2010–2019 թթ․
Մենք մեկ ենք
Ապրիլ 2013


Մենք մեկ ենք

Ես աղոթում եմ, որ ուր էլ որ լինենք և ինչ պարտականություններ էլ որ ունենանք Աստծո քահանայությունում, մենք միավորված լինենք ավետարանը ողջ աշխարհին բերելու գործում:

Տերը հստակ դարձրեց այս վերջին տնտեսության հենց սկզբում, որ մենք պետք է տանենք ավետարանը ողջ աշխարհին: Այն, ինչ նա ասաց մի քանի քահանյություն կրողների 1831 թվականին, Նա ասում է շատերին այժմ: Ինչպիսին էլ որ լինի մեր տարիքը, կարողությունը, Եկեղեցու կոչումը կամ տեղանքը, մենք կանչված ենք որպես մեկ աշխատելու՝ օգնելու Նրան հոգիների բերքահավաքում, մինչև որ Նա կրկին գա: Նա ասել է այգում այն առաջին աշխատողներին.

«Եվ բացի այդ, ես ասում եմ ձեզ. Ես տալիս եմ ձեզ պատվիրան, որ ամեն մարդ՝ թե երեց, քահանա, ուսուցիչ և թե անդամ, սկսի իր զորությամբ, նախապատրաստի և իրագործի այն բաները, որոնք ես պատվիրել եմ:

Եվ թող ձեր քարոզը լինի նախազգուշացնող ձայն, ամեն մարդ իր մերձավորին, մեղմությամբ ու հեզությամբ:

Եվ դուրս եկեք ամբարիշտների միջից: Փրկվե՛ք: Մաքուր եղեք, ով Տիրոջ սպասները կրողներ»:1

Արդ դո՛ւք,Ահարոնյան Քահանայության անդամներ, կարող եք տեսնել, որ Տիրոջ պատվիրանը ներառում է ձեզ: Քանի որ դուք գիտեք, որ Տերը միշտ պատրաստում է ուղի պահելու Իր պատվիրանը, դուք կարող եք ակնկալել, որ Նա կանի այդ ձեզանից յուրաքանչյուրի համար:

Թույլ տվեք պատմել ձեզ, թե ինչպես Նա արեց այդ՝ մի տղայի համար, որն այժմ կրում է Ահարոնյան Քահանայության քահանայի պաշտոնը: Նա 16 տարեկան է: Նա ապրում է մի երկրում, որտեղ միսիոներներն առաջին անգամ ժամանեցին ուղիղ մեկ տարի առաջ: Նրանց հանձնարարված էր երկու քաղաք, բայց ոչ այն քաղաքը, որտեղ տղան էր ապրում:

Երբ նա շատ փոքր էր նրա ծնողները բերեցին նրան Յուտա ապահովության համար: Ընտանիքը ուսուցանվեց և մկրտվեց միսիոներների կողմից: Նա չմկրտվեց Եկեղեցում, որովհետև դեռ ութ տարեկան չկար:

Նրա ծնողները մահացան վթարից: Այդպիսով, նրա տատիկը ետ վերադարձրեց նրան իր տուն՝ օվկիանոսից այն կողմ, վերադառնալով այն քաղաքը, որտեղ նա ծնվել էր:

Նա քայլում էր փողոցով մարտ ամսին՝ ուղիղ մեկ տարի առաջ, երբ զգաց, որ պետք է խոսի մի կնոջ հետ, որին նա չգիտեր: Նա խոսեց նրա հետ անգլերենով, որը դեռ հիշում էր: Նա բուժքույր էր, որն ուղարկվել էր միսիայի նախագահի կողմից այդ քաղաքը՝ որոնելու տուն և բժշկական խնամք միսիոներների համար, որոնք այնտեղ շուտով նշանակվելու էին: Նա և կինը ընկերացան, երբ զրուցում էին: Երբ կինը վերադարձավ միսիայի գրասենյակ, նա պատմեց միսիոներներին տղայի մասին:

Առաջին երկու երեցները ժամանեցին 2012թ. սեպտեմբերին: Որբ տղան նրանց առաջին մկրտությունն էր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Այս տարվա մարտին նա արդեն չորս ամսվա անդամ էր: Նա կարգվեց որպես Ահարոնյան Քահանաության քահանա և այդպիսով, կարող էր մկրտել երկրորդ նորադարձին Եկեղեցում: Նա քահանայության առաջին ռահվիրան էր՝ հավաքելու Երկնային Հոր մյուս զավակներին՝ իր հետ հիմնադրելու Եկեղեցին մոտ 130,000 բնակչությամբ մի քաղաքում:

2013թ. մարտի 31-ին՝ Զատիկի կիրակի օրը, Եկեղեցու անդամակցությունն ահռելիորեն աճել էր վեց անդամով այդ քաղաքում: Նա միակ տեղացի անդամն էր, ով մասնակցում էր այդ կիրակնօրյա ժողովին: Նրա ծունկը վնասվել էր մեկ օր առաջ, բայց նա վճռել էր այնտեղ լինել: Նա աղոթել էր, որ կարողանար քայլել մինչև եկեղեցի: Եվ ահա, նա այստեղ է: Հաղորդությամբ նա կիսվեց չորս երիտասարդ երեցների և մի միսիոներական զույգի հետ՝ ամբողջ հավաքվածները դա էին:

Այս պատմությունը նշանակալից չի թվում, եթե դրանում չնկատես Իր արքայությունը կառուցելիս Աստծո միջամտության օրինաչափությունը: Ես դա տեսել եմ շատ անգամ:

Ես տեսել եմ դա Նյու Մեքսիկոյում, երբ երիտասարդ տղամարդ էի: Սերունդների ընթացքում մարգարեներն ասել են մեզ, որ մենք պետք է օգնենք միսիոներներին գտնել և ուսուցանել սրտով ազնիվներին և հետո սիրել նրանց, ովքեր գալիս են արքայություն:

Ես ինքս եմ տեսել թե ինչ կարող են անել հավատարիմ քահանայության առաջնորդներն ու անդամները: 1955թ. ես դարձա Միացյալ Նահանգների Օդային Ուժերի սպա: Իմ եպիսկոպոսը տանն ինձ օրհնություն տվեց առաջին հանձնարարությանը մեկնելուց հենց առաջ, որը Ալբուկերկեում էր՝ Նյու Մեքսիկո:

Իր օրհնության մեջ նա ասաց, որ իմ ժամանակը օդային ուժերում միսիոներական ծառայություն էր լինելու: Ես ժամանեցի եկեղեցի Ալբուկերկեի առաջին ճյուղ իմ առաջին կիրակին: Մի մարդ մոտեցավ ինձ, ներկայացավ որպես շրջանի նախագահ և ասաց ինձ, որ պատրաստվում է կանչել ինձ ծառայելու որպես շրջանի միսիոներ:

Ես ասացի, որ այնտեղ ուսումնավաժանքի էի լինելու ընդամենը մի քանի շաբաթ, իսկ հետո նշանակվելու էի որևէ ուրիշ տեղ աշխարհում: Նա ասաց. «Ես այդ մասին չգիտեմ, բայց մենք պետք է կանչենք ձեզ ծառայելու»: Իմ զինվորական ուսումնավարժությունների մեջտեղում, որը թվաց պատահականություն, ուսումնավարժություններ անցնող հարյուրավոր սպաներից ես ընտրվեցի՝ զբաղեցնելու հանկարծամահ եղած մի սպայի տեղը:

Այդպիսով, երկու տարի ես այնտեղ էի, ես աշխատեցի իմ կոչումում: Երեկոների մեծ մասը և ամեն շաբաթավերջին ես ուսուցանում էի Հիսուս Քրիստոսի ավետարանը մարդկանց, որոնց անդամներն էին բերում մեզ:

Իմ ըներները և ես միջինը ամսեկան 40 ժամից ավելի միսիոներական ծառայություն էինք մատուցում առանց մեկ իսկ անգամ ստիպված լինելու թակել դռները՝ գտնելու որևէ մեկին ուսուցանելու համար: Անդամներն այնքան զբաղված էին պահում մեզ, որ մենք հաճախ ուսուցանում էինք երկու ընտանք մեկ երեկոյի ընթացքում: Ես ինձ վրա տեսնում էի այն զորությունն ու օրհնությունը, մարգարեների կրկնվող կոչի, որն ասում է. յուրաքանչյուր անդամ միսիոներ է:

Վերջին կիրակին, նախքան Ալբուկերկեից իմ մեկնելը, առաջին ցիցը ձևավորվեց այդ քաղաքում: Այժմ այնտեղ սրբազան տաճար կա՝ Տիրոջ տունը, մի քաղաքում, որտեղ մենք մի ժամանակ հանդիպում էինք Սրբերի հետ ժողովարանում, ովքեր ընկերներ էին բերում մեզ մոտ՝ ուսուցանվելու և զգալու Հոգու վկայությունը: Այդ ընկերները Տիրոջ ճշմարիտ Եկեղեցում զգում էին սիրալիր ընդունող օջախ:

Հաջորդը ես տեսա դա Նոր Անգլիայում, երբ գնացի սովորելու համալսարանում: Ես կանչվեցի որպես շրջանի մի մեծ նախագահի խորհրդական, որը եկեղեցու հանդեպ չհետաքրքրված լինելուց դարձել էր հոգևոր մեծ ուժով մի մարդ: Նրա տնային ուսուցիչը նրան բավականաչափ սիրում էր, որ անտեսեր նրա սիգարը և տեսներ այն, ինչ Աստված կարող էր տեսնել նրա մեջ: Շրջանի նախագահն ու ես մեքենայով շրջում էինք բլուրներով և ծովափով այցելելով փոքրիկ ճյուղերը, որոնք սփռված էին Մասաչուսեթսում և Ռոդ Այլնդում՝ կառուցելով և օրհնելով Աստծո թագավորությունը:

Այդ մեծ առաջնորդի հետ ծառայելու տարիներին մենք տեսնում էինք, թե ինչպես էին մարդիկ ընկերներին գրավում Եկեղեցով՝ իրենց օրինակով և միսիոներներին լսելու իրենց հրավերով: Ինձ համար այդ ճյուղերի աճը թվում էր դանդաղ և անկայուն: Բայց հինգ տարի անց իմ մեկնելու կիրակին, երկու Առաքյալներ եկան կազմավորելու մեր շրջանը՝ դարձնելով այն ցից Լոնգֆելլոյի Պարկի ժողովատանը Քեմբրիջում:

Տարիներ անց ես վերադարձա վարելու ցցի համաժողովն այնտեղ: Ցցի նախագահն ինձ տարավ տեսնելու մի ժայռապատ բլուր Բելմոնտում: Նա ասաց, որ դա կատարյալ վայր էր Աստծո տաճարի համար: Այնտեղ այժմ վեր է խոյանում մի տաճար: Երբ ես նայում եմ դրան, ես հիշում եմ խոնարհ անդամներին, որոնց հետ ես նստում էի փոքրիկ ճյուղերում, հարևաններին, ում նրանք հրավիրում էին և միսիոներներին, ովքեր նրանց ուսուցանում էին:

Այստեղ այս երեկո մի նոր սարկավագ կա: Ես նրա հետ էի նույն Զատկի կիրակի օրը, որ քահանան, որի հետ ես նախապես խոսել էի, եկավ իր մեկ անդամից բաղկացած ժողովին: Սարկավագը ժպտաց ուրախ, երբ նրա հայրն ասաց, որ նա լինելու է այս քահանայության ժողովին իր հետ այդ երեկո: Նրա հայրը մեծ միսիոներ էր նույն միսիայում, որտեղ նրա պապը նախագահ էր եղել: Ես տեսա 1937 թվականի նրա մեծ պապի Միսիոներական Ձեռնարկը: Մարդկանց Եկեղեցի բերելու նրա ժառանգությունը խորն արմատներ ուներ:

Ես խոսեցի այդ սարկավագի եպիսկոպոսի հետ՝ իմանալու թե ինչ փորձառություններ տղան կարող է ակնկալել քահանայության պարտականությունը կատարելիս՝ հոգիներ հավաքելով Տիրոջ համար: Ես գիտեի, որ ծուխը լի էր փորձառու և նվիրված անդամներով: Եպիսկոպոսը խանդավառ էր, երբ նկարագրում էր, թե ինչպես էր ծխի միսիոներների ղեկավարը հետևում հետաքրքրվողների առաջընթացով: Նա ստանում է այդ տեղեկությունը՝ կանոնավորապես կապվելով միսիոներների հետ:

Եպիսկոպոսը և նրա ծխի խորհուրդը քննարկում է ամեն ուսումնասիրողի առաջադիմությունը: Նրանք որոշում են, թե ինչ կարող են անել յուրաքանչյուր անձնավորության և նրանց ընտանիքների համար՝ օգնելու նրանց դառնալու ընկերներ նախքան մկրտությունը, ընդգրկելու նրանց միջոցառումների մեջ և խնամք տանելու նրանց, ովքեր մկրտվել են: Նա ասաց, որ միսիոներները հարկ եղած դեպքում, երբ ուսուցանելու համար անհրաժեշտ է լինում տարբեր տեսակցությունների գնալ, բաժանվում են՝ տանելով Ահարոնյան քահանայություն կրողներին որպես զուգընկերներ:

Ծխի միսիոներական ծրագիրը ներառում է քվորումների նպատակները` հրավիրելու նրանց, ում իրենք գիտեն, հանդիպելու միսիոներների հետ: Սարկավագների քվորումի նախագահությունը նույնիսկ հրավիրվում է նպատակներ դնել և ծրագրել՝ իրենց քվորումի անդամներին օգնելու` Աստծո թագավորություն բերել նրանց, ում իրենք գիտեն:

Այժմ, սարկավագն ուժեղ ծխում և նոր քահանան՝ նորադարձը փոքրիկ խմբում, կարող է թվալ քիչ ընդհանուր բան ունեն միմյանց հետ կամ ձեզ հետ: Եվ դուք գուցե չտեսնեք մեծ նմանություն ձեր փորձառության հետ Եկեղեցին կառուցելիս, ինչ ես տեսա որպես հրաշքներ Նյու Մեքսիկոյում և Նոր Անգլիայում: Դուք, գուցե, նույնիսկ մտածեք, որ այդ նոր սարկավագի ծխում կատարվող միսիոներական աշխատանքի ձևը կարող է լինել հիասթափեցնող օրինակ, թե ինչպես կատարել միսիոներական աշխատանք քահանայի համար, որը չունի ճյուղի նախագահ և որի միակ միսիոներական ժառանգությունը իր ծնողների հավատքն է:

Բայց կա մի ուղի, որում մենք մեկ ենք քահանայությունում մեր պարտականության մեջ: Մենք սրբագործում ենք մեզ և կատարում մեր անձնական պարտականությունները՝ ավետարանը մեր Երկնային Հոր բոլոր զավակներին տանելու պատվիրանի վերաբերյալ:

Մենք կիսվում ենք փորձառություններով այն ձևով, որով Տերը կառուցում է Իր թագավորությունը երկրի վրա: Իր Եկեղեցում բոլոր սքանչելի միջոցներով և կազմակերպությամբ հանդերձ, որը մեզ տրվել է, դեռ կա մի արմատական ճշմարտություն, որն ուսուցանվել է մարգարեների կողմից, թե ինչպես մենք պետք իրականացնենք միսիոներական աշխատանք կատարելու մեր քահանայության պարտականությունը:

1959 թվականի ապրիլյան համաժողովում Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյն ուսուցանել է այս սկզբունքը, ինչպես նրա օրերում արել էին մարգարեները, ներառյալ Թոմաս Ս. Մոնսոնը: Նախագահ Մակքեյն իր եզրափակիչ դիտողություններում նշել է, որ 1923 թվականին Բրիտանական Միսիայում մի ընդհանուր հրահանգ էր ուղարկվել Եկեղեցու անդամներին: Նրանց ասվել էր, որ փող չծախսեն ազդագրերի վրա, որպեսզի փոխեն մարդկանց մոտ բացասական վերաբերմունքը Եկեղեցու հանդեպ: Նախագահ Մակքեյն ասաց, որ որոշում էր ընդունվել. «Պարտականություն դնել Եկեղեցու յուրաքանչյուր անդամի վրա, որ 1923 թվականին՝ եկող տարում, յուրաքանչյուր անդամ կլինի միսիոներ: Յուրաքանչյուր անդամ միսիոնե՛ր: Դուք գուցե բերեք ձեր մայրիկին Եկեղեցի, կամ կարող է դա լինի ձեր հայրը, գուցե ձեր աշխատակիցը աշխատանքային վայրում: Ինչ-որ մեկը կլսի ճշմարտության բարի լուրը ձեր միջոցով»:

Եվ Նախագահ Մակքեյը շարունակեց. «Եվ սա է ուղերձն այսօր: Յուրաքանչյուր անդամ, – մեկ միլիոն և կես, – միսիոներ է:2 Կարծում եմ սա այն է, ինչ Տերն ուներ մտքում, երբ նա տվեց այդ հրաշալի հայտնությունը Եկեղեցու կառավարման վերաբերյալ, ինչպես այն գրանցված է Վարդապետություն և Ուխտերի 107-րդ բաժնում: Նա նկարագրում է Մելքիսեդեկյան Քահանայությունը և մարդկանց, ովքեր կանգնած են այդ քահանայության գլխին և Ահարոնյան Քահանայությունը և Ահարոնյան Քահանայության նախագահությունը, նրանք ովքեր ակտիվ են քահանայության քվորումներում, ինչպես Մելքիսեդեկյան, այնպես էլ Ահարոնյան»2:

2002 թվականին, երբ հայտարարվեց, որ միսիոներական աշխատանքը դառնալու է եպիսկոպոսների պարտականությունը, ես զարմացա: Ինձ թվաց՝ նրանք արդեն կրում էին ծայրաստիճան ծանր բեռ՝ ծառայելով անդամներին և ղեկավարելով կազմակերպությունները ծխում:

Իմ իմացած եպիսկոպոսներից մեկը համարեց դա ոչ թե հավելյալ պարտականություն այլ մի պարտականություն, որը ծխին կմիավորեր մի մեծ գործում, որտեղ ամեն անդամ դառնում է միսիոներ: Նա կանչեց ծխի միսիոներական [աշխատանքի] ղեկավար: Նա ինքն էլ էր հանդիպում միսիոներների հետ ամեն շաբաթ օր, իմանալու նրանց աշխատանքի մասին, քաջալերելու նրանց և տեղեկանալու նրանց աշխատանքի առաջընթացի մասին: Ծխի խորհուրդը գտավ ուղիներ կազմակերպությունների և քվորումների համար օգտագործել ծառայության փորձառությունները որպես միսիոներական նախապատրաստություն: Եվ որպես Իսրայելում դատավոր՝ նա օգնեց երիտասարդներին զգալ Քավության օրհնությունները՝ նրանց մաքուր պահելու համար:

Վերջերս ես հարցրեցի նրան, թե ինչպես էր բացատրում նորադարձների մկրտությունների թվի բուռն աճը իր ծխում և երիտասարդների թվի աճը, ովքեր պատրաստ էին և ձգտում էին Հիսուս Քրիստոսի ավետարանը տանել աշխարհ: Նա ասաց, որ դա որևէ մեկի կողմից պարտականությունների կատարման արդյունքը չէր: Դա իրենց խանդավառությամբ մեկ դառնալու ուղին էր՝ բերելու մարդկանց Սրբերի համայնք, որը նրանց այդպիսի երջանկություն էր բերել:

Ոմանց համար այդ էր պատճառը և էլի ինչ-որ այլ բան: Մոսիայի որդիների նման նրանք զգացել էին մեղքի ազդեցությունները իրենց սեփական կյանքում և Քավության սքանչելի բժշկությունը Աստծո Եկեղեցում: Փրկչի կողմից իրենց տրված պարգևի համար սիրուց և երախտագիտությունից ելնելով, նրանք ուզում էին օգնել ամենքին, ում կարող էին, խուսափելու մեղքի տրտմությունից, զգալու ներման ուրախությունը, և հավաքվելու իրենց հետ ապահովության մեջ Աստծո թագավորությունում:

Աստծո հանդեպ սերն էր և սերն իրենց ընկերների և հարևանների հանդեպ, որը միավորեց նրանց ծառայելու մարդկանց: Նրանք ցանկանում էին տանել ավետարանը ամեն մեկին աշխարհի իրենց մասում: Եվ նրանք պատրաստում էին իրենց երեխաներին արժանի լինել` կանչվելու Տիրոջ կողմից ուսուցանելու, վկայելու և ծառայելու Նրա այգու մյուս մասերում:

Լինի դա մեծ ծխում, որտեղ նոր սարկավագը կկատարի ավետարանով կիսվելու իր պարտականությունը և կկառուցի թագավորությունը, թե հեռվում գտնվող փոքրիկ խմբում, որտեղ ծառայում է նոր քահանան, նրանք մեկ կլինեն նպատակով: Սարկավագը կոգեշնչվի Աստծո սիրով օգնության հասնելու որևէ ընկերոջ, որը դեռ անդամ չէ: Նա կընդգրկի ընկերոջը Եկեղեցու ինչ-որ ծառայության կամ միջոցառման մեջ, իսկ հետո կհրավիրի նրան և նրա ընտանիքին ուսուցանվել միսիոներների կողմից: Նրանց համար, ովքեր մկրտված են, նա կլինի այն ընկերը, որի կարիքը նրանք կունենան:

Քահանան կհրավիրի ուրիշների միանալ իրեն Սրբերի փոքրիկ խմբում, որտեղ նա զգացել է Աստծո սերը և Քավության օրհնյալ խաղաղությունը:

Եթե նա հավատարմորեն շարունակի իր քահանայության պարտականությունում, նա կտեսնի խումբը ճյուղ դառնալիս, իսկ հետո Սիոնի ցիցը կգա նրա քաղաք: Կլինի ծուխ հոգատար եպիսկոպոսով: Կարող է նրա որդիներից կամ թոռներից մեկը տանի Աստծո մի ծառայի մոտակա բլուրը և ասի. «Սա հիանալի տեղ կլինի տաճարի համար»:

Աղոթում եմ, որ ուր էլ որ լինենք և ինչ պարտականություններ էլ որ ունենանք Աստծո քահանայությունում, մենք միավորված լինենք ավետարանը ողջ աշխարհին բերելու գործում, և որ մենք քաջալերենք մարդկանց, ում սիրում ենք, մաքրվենք մեղքից և լինենք երջանիկ մեզ հետ Աստծո թագավորությունում: Հիսուս Քրիստոսի անունով, որի Եկեղեցին է սա, ամեն: