2010–2019 թթ․
Երբեք խիստ շուտ չէ և երբեք խիստ ուշ չէ
Հոկտեմբեր 2015


Երբեք խիստ շուտ չէ և երբեք խիստ ուշ չէ

Երբեք խիստ շուտ չէ և երբեք խիստ ուշ չէ առաջնորդել, ուղեկցել և քայլել մեր երեխաների կողքից, որովհետև ընտանիքները հավերժ են:

Եղբայրներ և քույրեր, մենք ճակատամարտի մեջ ենք գտնվում աշխարհի հետ: Անցյալում աշխարհը մրցակցում էր մեր երեխաների էներգիայի և ժամանակի համար: Այսօր այն կռվում է նրանց ինքնության և խելքի համար: Շատ բարձր և նշանավոր ձայներ փորձում են բացատրել, թե ովքեր են մեր երեխաները և թե ինչին նրանք պետք է հավատան: Մենք չենք կարող թույլ տալ, որ հասարակությունը կերպարանավորում տա մեր ընտանիքին աշխարհի նմանությամբ: Մենք պետք է հաղթենք այդ ճակատամարտում: Ամեն ինչ կախված է դրանից:

Եկեղեցու երեխաները երգում են մի երգ, որն ուսուցանում է նրանց իրենց իսկական ինքնության մասին. «Զավակն եմ ես Աստծո: … Նա է ինձ կյանք տվել, տվել է ինձ տուն երկրային և ծնողներ»: Ապա երեխաները աղերսում են մեզ.«Առաջնորդիր, քայլիր ինձ հետ, … Օգնիր Իր խոսքը հասկանամ, քանի դեռ շատ ուշ չէ»:1

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ուսուցանել է մեզ մեր վերջին գերագույն համաժողովում, որ սրանից հետո մենք պետք է զբաղված լինենք «հոգատար ծնող լինելով»:2 Սրանք վտանգավոր ժամանակներ են: Բայց բարի լուրն այն է, որ Աստված գիտեր, որ այդպես էր լինելու վիճակը, և Նա տվել է խորհուրդ սուրբ գրություններում մեզ համար՝ իմանալու թե ինչպես օգնել մեր երեխաներին և մեր թոռներին:

Նկար
Փրկիչը Մորմոնի Գրքի երեխաների հետ

Մորմոնի Գրքում Փրկիչը հայտնվեց Նեփիացիներին: Նա հավաքեց նրանց փոքր երեխաներին Իր շուրջը: Նա օրհնեց նրանց, աղոթեց նրանց համար և լաց եղավ նրանց վրա:3 Ապա Նա ասաց ծնողներին. «Նայեք ձեր փոքրիկներին»:4

Նայել բառը նշանակում է նայել և տեսնել: Ի՞նչ էր կամենում Հիսուսը, որ ծնողները տեսնեին իրենց փոքրիկների մեջ: Արդյոք Նա կամենո՞ւմ էր, որ նրանք ըմբռնեին իրենց երեխաների մեջ աստվածային ներուժը:

Երբ մենք նայում ենք մեր սեփական երեխաներին և թոռներին այսօր, ի՞նչ է կամենում Փրկիչը, որ մենք տեսնենք նրանց մեջ: Արդյոք մենք ընդունում ենք, որ մեր երեխաները Եկեղեցու ունկնդիրների ամենամեծ խումբն է: Ի՞նչ պետք է անենք մենք՝ իրականացնելու համար նրանց մշտատև դարձը:

Մատթեոսի գրքում Փրկիչն ուսուցանում է մեզ մշտատև դարձի մասին: Մարդկանց մի մեծ խումբ հավաքվել էր Գալիլեայի ծովի մոտ լսելու Նրա ուսուցումը:

Այդ առիթով Հիսուսը մի պատմություն պատմեց սերմեր ցանելու մասին՝ սերմնացանի առակը:5 Բացատրելով այս Իր աշակերտներին և ի վերջո մեզ, Նա ասաց. «Այն ամենից՝ որ արքայութեան խոսքը լսում է եւ չէ իմանում, գալիս է չարը՝ եւ յափշտակում նորա սրտի մեջ սերմածը»:6 Ուղերձը ծնողների համար պարզ է, տարբերություն կա լսելու և հասկանալու միջև: Եթե մեր երեխաները պարզապես լսում են, բայց չեն հասկանում ավետարանը, այդ ժամանակ դուռը բաց է մնում սատանայի համար՝ հեռացնելու այդ ճշմարտությունները նրանց սրտերից:

Սակայն, եթե մենք կարողանանք օգնել նրանց խորը դարձի արմատներ աճեցնել, ապա օրվա տապին, երբ այս կյանքը դառնում է դժվար, և դա լինելու է, Հիսուս Քրիստոսի ավետարանը կարող է նրանց տալ մի բան ներսում, որը չի կարող ազդեցություն կրել դրսից: Ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ այս հզոր ճշմարտությունները չեն մտնում մի ականջից և դուրս գալիս մյուսից: Խոսքերն ուղղակի լսելը կարող է բավական չլինել:

Մենք բոլորս գիտենք, որ բառերը իմաստափոխվում են: Երբեմն մենք խոսում ենք մեր բառերով, իսկ նրանք լսում են իրենց բառերը: Դուք կարող է ասեք ձեր փոքր երեխաներին. «Դու փչացած ձայնագրության նման ես խոսում»: Նրանք հավանաբար կպատասխանեն. «Պապ, իսկ ինչ է ձայնագրությունը»:

Մեր Երկնային Հայրը կամենում է, որ մենք հաջողություն ունենանք, որովհետև իրականում, ի վերջո, նրանք Նրա զավակներն էին նախքան մերը լինելը: Որպես Սիոնի ծնողներ, դուք ստացել եք Սուրբ Հոգու պարգևը: Երբ աղոթում եք առաջնորդության համար «այն ցույց կտա ձեզ բոլոր բաները, որոնք դուք պետք է անեք»7 ձեր երեխաներին ուսուցանելու համար: Երբ զարգացնում եք ուսուցողական գործընթացներ «Սուրբ Հոգու զորությունը տանում է այն մինչև զավակների սրտերը»:8

Ես չեմ կարող հիշել ավելի լավ օրինակ՝ օգնելու մեկին ձեռք բերել հասկացողություն, քան Հելեն Քելլերի պատմությունը: Նա կույր էր և խուլ և ապրում էր մի աշխարհում, որը մութ էր և լուռ: Մի ուսուցիչ՝ Աննի Սալիվան անունով եկավ նրան օգնելու: Ինչպե՞ս կարող եք սովորեցնել մի երեխայի, ով չի կարող տեսնել կամ լսել:

Նկար
Հելեն Քելլերը և Աննի Սալլիվանը

Երկար ժամանակ Աննին մաքառում էր կապ հաստատելու Հելենի հետ: Մի օր կեսօրին մոտ, նա տարավ նրան ջրի պոմպի մոտ: Նա դրեց Հելենի մի ձեռքը ջրհորդանի տակ և սկսեց մղել ջուրը: Իսկ հետո Աննին գրեց բառը Ջ-Ու-Ր Հելենի մյուս ձեռքին: Ոչինչ չպատահեց: Այսպիսով նա նորից փորձեց: Ջ-Ու-Ր: Հելենը սեղմեց Աննիի ձեռքը, որովհետև նա սկսեց հասկանալ: Մինչև մութն ընկնելը նա սովորեց 30 բառ: Մի քանի ամիսների ընթացքում, նա սովորեց 600 բառ և կարողացավ կարդալ Բրեյլի այբուբենով: Հելեն Քելլերը շարունակեց և ստացավ համալսարանական աստիճան և օգնեց փոխել աշխարհը այն մարդկանց համար, ովքեր չէին կարողանում տեսնել կամ լսել:9 Դա հրաշք էր և հրաշագործը նրա ուսուցիչն էր, ճիշտ ինչպես դուք կլինեք, ծնողներ:

Ես տեսա մեկ այլ մեծ ուսուցչի արդյունքները, երբ ծառայում էի որպես նախագահ երիտասարդ ամուրիների ցցում ԲՅՀ՝ Այդահոյում: Այդ փորձառությունը փոխեց իմ կյանքը: Մի երեքշաբթի երեկոյան ես հարցազրույց էի անցկացնում մի երիտասարդի հետ, որի անունը Պաբլո էր, Մեխիկո քաղաքից, ով ցանկանում էր միսիա ծառայել: Ես հարցրեցի նրան իր վկայության և իր ծառայելու ցանկության մասին: Իմ հարցերին նրա պատասխանները կատարյալ էին: Ապա ես հարցրեցի նրա արժանավորության մասին: Նրա պատասխանները ճշգրիտ էին: Փաստորեն դրանք այնքան լավ էին, որ ես զարմացա. «Միգուցե նա չի հասկանում, թե ինչի մասին եմ հարցնում»: Այսպիսով վերաձևակերպեցի հարցերս և որոշեցի, որ նա ճշգրիտ գիտեր, թե ինչ ես ի նկատի ունեի և լիովին ազնիվ էր:

Ես այնպես տպավորված էի այդ երիտասարդով, որ նրան հարցրեցի. «Պաբլո, այդ ո՞վ է քեզ օգնել՝ հասնելու այս կետին քո կյանքում, որ կանգնեցիր այդպես ազնվորեն Տիրոջ առջև:

Նա ասաց. «Հայրս»:

Ես ասացի. «Պաբլո, պատմիր ինձ քո պատմությունը»:

Պաբլոն շարունակեց. «Երբ ես իննը տարեկան էի, հայրս ինձ մի կողմ տարավ և ասաց. «Պաբլո, ես ևս մի ժամանակ եղել եմ իննը տարեկան: Ահա մի քանի բաներ, որոնք կպատահեն քո հետ: Դու կտեսնես խարդախություն անող մարդկանց դպրոցում: Դու կարող է գտնվես հայհոյող մարդկանց շրջապատում: Դու հավանաբար կունենաս օրեր, երբ չես ցանկանա եկեղեցի գնալ: Ուրեմն, երբ այս բաները պատահեն, կամ որևէ այլ բան, որն անհանգստացնում է քեզ, ես ուզում եմ, որ դու գաս և խոսես ինձ հետ, և ես կօգնեմ քեզ հաղթահարել դրանք: Իսկ հետո ես կասեմ քեզ, թե ինչ է լինելու հաջորդը»:

« Պաբլո, ապա ասա թե նա ինչ ասաց քեզ, երբ դու 10 տարեկան էիր:

«Դեհ, նա նախազգուշացրեց ինձ պոռնոգրաֆիայի և կեղտոտ կատակների մասին»:

«Իսկ ի՞նչ եղավ, երբ 11 տարեկան էիր»,- հարցրեցի ես:

«Նա նախազգուշացրեց ինձ այն բաների մասին, որոնք կարող են հակում առաջացնել և հիշեցրեց ինձ իմ ազատ կամքն օգտագործելու մասին»:

Ահա մի հայր, տարեց-տարի «տող առ տող, մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ»,10 ով օգնել էր իր որդուն ոչ միայն լսել, այլ նաև հասկանալ: Պաբլոյի հայրը գիտեր, որ մեր երեխաները սովորում են, երբ պատրաստ են սովորել, ոչ թե ուղղակի, երբ մենք ենք պատրաստ ուսուցանել նրանց: Ես հպարտ էի Պաբլոյով, երբ մենք մուտքագրեցինք նրա միսիոներական դիմումը այդ գիշեր, բայց ես ավելի հպարտ էի Պաբլոյի հայրիկով:

Երբ մեքենայով վերադառնում էի տուն այդ գիշեր, ես ինձ հարցրեցի. «Ինչպիսի՞ հայր կլինի Պաբլոն»: Եվ պատասխանը բյուրեղի պես հստակ էր. Նա կլինի ճիշտ իր հայրիկի նման: Հիսուսն ասել է. «Որդին իրանից կարող չէ ոչինչ անել, թէ որ չտեսնէ Հորն անելիս»11 Սա է օրինակը, թե ինչպես է Երկնային Հայրն օրհնում Իր զավակներին սերնդե-սերունդ:

Երբ ես շարունակեցի մտածել Պաբլոյի հետ ունեցած իմ փորձառության մասին, ես տխրություն զգացի, որովհետև իմ չորս դուստրերը մեծ էին և իննը թոռները, որ ես ունեի այդ ժամանակ, մոտիկ չէին ապրում: Այդ ժամանակ ես մտածեցի. «Ինչպե՞ս կարող եմ երբևէ օգնել նրանց այնպես, ինչպես Պաբլոյի հայրն էր օգնել նրան: Խիստ շատ ժամանակ էր անցել: Երբ ես սկսեցի աղոթել սրտումս, Հոգին շշնջաց այս խորը ճշմարտությունը. «Երբեք խիստ շուտ չէ և երբեք խիստ ուշ չէ՝ սկսելու այս կարևոր գործընթացը»: Ես անմիջապես հասկացա, թե ինչ էր դա նշանակում: Ես հազիվ համբերեցի մինչև տուն հասա: Ես խնդրեցի կնոջս՝ Շարոլին, զանգել բոլոր մեր երեխաներին և ասել նրանց, որ մենք պետք է հանդիպենք նրանց հետ, ես իսկապես կարևոր բան ունեի նրանց հաղորդելու: Իմ հրատապությունը նրանց մի քիչ հանկարծակիի բերեց, նրանք մտածեցին, թե ես պիտի մեռնեի:

Մենք սկսեցինք մեր ամենամեծ աղջկանից և նրա ամուսնուց, ես ասացի. «Քո մայրը և ես ուզում ենք, որ դուք իմանաք, որ մենք ձեր հասակին էինք մի ժամանակ: Մենք 31 տարեկան էինք փոքրիկ ընտանիքով: Մենք գաղափար ունենք, թե ինչ կարող է ձեզ հետ պատահել: Դա կարող է լինել ֆինանսական կամ առողջական մարտահրավեր: Դա կարող է լինել հավատքի ճգնաժամ: Դուք կարող է ուղղակի գերծանրաբեռնված լինեք կյանքով: Երբ այս բաները պատահեն, մենք ուզում ենք, որ դուք գաք և խոսեք մեզ հետ, և մենք կօգնենք ձեզ դրանք հաղթահարել: Այսպիսով, մենք չենք ուզում ողջ ժամանակ ձեր գործերին խառնվել, բայց մենք ուզում ենք, որ դուք իմանաք, որ մենք միշտ ձեր կողքին ենք: Եվ մինչ մենք միասին ենք, ես ուզում եմ պատմել ձեզ մի հարցազրույցի մասին, որը ես հենց նոր եմ ունեցել մի երիտասարդի հետ, որի անունը Պաբլո է:»

Պատմելուց հետո, ես ասացի. «Մենք չենք ուզում, որ դուք բաց թողնեք ձեր երեխաներին օգնելու հնարավորությունը և մեր թոռնիկները հասկանան այս կարևոր ճշմարտությունները»:

Եղբայրներ և քույրեր, ես այժմ հասկանում եմ ավելի իմաստալի ձևով, թե ինչ է Տերը ակնկալում ինձանից, որպես հայր և որպես պապիկ հաստատելու մի գործընթաց՝ օգնելու իմ ընտանիքին ոչ միայն լսել, այլ հասկանալ:

Երբ ես ծերանում եմ, ես գտնում եմ ինձ մտածելիս այս խոսքերի մասին.

Օ՜ ժամանակ, Օ՜ ժամանակ, ետ դարձրու սլացքդ արագ,

Եվ թույլ տուր նրանց՝ իմ փոքրիկները լինել, հենց մեկ գիշեր էլ:12

Ես գիտեմ ես չեմ կարող ետ դարձնել ժամանակը, բայց այս ես գիտեմ այժմ, որ երբեք խիստ շուտ չէ և երբեք խիստ ուշ չէ՝ առաջնորդելու, ուղեկցելու և մեր երեխաների կողքից քայլելու համար, որովհետև ընտանիքները հավերժ են:

Իմ վկայությունն է, որ մեր Երկնային Հայրը մեզ այնքան շատ սիրեց, որ Նա ուղարկեց Իր Միածին Որդուն ապրելու մահկանացու կյանքով, որպեսզի Հիսուսը կարողանար ասել մեզ.«Ես եղել եմ, որտեղ դուք եք, գիտեմ ինչ է լինելու հաջորդը և ես կօգնեմ ձեզ անցնել դրա միջով»: Գիտեմ որ Նա կանի: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: