2010–2019 թթ․
Տեսնող աչքեր և լսող ականջներ
Հոկտեմբեր 2015


Տեսնող աչքեր և լսող ականջներ

Եթե մենք նայենք դեպի Քրիստոս և բացենք մեր աչքերն ու ականջները, Սուրբ Հոգին կօրհնի մեզ տեսնել Տեր Հիսուս Քրիստոսին մեր կյանքում գործելիս:

Իր մահկանացու ծառայության ընթացքում Հիսուսը գործեց բժշկության այնպիսի հզոր հրաշքներ և ուսուցանեց այնպիսի իշխանությամբ և զորությամբ, որ սուրբ գրքերն ասում են.«Նորա համբաւը դուրս եկաւ բոլոր Սիւրիա … և նորա ետեւից շատ ժողովուրդներ էին գնում»:1

Ոմանք, ովքեր տեսան Նրան բժշկելիս և լսեցին Նրան ուսուցանելիս, մերժեցին Նրան: Մյուսները հետևեցին Նրան որոշ ժամանակ, բայց հետո Նրա հետ այլևս ման չեկան:2 Տեր Հիսուս Քրիստոսն այնտեղ էր՝ նրանց առջևում, բայց նրանք չէին տեսնում, թե Նա իրականում ով էր: Նրանք կույր էին, և նրանք ընտրեցին ուրանալ: Նրանց մասին Հիսուսն ասել է.

«Ես եկա յուրայինների մոտ, և յուրայինները չընդունեցին ինձ»:3

«Իրանց ականջներով ծանր լսեցին, եւ իրանց աչքերը խփեցին»:4

Այնուամենայնիվ, կային շատ տղամարդիկ և կանայք, ներառյալ Նրա հավատարիմ Առաքյալները, ովքեր կենտրոնացրեցին իրենց կյանքը Նրա վրա: Չնայած նրանք պայքարում էին աշխարհիկ շեղումների դեմ, Նրա ուսուցանածի հանդեպ շփոթության դեմ և նույնիսկ վախի դեմ, նրանք հավատում էին Նրան, սիրում էին Նրան և հետևում Նրան:

Նրանց մասին Հիսուսն ասաց.«Երանելի են ձեր աչքերը, որ տեսնում են, եւ ձեր ականջները՝ որ լսում են»:5

Գեթսեմանիում և Գողգոթայում տանջվելուց հենց առաջ, Հիսուսը Իր աշակերտներին տվեց այս նշանավոր խոստումը. «Ինձ հավատացողը այն գործերն որ ես գործում եմ, նա էլ կգործէ, եւ նորանցից էլ աւելի մեծ բաներ կգործէ, որովհետեւ ես իմ Հոր մոտ եմ գնում»:6

Հիսուսը կատարեց այդ խոստումը. Սկսած Պենտեկոստեի օրվանից, աշակերտներն օրհնվեցին մկրտության կրակով և Սուրբ Հոգով:7 Քրիստոսի հանդեպ նրանց հավատքի, ապաշխարության և հնազանդության միջոցով, Սուրբ Հոգին դարձավ նրանց ընկերակիցը, փոխեց նրանց սրտերը և օրհնեց նրանց ճշմարտության վերաբերյալ մնայուն վկայությամբ:

Այս պարգևներն ու օրհնությունները զորացրեցին Տիրոջ աշակերտներին: Չնայած ժամանակները, որոնցում նրանք ապրում էին վտանգավոր էին և խառնաշփոթ, նրանք ստացան աչքեր տեսնելու և ականջներ լսելու հոգևոր պարգևը: Սուրբ Հոգու զորությամբ նրանք սկսեցին տեսնել ճշմարտությունը բաների վերաբերյալ, ինչպես դրանք իրականում կան, հատկապես Տեր Հիսուս Քրիստոսի, իրենց մեջ Նրա աշխատանքի վերաբերյալ:8 Սուրբ Հոգին լուսավորեց նրանց հասկացողությունը, և նրանք լսեցին Տիրոջ ձայնը ավելի հստակորեն: Հիսուս Քրիստոսի ավետարանը խորը սուզվեց նրանց սրտերում:9 Նրանք անսասան էին և հնազանդ:10 Նրանք քարոզում էին ավետարանը համարձակությամբ և զորությամբ և կառուցում էին Աստծո արքայությունը:11 Նրանք ուրախություն ունեին Տեր Հիսուս Քրիստոսում:

Մենք շատ ընդհանուր բաներ ունենք ժամանակի գագաթնակետում այդ հավատարիմ տղամադրկանց և կանանց հետ: Մենք ևս ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ Տեր Հիսուս Քրիստոսը հրաշքներ է գործում մեր մեջ՝ ներառյալ հիվանդների բժշկություն, մեզ մաքրագործում մեղքից, փոխում մեր սրտերը և բացում Աստծո զավակների փրկությունը վարագույրի երկու կողմում էլ: Մեր օրերում մենք ևս ունենք մարգարեներ և առաքյալներ, քահանյության իշխանություն, հոգևոր պարգևներ և փրկության արարողությունների գերագույն օրհնությունները:

Մեր ժամանակը վտանգավոր ժամանակ է՝ մեծ չարիքի և գայթակղության ժամանակ, խառնաշփոթության և իրարանցումների ժամանակ: Այս վտանգավոր ժամանակներում Տիրոջ մարգարեն երկրի վրա՝ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, կոչ է արել մեզ փրկել հոգով վիրավորներին,12 քաջությամբ կանգնել ճշմարտության համար, 13 և կառուցել Աստծո արքայությունը:14 Հոգևորության կամ հավատքի կամ հնազանդության ինչ մակարդակ էլ որ այժմ մենք ունենանք, այն բավական չի լինի այն աշխատանքի համար, որ կա առջևում: Մենք կարիք ունենք ավելի մեծ հոգևոր լույսի և զորության: Մենք կարիք ունենք մեր կյանքում աշխատող Փրկչին ավելի հստակորեն տեսնող աչքերի և Նրա ձայնը մեր սրտերում ավելի խորապես լսող ականջների:

Այս սքանչելի օրհնությունը գալիս է, երբ մենք բացում ենք մեր սրտերը և ընդունում,15 իսկապես ընդունում մեր կյանք Տեր Հիսուս Քրիստոսին, Նրա վարդապետությունը և Նրա Եկեղեցին: Մենք պարտադիր չէ կատարյալ լինենք, բայց մենք պետք է լինենք բարի և դառնանք ավելի լավը: Մենք պետք է ձգտենք ապրել ավետարանի պարզ և հասարակ ճշմարտություններով: Եթե մենք մեր վրա ենք վերցնում Քրիստոսի անունը, գործում հավատքով Նրա հանդեպ՝ ապաշխարելով մեր մեղքերից, պահում Նրա պատվիրանները, և միշտ հիշում Նրան, մենք կստանանք Սուրբ Հոգու ընկերակցությունը Հիսուս Քրիստոսի ողորմածության և շնորհի միջոցով:

Հասարակ հնազանդությունը բերում է Հոգին մեր սրտերը: Մեր տներում մենք աղոթում ենք հավատքով, հետազոտում ենք սուրբ գրությունները և Հանգստության օրը սուրբ պահում: Մեր ժողովատներում մենք ճաշակում ենք հաղորդությունը և տալիս սրբազան խոստումներ մեր Երկնային Հորը Քրիստոսի անունով: Սուրբ տաճարներում մենք մասնակցում ենք սրբազան արարողությունների վարագույրի այն կողմում գտնվող մեր եղբայրների և քույրերի համար: Մեր ընտանիքներում և Տիրոջ կողմից եկող մեր հանձնարարություններում, մենք հասնում ենք ուրիշներին, բարձրացնում նրանց բեռները և հրավիրում նրանց գալ դեպի Քրիստոս:

Եղբայրներ և քույրեր, ես գիտեմ, որ եթե մենք անենք այս բաները, Սուրբ Հոգին կգա: Մենք կաճենք հոգեպես և փորձառություն ձեռք կբերենք Սուրբ Հոգու հետ, և Նա կլինի մեր ընկերակիցը: Եթե մենք նայենք դեպի Քրիստոս և բացենք մեր աչքերը և մեր ականջները, Սուրբ Հոգին կօրհնի մեզ տեսնելու Տեր Հիսուս Քրիստոսին մեր կյանքում աշխատելիս, մեր հավատքը զորացնելիս Իր հանդեպ համոզվածությամբ և ապացույցով: Մենք գնալով կտեսնենք բոլոր մեր եղբայրներին և քույրերին ինչպես Աստված է տեսնում նրանց, սիրով և կարեկցանքով: Մենք կլսենք Փրկչի ձայնը սուրբ գրություններում, Հոգու շշունջներում և ապրող մարգարեների խոսքերում:16 Մենք կտեսնենք Աստծո զորությունը Իր մարգարեի և Իր ճշմարիտ և կենդանի Եկեղեցու բոլոր ղեկավարների վրա հանգչելիս և մենք կիմանանք անկասկած, որ սա Աստծո սուրբ աշխատանքն է:17 Մենք կտեսնեք և կհասկանանք ինքներս մեզ և մեզ շրջապատող աշխարհը ինչպես Փրկիչն է տեսնում: Մենք կսկսենք ունենալ, ինչպես Պողոս Առաքյալն է կոչում «Քրիստոսի միտքը»:18 Մենք կունենանք տեսնող աչքեր և լսող ականջներ և կկառուցենք Աստծո արքայությունը:

Կյանքը կարող է դառնալ ծանր, խառնաշփոթ, ցավով լի և հուսահատեցնող: Ես բերում եմ իմ վկայությունը, որ Սուրբ Հոգու ընկերակցությամբ, Հիսւոս Քրիստոսի ավետարանի լույսը կկտրի խառնաշփոթության, ցավի և խավարի միջով: Արդյոք այն կգա նշանակալի պոռթկումով, թե մեղմ հոսքով, այդ փառահեղ հոգևոր ուժը կառաջացնի ապաքինող սեր և սփոփանք ապաշխարողի մեջ, վիրավոր հոգում, կցրի խավարը ճշմարտության լույսով և դուրս կնետի հուսահատությունը Քրիստոսի հանդեպ հավատքով: Մենք կտեսնենք այս օրհնությունները կգան և մենք կիմանանք Հոգու վկայությամբ, որ դա Տեր Հիսուս Քրիստոսն է գործում մեր կյանքում:Մեր բեռներն իսկապես «կուլ կգնան [մեր Քավիչի] ուրախության մեջ»:19

Մի փորձառություն, որն ունեցել էին մայրս և հայրս շատ տարիներ առաջ, ցույց է տալիս տեսնող աչքեր և լսող ականջներ ունենալու կարևորությունն ու ուժը: 1982 թվականին ծնողներս կանչվեցին ծառայելու Ֆիլիպինների Դավաո Միսիայում: Երբ մայրս բացեց նամակը և տեսավ, թե որտեղ էին իրենք կանչվել, նա բացականչեց հայրիկիս. «Ոչ, դու պետք է նրանց զանգահարես և ասես՝ մենք չենք կարող գնալ Ֆիլիպպիններ: Նրանք գիտեն, որ դու ասթմա ունես»: Հայրս տառապել էր ասթմայով շատ տարիներ և մայրս շատ էր անհանգստանում նրա համար:

Մի քանի գիշեր անց մայրս արթնացրեց հորս մոտ 2:30 առավոտյան: Նա ասաց.«Մերլին, դու լսեցի՞ր այդ ձայնը»:

«Ոչ, ես ոչ մի ձայն չեմ լսել»:

«Իսկ ես լսեցի նույն ձայնը երեք անգամ գիշերը, ասելով. «Ինչո՞ւ ես անհանգստանում, Չգիտե՞ս, որ ես գիտեմ, որ նա ասթմա ունի: Ես հոգ կտանեմ նրա մասին և ես հոգ կտանեմ քո մասին: Պատրաստվեք ծառայելու Ֆիլիպպիններում»:

Նկար
Մերլին և Հելեն Քլարկ

Մայրս և հայրս ծառայեցին Ֆիլիպպիններում և ունեցան սքանչելի փորձառություն: Սուրբ Հոգին նրանց ընկերակիցն էր և նրանք օրհնված էին և պաշտպանված: Հայրս ոչ մի խնդիր չունեցավ իր ասթմայի հետ: Նա ծառայեց, որպես առաջին խորհրդական միսիայի նախագահությունում և նա ու մայրս ուսուցանեցին հարյուրավոր միսոներների, հազարավոր հավատարիմ Վերջին Օրերի Սրբերի պատրաստելով՝ Մինդանաո կղզում ծխերի և ցցերի գալուն: Նրանք օրհնված էին տեսնող աչքերով և լսող ականջներով:

Եղբայրներ և քույրեր, ես բերում եմ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին: Ես գիտեմ Նա ապրում է: Նա մեր Փրկիչն է և Քավիչը: Ես գիտեմ, որ եթե մենք ընդունենք Նրան մեր կյանք և ապրենք ավետարանի պարզ և հասարակ ճշմարտություններով, մենք կվայելենք Սուրբ Հոգու ընկերակցությունը: Մենք կունենանք տեսնող աչքերի և լսող ականջների թանկագին պարգևը: Ես այսպես եմ վկայում Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: