2010–2019 թթ․
Զոհաբերություն
Ապրիլ 2012


Զոհաբերություն

Տիրոջը և մեր մերձավորներին ծառայելու մեր պարտավորությունը ծառայության և զոհաբերության մեր կյանքերի ամենաճիշտ արտահայտությունն են:

Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերությունը կոչվել է «բոլոր իրադարձություններից ամենաանզուգականը՝ սկսած արարումից մինչև հավերժության անվերջ դարերը»:1 Այդ զոհաբերությունը բոլոր մարգարեների կենտրոնական ուղերձն է: Այն խորհրդանշվել է կենդանիների զոհաբերություններով, որը նշանակված էր Մովսեսի օրենքով: Մարգարեներից մեկը հայտարարել է, որ դրանց ողջ իմաստը «մատնանշում էր դեպի այն մեծ և վերջին զոհաբերությունը… . Աստծո Որդու, այո, անսահման և հավերժական» (Ալմա 34.14): Հիսուս Քրիստոսը տարավ աներևակայելի տառապանք՝ Իրեն դարձնելով զոհ բոլորի մեղքերի համար: Այդ զոհաբերությունը մատուցեց ծայրաստիճան բարին՝ առանց բծի անարատ Գառին, ծայրաստիճան չարի համար՝ ողջ աշխարհի մեղքերի համար: Էլիզա Ռ. Սնոուի հիշարժան խոսքերում.

«Կյանքն իր տվեց Նա կամավոր,

Եվ արյունն իր անգին,

զոհվեց անմեղ,

Որ մեղավոր, աշխարհը մեր փրկի»:2

Այդ զոհաբերությունը՝ Հիսուս Քրիստոսի Քավությունը, փրկության ծրագրի կենտրոնում է:

Հիսուս Քրիստոսի աներևակայելի տառապանքը վերջ դրեց արյուն հեղելու միջոցով զոհաբերությանը, բայց այն վերջ չդրեց զոհաբերության կարևորությանը ավետարանի ծրագրում: Մեր Փրկիչը մեզանից պահանջում է շարունակել զոհաբերություններ մատուցել, սակայն զոհաբերությունները, որոնք Նա այժմ է պատվիրում, այն է, որ մենք «մատուցենք որպես զոհաբերություն [Իր համար] կոտրված սիրտ և փշրված հոգի» (3 Նեփի 9.20): Նա նաև պատվիրում է յուրաքանչյուրիս սիրել և ծառայել միմյանց՝ հիմնականում մատուցել փոքրիկ նմանակումը Նրա սեփական զոհաբերության՝ զոհաբերելով մեր իսկ ժամանակը և եսասիրական առաջնահերթությունները: Մի ոգեշնչված օրհներգում մենք երգում ենք. «Զոհաբերությունը օրհնությունն է բերում երկնքի»:3

Ես կխոսեմ այս մահկանացու զոհաբերությունների մասին, որոնք Փրկիչը խնդրում է մեզ կատարել: Դրանք չեն ներառում զոհաբերությունները, որոնք մենք ստիպված ենք կատարում կամ գործողություններ, որոնք մենք գուցե դրդվում ենք ավելի շուտ անձնական առավելության, քան ծառայության կամ զոհաբերության համար (տես 2 Նեփի 26.29):

I.

Քրիստոնեական հավատքն ունի զոհաբերության պատմություն՝ ներառյալ մեծագույն զոհաբերությունը: Քրիստոնեության դարաշրջանի վաղ օրերին Հռոմը նահատակեց հազարավորների Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքի համար: Հետագա դարերում, երբ վարդապետական հակասությունները բաժանեցին քրիստոնյաներին, որոշ խմբեր հալածեցին և նույնիսկ մահվան ենթարկեցին մյուս խմբերի անդամներին: Մյուս քրիստոնյաների կողմից սպանված քրիստոնյաները քրիստոնեական հավատքի ամենաողբերգական նահատակներն են:

Շատ քրիստոնյաներ կամավոր զոհաբերություններ են կատարել Քրիստոսի հանդեպ հավատքից և Նրան ծառայելու ցանկությունից դրդված: Ոմանք ընտրել են նվիրաբերել իրենց ողջ չափահաս կյանքը Տիրոջ ծառայությանը: Այս ազնիվ խումբը ներառում է ավանդական քրիստոնեաների կուսակրոն հոգևորականներին և բողոքական հավատքների այն մարդկանց, ովքեր նվիրաբերել են ողջ իրենց կյանքը որպես քրիստոնեական միսիոներներ: Նրանց օրինակները դժվարին են և ոգեշնչող, բայց Քրիստոսին հավատացողների մեծ մասը ոչ սպասվում է և ոչ էլ կարող են նվիրաբերել իրենց ողջ կյանքը կրոնական ծառայության:

II.

Քրիստոսի հետևորդներից շատերի համար մեր զոհաբերությունները ներառում են այն, թե ինչ կարող ենք մենք անել ամենօրյա հիմքի վրա մեր սովորական անձնական կյանքում: Այդ փորձառության մեջ մենք չգիտենք որևէ խմբի, որոնց անդամներն անեին ավելի շատ զոհաբերություն, քան Վերջին Օրերի Սրբերը: Նրանց զոհաբերությունները, ձեր զոհաբերությունները, իմ սիրելի եղբայրներ և քույրեր, հակադրության մեջ են գտնվում անձնական կայացման համար աշխարհիկ ծանոթ ձգտումներին:

Իմ առաջին օրինակները վերաբերում է մեր Մորմոն ռահվիրաներին: Նրանց կյանքերի, ընտանեկան հարաբերությունների, տների և հարմարավետության վիպերգական զոհաբերությունները վերականգված ավետարանի հիմքն են կազմում: Սառա Ռիչը խոսել է այն մասին, թե ինչն է դրդել այդ ռահվիրաներին, երբ նա պատմել է իր ամուսնու՝ Չարլզի միսիայի կանչվելը: «Սա իսկապես փորձության ժամանակ էր ինձ համար, ինչպես նաև ամուսնուս համար, բայց պարտականությունը կոչ էր անում մեզ բաժանվել որոշ ժամանակով և գիտենալով, որ մենք հնազանդվում էինք Տիրոջ կամքին, մենք զգում էինք, որ զոհաբերում ենք մեր սեփական զգացմունքները, որպեսզի օգնեինք իրականացնել գործը՝ … օգնելով երկրի վրա հաստատելու Աստծո Արքայությունը»:4

Այսօր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի ամենանկատելի ուժը նրա անդամների անձնուրաց ծառայությունն է և զոհաբերությունը: Նախքան մեր տաճարներից մեկի վերանվիրագործումը մի քրիստոնյա քահանա հարցրեց Նախագահ Գորդոն Բ. Հինքլիին, թե ինչու այն չի պարունակում խաչի քրիստոնեական հավատքի ամենասովորական խորհրդանիշի ոչ մի դրսևորում: Նախագահ Հինքլին պատասխանեց, որ մեր քրիստոնեական հավատքի խորհրդանիշը «մեր մարդկանց կյանքն է»:5 Իսկապես, ծառայության և զոհաբերության մեր կյանքը Տիրոջը և մեր մերձավորին ծառայելու մեր պարտավորվածության ամենաճիշտ արտահայտությունն են:

III.

Մենք չունենք մասնագիտական կրթությամբ և աշխատավարձ ստացող հոգևորականություն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Արդյունքում ոչ մասնագետ անդամները, ովքեր կանչվում են ղեկավարելու և ծառայելու մեր համայնքներում, պետք է կրեն բազմաթիվ եկեղեցական ժողովների, ծրագրերի և միջոցառումների ողջ բեռը: Նրանք անում են դա ավելի քան 14,000 համայնքներում հենց միայն Միացյալ Նահանգներում և Կանադայում: Իհարկե մենք եզակի չենք ոչ մասնագիտացված անդամներ ունենալու տեսակետից, ովքեր ծառայում են որպես ուսուցիչներ և ոչ մասնագիտացված ղեկավարներ: Բայց ժամանակի քանակը, որը նվիրաբերվում է մեր անդամների կողմից միմյանց ուսուցանելու և ծառայելու համար՝ եզակիորեն մեծ է: Մեր ջանքերը մեր համայնքների յուրաքանչյուր ընտանիքին ամեն ամիս այցելելու և յուրաքանչյուր կին ամեն ամիս Սփոփող Միության կողմից այցելող ուսուցիչներ ունենալու դրա օրինակներն են: Մենք աշխարհում նման ոչ մի համեմատելի ծառայություն չգիտենք:

ՎՕՍ անզուգական ծառայության և զոհաբերության լավագույն հայտնի օրինակը մեր միսիոներների աշխատանքն է: Ներկայումս նրանք հաշվվում են ավելի քան 50000 երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք և ավելի քան 5000 չափահաս տղամարդիկ և կանայք: Նրանք նվիրում են վեց ամսից մինչև երկու տարի իրենց կյանքից՝ Հիսուս Քրիստոսի ավետարանը ուսուցանելու և մարդասիրական օգնություն ցույց տալու աշխարհի ավելի քան 160 երկրներում: Նրանց աշխատանքը միշտ ներառում է զոհաբերություն, ներառյալ տարիները, որ նրանք տրամադրում են Տիրոջ աշխատանքին և նաև կատարած զոհաբերությունները՝ նրանց օգնելու միջոցներ հայթհայելու համար:

Նրանք, ովքեր մնում են տանը, ծնողներն ու ընտանիքի մյուս անդամները, ևս զոհաբերում են՝ մնալով առանց իրենց ուղարկած միսիոներների ընկերակցության և ծառայության: Օրինակ՝ մի Բարազիլացի ստացավ միսիոներական կանչ, երբ նա աշխատում էր իր եղբայրներին և քույրերին պահելու՝ իր հոր և մոր մահից հետո: Բարձրագույն Իշխանավորներից մեկը նկարագրել է այդ երեխաների հանդիպումը խորհրդում, և որ նրանք մտաբերում էին, որ իրենց մահացած ծնողները նրանց սովորեցրել էին, որ իրենք պետք է միշտ պատրաստ լինեին ծառայելու Տիրոջը: Երիտասարդ տղամարդն ընդունեց իր միսիոներական կանչը և 16 տարեկան եղբայրը վերցրեց իր վրա ընտանիքին օգնելու համար աշխատելու պարտականությունը:6 Մենք չգիտենք սրա նման որևէ այլ կամավոր ծառայություն և զոհաբերություն աշխարհի որևէ այլ կազմակերպությունում:

Մեզ հաճախ հարցնում են. «Ինչպե՞ս եք համոզում ձեր երիտասարդներին և ձեր մեծահասակ անդամներին թողնել իրենց կրթությունը կամ իրենց պաշտոնաթող ազատ կյանքը զոհաբերելու այս ձևով: Ես լսել եմ շատերին այս բացատրությունը տալիս. «Իմանալով թե ինչ է արել իմ Փրկիչն ինձ համար՝ Նրա շնորհը իմ մեղքերի համար տառապելիս և մահն հաղթելիս, որպեսզի ես կարողանամ նորից ապրել, ես արտոնյալ եմ զգում կատարելու այս փոքրիկ զոհաբերությունը, որն ինձանից խնդրվում է կատարել Իր ծառայությունում: Ես ուզում եմ կիսվել այն հասկացողությամբ, որ Նա տվել է ինձ»: Ինչպե՞ս ենք համոզում Քրիստոսի այդպիսի հետևորդներին ծառայել: Ինչպես բացատրել է մարգարեներից մեկը. «Մենք [ուղղակի] խնդրում ենք նրանց»:7

Այլ զոհաբերություններ, որոնք առաջանում են միսիոներական ծառայությունից, նրանց զոհաբերություններն են, ովքեր գործում են միսիոներների ուսմունքների վրա հիմնվելով և դառնում Եկեղեցու անդամներ: Շատ նորադարձների համար այս զոհաբերությունները շատ կարևոր են, ներառյալ՝ ընկերներին և ընտանեկան կապերը կորցնելը:

Շատ տարիներ առաջ այս համաժողովը լսեց մի երիտասարդ մարդու մասին, ով գտել էր վերականգված ավետարանը, երբ նա սովորում էր Միացյալ Նահանգներում: Երբ նա պատրաստվում էր իր հայրենի երկիրը վերադառնալ, Նախագահ Գորդոն Բ. Հինքլին հարցրեց նրան, թե ինչ կպատահեր նրա հետ, երբ նա վերադառնար տուն որպես քրիստոնյա: «Ընտանիքս կհիասթափվի», պատասխանեց երիտասարդը: «Նրանք կարող է ինձ դուրս շպրտեն և ինձ մեռած համարեն: Ինչ վերաբերում է իմ ապագային և իմ կարիերային, բոլոր հնարավորությունները կարող է փակվեն իմ առջև»:

«Դուք հոժա՞ր եք վճարել այդպիսի մեծ գին ավետարանի համար», հարցրեց Նախագահ Հինքլին:

Արտասվելով երիտասարդ տղամարդը պատասխանեց. «Այն ճշմարիտ է այդպես չէ՞»: Երբ դա հաստատվեց, նա պատասխանեց. «Ուրեմն, մնացածն էլ ի՞նչ նշանակություն ունի»:8 Դա զոհաբերության ոգին է մեր նոր անդամներից շատերի մեջ:

Ծառայության և զոհաբերության այլ օրինակներ են հայտնվում հավատարիմ անդամների կյանքում, ովքեր ծառայում են տաճարներում: Տաճարային ծառայությունը առանձնահատուկ է Վերջին Օրերի Սրբերի համար, բայց այսպիսի զոհաբերության կարևորությունը պետք է հասկանալի լինի բոլոր քրիստոնյաների համար: Վերջին Օրերի Սրբերը մենաստաններում ծառայելու ավանդություն չունեն, բայց այնուամենայնիվ, մենք կարող ենք հասկանալ և հարգել նրանց զոհաբերությունը, ում քրիստոնեական հավատքը դրդում է նրանց նվիրել իրենց կյանքը այդ կրոնական գործունեությանը:

Այս համաժողովում հենց մեկ տարի առաջ, Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը կիսվեց տաճարային ծառայության հետ կապված մի զոհաբերության օրինակով: Վերջին Օրերի Սրբերի ընտանիքի մի հավատարիմ հայր Խաղաղ օվկիանոսի մի հեռավոր կղզում վեց տարի կատարում էր ֆիզիկական ծանր աշխատանք այդ հեռու վայրում՝ վաստակելու անհրաժեշտ փողը Նոր Զելանդիայի Տաճարում իր կնոջը և 10 երեխաներին ամուսնության և հավերժության համար կնքման տանելու նպատակով: Նախագահ Մոնսոնը բացատրեց. «Նրանք, ովքեր հասկանում են հավերժական օրհնությունները, որոնք գալիս են տաճարից, գիտեն, որ ոչ մի զոհաբերություն էլ խիստ մեծ չէ, ոչ մի գին խիստ ծանր չէ, ոչ մի պայքար խիստ դժվար չէ, որպեսզի ստանան այդ օրհնությունները»:9

Ես երախտապարտ եմ քրիստոնեական սիրո, ծառայության և զոհաբերության սքանչելի օրինակների համար, որոնք ես տեսել եմ Վերջին Օրերի Սրբերի մեջ: Ես տեսնում եմ, որ դուք կատարում եք ձեր Եկեղեցական կոչումները, հաճախ ժամանակի և միջոցների մեծ զոհաբերությամբ: Ես տեսնում եմ ձեր ծախսերով միսիայում ծառայելը: Ես տեսնում եմ ձեզ ձեր մասնագիտական հմտությունները զվարթորեն նվիրաբերելիս ձեր մերձավորների ծառայության համար: Ես տեսնում եմ անձնական ջանքերով աղքատների համար ձեր հոգ տանելը և Եկեղեցու բարօրության և մարդասիրական նվիրատվություններին օգնելը:10 Այդպիսի օրինակները զորացնում են մեզ բոլորիս: Դրանք հիշեցնում են մեզ Փրկչի ուսմունքը: Բոլոր այս բաները հաստատվել են համազգային ուսումնասիրությունում, որը եզրակացրել է, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ակտիվ անդամները «կամավորական ծառայություն են կատարում և նվիրաբերում նշանակալիորեն ավելի շատ, քան միջին ամերիկացին, և նույնիսկ ավելի առատաձեռն են ժամանակի և փողի նվիրաբերման հարցում, քան Ամերիկայում կրոնասեր ժողովրդի բարձրագույն [20 տոկոսը]»:11

Նվիրատվության նման օրինակները զորացնում են մեզ բոլորիս: Դրանք հիշեցնում են մեզ Փրկչի ուսմունքի մասին.

«Եթե մէկը կամենում է իմ ետևից գալ, թող իր անձն ուրանայ… .

Որովհետև ով որ իր անձը ուզէ ապրեցնել, կկորցնէ նորան, և ով որ իր անձը կորցնէ ինձ համար կգտնէ նորան» (Մատթեոս ԺԶ.24–25):

IV.

Հավանաբար, անձնուրաց ծառայության և զոհաբերության ամենածանոթ և ամենակարևոր օրինակները կատարվում են մեր ընտանիքներում: Մայրերը նվիրվում են երեխաներ ունենալուն և նրանց դաստիարակելուն: Ամուսինները նվիրվում են իրենց կանանց և երեխաներին օգնելուն: Զոհաբերությունները, որոնք ներառում են հավերժորեն կարևոր ծառայություն մեր ընտանքներին, խիստ բազմաթիվ են և խիստ ծանոթ, որպեսզի կարիք լինի նշել:

Ես տեսնում եմ նաև անձնուրաց Վերջին Օրերի Սրբերի, ովքեր որդեգրում են երեխաներ, ներառյալ նրանց, ովքեր հատուկ կարիքներ ունեն և ձգտում են ապահովել որդեգրած երեխաներին հույսով և հնարավորություններով, որոնք մերժվել են նրանց ավելի վաղ հանգամանքներում: Ես տեսնում եմ ձեզ ընտանիքի անդամների և հարևանների մասին հոգալիս, ովքեր տառապում են ի ծնե թերություններից, մտավոր և ֆիզիկական հիվանդություններից և ծերանալու հետ կապված դժվարություններից:12

Ես հավատացած եմ, որ Վերջին Օրերի Սրբերը, ովքեր ցույց են տալիս անձնուրաց ծառայություն և զոհաբերություն՝ երկրպագելով մեր Փրկչին Նրան հետևելով, ավելի մեծ չափով են հարում հավերժական արժեքների, քան մարդկանց որևէ այլ խումբ: Վերջին Օրերի Սրբերը նայում են իրենց ժամանակի և միջոցների զոհաբերությունների վրա, որպես հավերժության համար իրենց կրթության և որակավորման մի մասի: Սա մի ճշմարտություն է, որը հայտնի է դարձվել Հավատքի մասին դասախոսություններ պարբերականում, որ «կրոնը, որը չի պահանջում բոլոր բաների զոհաբերությունը, երբեք չունի բավականաչափ ուժ առաջացնելու անհրաժեշտ հավատքը կյանքի և փրկության համար… . Այս զոհաբերության միջոցով է և միմիայն սրանով, որ Աստված կարգել է, որ մարդիկ պետք է հավերժական կյանք վայելեն»:13

Ճիշտ ինչպես Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերությունը փրկության ծրագրի կենտրոնում է, մենք՝ Քրիստոսի հետևորդներս, պետք է կատարենք մեր սեփական զոհաբերությունները, նախապատրաստվելու այն ճակատագրին, որը ծրագիրն ապահովում է մեզ համար:

Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը Աստծո՝ Հավերժական Հոր Միածին Որդին է: Ես գիտեմ, որ Նրա քավող զոհաբերության շնորհիվ է, որ մենք ունենք համոզվածություն անմահության համար և հնարավորություն հավերժական կյանքի համար: Նա մեր Տերն է, մեր Փրկիչը, մեր Քավիչը և ես վկայում եմ Նրա մասին՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Bruce R. McConkie, The Promised Messiah: The First Coming of Christ (1981), 218.

  2. «Ինչ մեծ է իմաստությունն ու սերը», Օրհներգեր, էջ19:

  3. «Փառք տանք մարդուն», Հիմներ և մանկական երգեր, էջ 48:

  4. Sarah Rich, in Richard E. Turley Jr. and Brittany A. Chapman, eds., Women of Faith in the Latter Days: Volume 1, 1775–1820 (2011), 283.

  5. Գորդոն Բ. Հինքլի «Մեր հավատքի խորհրդանիշը», Լիահոնա, ապր. 2005, 3:

  6. Տես Harold G. Hillam, “Sacrifice in the Service,” Ensign, Nov. 1995, 41–42:

  7. Gordon B. Hinckley, “The Miracle of Faith,” Liahona, July 2001, 84.

  8. Gordon B. Hinckley, “It’s True, Isn’t It?” Tambuli, Oct. 1993, 3, 4; տես նաև Նիլ Լ. Անդերսեն, «Դա ճշմարիտ է այնպես չէ:՞ Ուրեմն էլ ինչ նշանակություն ունի» Լիահոնա, մայիս 2007, 74:

  9. Թոմաս Ս. Մոնսոն, «Սուրբ տաճար՝ փարոս աշխարհին», Liahona, մայիս 2011, 91–92:

  10. See, for example, Naomi Schaefer Riley, “What the Mormons Know about Welfare,” Wall Street Journal, Feb. 18, 2012, A11.

  11. Ram Cnaan and others, “Called to Serve: The Prosocial Behavior of Active Latter-day Saints” (draft), 16.

  12. Ezra Taft Benson, “To the Single Adult Brethren of the Church,” Ensign, May 1988, 53.

  13. Lectures on Faith (1985), 69.