդ տարածքում:

1800-ականների սկզբին մարդիկ որոշեցին կառուցել մի ջրանցք՝ նավարկելու համար, որը կանցներ այդ տարածքով, ձգվելով ավելի քան 300 մղոն (480 կմ.) հասնելու Հուդզոն գետին: Դա մեծ ձեռնարկում էր այդ ժամանակի համար և նրանք կարող էին միայն հիմնվել մարդկային աշխատանքի և անասունների ուժի վրա:

Այդ շինարարութան որոշ մասի համար Պալմիրան կենտրոնական տեղ էր: Կառուցողները հմուտ մարդկանց, տեխնիկների, ընտանիքների և նրանց ընկերների կարիքն ունեին: Շատ մարդիկ սկսեցին ներհոսել ողջ շրջակա քաղաքներից, և հեռավոր վայրերից, ինչպես օրինակ՝ Իռլանդիայից, ջրանցքի վրա աշխատելու համար:

Դա այնպիսի մի սրբազան պահ էր, որովհետև ես վերջապես գտա ամբոխին: Նրանք բերեցին իրենց սովորույթները և իրենց հավատալիքները: Երբ այդ մարդը նշեց նրանց հավատալիքները, իմ միտքը լուսավորվեց և իմ հոգևոր աչքերը բացվեցին Աստծո կողմից:

Այդ պահին ես հասկացա, թե ինչպես Աստծո՝ մեր Հոր ձեռքը, Իր մեծ իմաստությամբ Իր ծրագրում մի տեղ էր նախապատրաստել՝ բերելու պատանի Ջոզեֆ Սմիթին, դնելով նրան այդ կրոնական խառնաշփոթի մեջ, որովհետև այնտեղ՝ Կումորա բլրում էին թաքցված Մորմոնի Գրքի թանկարժեք թիթեղները:

Սա էր բեմը Վերականգնման համար, որտեղ Հոր ձայնն էր լսվելու մոտավորապես երկու հազարամյակ հետո, մի սքանչելի տեսիլքում՝ խոսելով պատանի Ջոզեֆ Սմիթի հետ, երբ Նա գնաց Սրբազան Պուրակ աղոթելու և լսեց. «Սա է Իմ Սիրելի Որդին: Լսիր Նրան» խոսքերը:1

Այնտեղ Նա տեսավ երկու Անձնավորությունների, որոնց պայծառությունն ու փառքը վեր են ամեն նկարագրությունից: Այո, Աստված կրկին հայտնի դարձրեց Իրեն մարդուն: Խավարը, որը ծածկել էր երկիրը, սկսեց ցրվել:

Վերականգնման վերաբերյալ մարգարեությունները սկսվեցին իրականանալ. «Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ թռչելիս երկնքի մեջ, որ յաւիտենական աւետիք ունէր, որ աւետարանէր երկրի վերայ բնակողներին. Եւ ամեն ազգի եւ ցեղի եւ լեզուի եւ ժողովրդի»:2

Մի քանի կարճ տարիներ հետո Ջոզեֆն առաջնորդվեց դեպի մեր սիրելի Մորմոնի Գրքի մարգարեությունների, ուխտերի և արարողությունների հիշատակարանները:

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին չէր կարող վերականգնվել առանց հավերժական ավետարանի, որը հայտնի էր դարձվել Մորմոնի Գրքում որպես ևս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի, այսինքն Աստծո Որդու, Աստծո Գառի մասին, ով քավեց աշխարհի մեղքերի համար:

Քրիստոսն ասաց Իր ժողովրդին Երուսաղեմում.

«Ես ուրիշ ոչխարներ էլ ունիմ, որ այս գաւիթիցը չեն:3

«Ես եմ բարի Հովիւը, եւ ես իմիններին ճանաչում եմ, և իմիններիցն էլ ճանաչվում եմ»:4

Երբ թողնում էի Ուիթմերի ագարակը, չեմ հիշում, թե ասացի արդյոք ցտեսություն: Ես ուղղակի հիշում եմ դեմքիս վրայով վար հոսող արցունքները: Արևը մայր էր մտնում մի շատ գեղատեսիլ երկնքում:

Թխկիների վրայի տերևները ոսկյա էին թվում: Բայց իմ սրտում կար մեծ ուրախություն: Խաղաղությունը հանգստացրել էր հոգիս: Ես լցված էի երախտագիտությամբ:

Այժմ ես հստակորեն հասկանում եմ, թե ինչու: Մեկ անգամ ևս Տերն ինձ գիտելիք և լույս էր տվել:

Դեպի տուն իմ ուղևորության ընթացքում, սուրբ գրությունների հատվածները շարունակում էին հոսել մտքիս մեջ՝ Հայր Աբրահամին արված խոստումները, որ նրա սերնդով երկրի բոլոր ընտանիքներն օրհնվելու էին:5

Եվ սրա համար տաճարներ էին կառուցվելու, որպեսզի աստվածային զորությունը կրկին շնորհվեր մարդուն երկրի վրա, որպեսզի ընտանիքները միավորվեին, ոչ թե նրա համար, որ մինչև մահը բաժաներ նրանց, այլ ողջ հավերժության համար:

«Եւ կլինի օրերի վերջին, որ հաստատ կլինի Տիրոջ տան սարը ՝ սարերի գլխին, եւ կբարձրանայ բլուրներիցը. Եւ յորդելով նորա մօտ կգնան բոլոր ազգերը »:6

Եթե դուք, ովքեր լսում եք ինձ, ունեք որևէ հարցեր ձեր սրտում, մի հանձնվեք:

Ես հրավիրում եմ հետևել Մարգարե Ջոզեֆ Սմիթի օրինակին, երբ նա կարդաց Յակոբոս 1.5-ում. «Եթե մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կտրուի նորան»:

Այն ինչ պատահեցԿումորայում Վերականգնման կարևոր մասն էր, երբ Ջոզեֆ Սմիթը ստացավ թիթեղները, որոնք պարունակում էին Մորմոնի Գիրքը: Այս գիրքն օգնում է մեզ ավելի մոտենալ Քրիստոսին, քան որևէ այլ գիրք երկրի վրա:7

Ես բերում եմ իմ վկայությունը, որ Տերը բարձրացրել է մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ՝ առաջնորդելու Իր արքայությունը այս վերջին օրերին և Իր հավերժական ծրագրում ընտանիքները նախատեսված են հավերժ միասին լինելու: Նա հոգ է տանում Իր զավակների համար և պատասխանում է մեր աղոթքներին:

Իր մեծ սիրո շնորհիվ, Հիսուս Քրիստսը քավեց մեր մեղքերը և Նա է աշխարհի Փրկիչը: Սրա մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: